Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի հետ կապված այսօր ոչինչ չունենք ասելու․ Փաշինյան

Ներքաղաքական

Գյուրմրու 102-րդ ռուսական ռազմաբազայի հետ կապված այսօր ոչինչ չունենք ասելու, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է արձանագրենք, որ «Զվարթնոց»  օդնավակայանում սահմանապահ ծառայություն լիրաժեք իրականացնում են արդեն ՀՀ սահմանապահ զորքերը:

Բայց էլի եմ ասում՝ այդտեղ հարցի ընկալումը շատ կարևոր է: Հարցի ընկալումն այն չէ, ինչպես փորձ է արվում որոշ տեղերում մեկնաբանել՝ թե «այ, տեսեք՝ ռուսները «Զվարթնոց» օդնավակայանից դուրս եկան»: Իմ ընկալումը հետևյալն է՝ մենք շնորհակալություն ենք հայտնել ՌԴ-ին՝ այսքան տարի «Զվարթնոցում» սահմանապահ ծառայություն իրականացնելու համար և արձանագրել, որ մենք արդեն բավարար միջոցներ ունենք ինքներս դա կազմակերպելու համար:

Այնպես չէ, որ դա ՌԴ-ի համար մի անհոգ հարց է, ՌԴ-ի վրա էլ է չէ ծանրաբեռնվածություն: Իսկ ո՞վ է ասել, որ ՌԴ-ի միջոցներն անսահմանափակ են, մանավանդ այսօրվա պայմաններում»,-հավելեց նա:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ