Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Եթե պաշտոնական Երևանը մտադրություն ունենա հրաժարվել 2020 թ. նոյեմբերի 9–ի հայտարարությունից, ապա այդ մասին կհայտարարի. Փաշինյան

Ներքաղաքական

Եթե պաշտոնական Երևանը մտադրություն ունենա հրաժարվել 2020 թ. նոյեմբերի 9–ի հայտարարությունից, ապա այդ մասին կհայտարարի։ Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նոյեմբերի 9–ի հայտարարությանը չի կարելի նայել դրվագային, այլ ամբողջականության մեջ, այդ թվում` գերիների, պատանդների համատեքստում»։

Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե տարածաշրջանի կոմունիկացիները չեն բացվել ՀՀ սաբոտաժի պատճառով՝ նա նշեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաները մինչ այս պահը չեն բացվել այդ թվում` ՌԴ մի շարք գործընկերների փաստաթղթի տրամաբանության հետ կապ չունեցող և դրան հակասող մեկնաբանությունների պատճառով։

«Այդ մեկնաբանությունները հիմնականում հակասել են ՌԴ նախագահի` նոյեմբերի 9–ի հրամանագրի ձևակերպումներին։ Ինչ վերաբերում է կոմունիկացիաների բացման թեմային՝ ՀՀ-ն ոչ միայն սաբոտաժ չի անում, այլև լրջորեն շահագրգռված է»,– ասաց նա՝ ևս մեկ անգամ ցուցադրելով «Խաղաղության խաչմերուկ» նախագծի փաթեթը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ