Բա ընկեր Աղվանի պարտքը Նարեկի կողքին լինելը չէ՞ր «Ժողովուրդ». 27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց Ռուսական հրթիռները Կիեւում խոցել են Դարնիցկյան կամուրջը «Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ «Ժողովուրդ». Դավթաշենից ԱԺ հասած ՔՊ պատգամավորի քրեածին անցյալը ՇՏԱՊ.Զգուշացեք WhatsApp-ից եւ Telegram-ից «Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին «Ժողովուրդ». ՔՊ-ի վերնախավից Ավետ Կոնջորյանին հորդորել են կուսակցությունից հեռանալու դիմում գրել Եվրոպայում քաոսային մրցավազք է սկսվել Պուտինի հետ բանակցելու իրավունքի համար. The Guardian Ռուսաստանը ստեղծել է «կամուրջների կործանիչ». Զելենսկու խորհրդական

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Եղանակ

Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

Երևանում օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-2-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-16մ/վ արագությամբ։

Մարզերում օգոստոսի 31-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Օգոստոսի 31-ի ցերեկը, սեպտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-2-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 2-3-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ