Զելենսկին պետք է խելոք նստի Ստամբուլում եւ սպասի, թե երբ Պուտինը կգա կամ, առհասարակ, կգա՞. Ուկրաինական աղբյուր «Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կմերժվի «Ժողովուրդ». ԱԳՆ Արարատ Միրզոյանը մեկ ամսում 9 թանկարժեք նվեր է հայտարարագրել «Փաստ». ՆԳ նախարարի «այցեքարտը»՝ քաղաքական ամբիցիաների իրականացման համար «Հրապարակ». Համայնքապետերի նկատմամբ հետապնդումների դեմն են առնում «Ժողովուրդ». Գորիսի պետական քոլեջում բունտ է հասունանում. տնօրենի պաշտոնը` կռվախնձոր «Փաստ». Ի՞նչ կապ ունի Ռոմանոս Պետրոսյանը Տավուշի հետ Ռուսները Կոնստանտինովկայի ճակատում հերթական լուրջ հաջողությունն են գրանցել (Քարտեզ) Պոիտինն ու Թրամփը Ստամբուլ չեն մեկնի Ակտիվացել են խոսակցությունները Լավրովի թոշակի անցնելու եւ Կիրիենկոյի` նրան փոխարինելու մասին

Սիրահար եմ «սեւ» հումորի՝ սահուն մտնում եմ քաղաքականություն ե դուրս գալիս. Արեն Սաֆարյան

Սպորտ

Այն, որ մեր օրերում հումորը չափազանց կարեւոր է, զգում ենք անգամ ենթագիտակցորեն, սակայն հումորն էլ պետք է լինի որակով եւ «համով»: «Իրավունք TV»-ի հյուրը հումորիստ, դերասան ԱՐԵՆ ՍԱՖԱՐՅԱՆՆ է, ով ունի նուրբ հումոր, բայց, միեւնույն ժամանակ, «սեւ» հումորի սիրահար է:

«ՄԻ ՕՐ ՈՐՈՇԵՑԻՆՔ, ՈՐ ԼԱՎ ԹԵ ՎԱՏ ԳՆՈՒՄ ԵՆՔ ԵՎ ԱՊՐԵՆՔ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»

— Ինչո՞ւ եւ ի՞նչ հանգամանքներում որոշեցիք Իրանի Իսլամական Հանրապետությունից տեղափոխվել Հայաստան:

— Սկսեմ նրանից, որ ես եւ կինս շատ էինք սիրում գալ Հայաստան՝ որպես տուրիստ: Գալիս էինք ու գնալուց միշտ երազում եւ մտածում, թե՝ բավական է Թեհրանից գալ եւ վերադառնալ, նստել Իրանում ու երազել հայրենիքի մասին: Ու այսպիսով մի օր որոշեցինք, որ լավ թե վատ գնում ենք եւ ապրենք հայրենիքում: Ասեմ, որ Թեհրանում ստացել եմ բարձրագույն կրթություն՝ ճարտարապետ եմ, բայց չեմ աշխատել իմ մասնագիտությամբ: Մենք այստեղ ունեցել ենք մանկական կոշիկների խանութներ, զբաղվել ենք դրանց արտադրանքով: Բայց թատերական կյանքն ու աշխարհը իմ կյանքում եղել է միշտ եւ ամենուր: Թատերական համալսարան չեմ գնացել, բայց աշխատել եմ տարբեր թիմերի հետ, խաղացել տարբեր ներկայացումներում: Աշխատել եմ բեմադրիչ, ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանի հետ: Այնտեղ ունեցել ենք խումբ՝ իրանահայ հումորիստի անունով, եւ սքետչեր էինք անում: Իսկ Հայաստանում առաջին ներկայացումը, որ խաղացել եմ, եղել է «Հոթել Կալիֆորնիա»-ն: Բախտս բերել է, աշխատել եմ դերասան Նարեկ Դուրյանի հետ: Եթե Իրանում մեկն ինձ ասեր, որ ես աշխատելու եմ Նարեկ Դուրյանի հետ, ասելու էի անհնարին բան եք ասում, բայց աշխատեցի նրա հետ, խաղացել եմ «Շեղշե լա Ֆամ» ներկայացման մեջ եւ այժմ էլ ներգրավված եմ մի ներկայացման մեջ, որի պրեմիերան արդեն եղել է, կոչվում է «Սիմա Դանսիկ»: Դրան զուգահեռ նաեւ իմ ստենդափներով եմ հանդես գալիս:

— Ավելի շատ նախընտրում եք ներկայացման մեջ դեր կերտել, թե՞ ստենդափով ներկայանալ հանդիսատեսին: Այսինքն՝ լինել բեմում միայնա՞կ, թե՞ թիմային աշխատանքի մարդ եք:

— Չեմ կարող տարբերություն դնել: Անգամ այդ առիթով եղել են խոսակցություններ, որ ստենդափները կխանգարի թիմային ներկայացումներին կամ՝ հակառակը, ես ասել եմ՝ «ստոպ» թիմային խաղը, ներկայացումները պետք է լինեն, իսկ կողքից իմ ստենդափները բոլորովին չեն խանգարի: Չէ, երբեք չեմ մտածի, որ պետք է անեմ միայն իմ ստենդափները ու չմասնակցեմ թատերական ներկայացումներին: Անգամ ինձ ասել են, որ ներկայացումները կխանգարեն իմ ստենդափներին այնքանով, որ հանդիսատեսը չի գա ինձ միայնակ տեսնելու, այլ կգա միայն թիմային խաղը դիտելու, բայց գործը, սցենարն ու խաղը, որ ճիշտ լինեն, ամեն բան լավ կլինի՝ հանդիսատեսը կգա ե՛ւ խաղ դիտելու, ե՛ւ ստենդափը:

«ԿԱՐՈՂ ԵՆ ՆԱԵՎ ՆԵՂԱՆԱԼ, ԲԱՅՑ ԵՍ ՉԱՓ ՈՒ ՍԱՀՄԱՆԸ ՉԵՄ ԱՆՑՆՈՒՄ»

— Դուք մշտապես ներկայացնում եք հումորային ժանր, իսկ կլինի՞ մի օր, երբ ներկայանաք դրամատիկ դերով, կերպարով:

— Նման փորձ ունեցել եմ Իրանում՝ մի ներկայացման մեջ: Անհնարին չեմ համարում, հատկապես երբ սիրում եմ այդ ժանրը: Ասում են, չէ, հումորի ասպարեզի արտիստները ավելի լավ կարող են ներկայացնել դրամատիկ ժանրը, քան հակառակը՝ դրամատիկից դեպի հումոր: Առհասարակ, մարդկաց ծիծաղ պարգեւելը շատ ավելի բարդ է:

— Քաղաքական կերպարներին շատ հաճախ եք անդրադառնում, չեն նեղանու՞մ:

— Պարզ է, որ կարող են նաեւ նեղանալ, բայց ես չափ ու սահմանը չեմ անցնում: Իհարկե, եղել են դեպքեր, երբ ինքս դիտել եմ կողմից իմ արված տեսանյութը ու զգացել, որ ինչ-որ մի տեղ չափն անցել եմ: Ես առհասարակ սիրահար եմ «սեւ» հումորի եւ սահուն մտնում եմ քաղաքականություն ու դուրս գալիս: Քաղաքական գործիչների կողմից արձագանք, որպես այդպիսին, չի եղել, սակայն հովանավորների կողմից եղել է: Օրինակ, եղել է, որ տեսանյութ տեղադրեմ էջումս, որտեղ խոսել եմ ներկա իշխանությունների մասին, եկել են ինչ-որ մարդիկ ու ասել՝ էդ ի՞նչ ես անում: Տեղում հաջորդ տեսանյութն եմ նկարել ու մեջտեղի այդ խաղը նրբորեն պահել եմ:

«ԹՈՂ ՄԵՆՔ ՈՐԱԿՅԱԼ ԳՈՐԾ ԱՆԵՆՔ ՈՒ 300 ՏՈՄՍԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ՎԱՃԱՌԵՆՔ 150 ՏՈՄՍ»

— Ներկա իրականությունը ՝ արվեստում, մշակույթում, երգարվեստում ինչպե՞ս կգնահատեք, երբ ամենուր հնչում է ցածրորակ երաժշտություն, նկարահանվում են էժանագին սերիալներ: Այս ամենի լուծումը Դուք ինչպե՞ս եք տեսնում:

— Մի արտահայտություն կա, որը մշտապես լսում եմ, եւ հաճախ ենք ընկերներով զրուցում այս թեմաների շուրջ, որ ասում են՝ ժողովուրդը դա է պահանջում: Հիմա շատերը փորձում են ներկայացնել մի բան, որը լինի արագ, թեթեւ, բայց գումար վաստակեն՝ հանդիսատեսը գա, տոմսը գնի, դիտի ու գնա: Բայց փոխարենը կարող ես արվեստի մի գործ ներկայացնել, որը քիչ մարդ կնայի, սակայն կլինի որակով, ու հանդիսատեսը դուրս գալով, ինչ-որ տեղ կմտածի, որ այսինչ արտահայտությունը տեղին էր, լավն էր: Ցավոք, այսօր այդպես չէ, ու այն, ինչ հիմնականում ներկայացվում է՝ ունենում է կարճ կյանք՝ լինի ներկայացում, թե երաժշտություն: Ու գիտե՞ք ինչով է չափվում այդ սանդղակը՝ դիտելիության արդյունքներով: Ես մի առակի նման խոսք ունեմ, ասում եմ՝ եթե խանութում հաց չկա, դու մի անորակ հաց ես արտադրում, ու մարդիկ ստիպված այդ անորակ, անհամ հացն են գնում, սակայն երբ մատուցում ես տեսականի, որակով ու համեղ, արդեն մարդիկ սկսում են ընտրել եւ վերցնել լավագույնը: Ինքս սերիալներում խաղում եմ, բայց պետք է չվախենալ տոմսերի քիչ վաճառքից: Թող մենք որակյալ գործ անենք ու 300 տոմսի փոխարեն՝ վաճառենք 150 տոմս, բայց ներկայացումից հետո, երբ տուն ես գնում, քեզ լավ զգաս ու մտածես, որ թեթեւ գործ չես արել ու ինչ-որ արժեքավոր բան ես փոխանցել հանդիսատեսին: Ցավոք, ամեն ինչ ֆինանսով են պայմանավորում ու քիչ գործ անելով:

— Հանդիսատեսը ի՞նչ նոր ծրագրերով սպասի Ձեզ:

— Շուտով ստենդափս է՝ «Մի սուտ էլ ես ասեմ» վերնագրով, որը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին եւ 25-ին «Բոհեմ» թատրոնում: Նաեւ շարունակվում է Նարեկ Դուրյանի «Սիմա Դանսիկ» ներկայացումը: Հիմա մի սցենարի վրա եմ աշխատում, որը հումորային եւ քաղաքական ժանրի մեջ է: Դեռ թիմը որոշված չէ, սակայն մի փոքր գաղտնիք բացեմ. նախնական որոշմամբ վերնագիրը «Կամուրջ» է լինելու: Ինչ-որ մեկը որոշում է իրեն կամուրջից նետել: Գալիս են ոստիկանը, լրագրողը, եւ ոչ ոք նրան չի օգնում, որ չգցի իրեն: Բոլորը մտածում են իրենց մասին՝ լրագրողն իր կադրի, ոստիկանն իր ժամանակի, տակի ռեստորանի տերն իր հյուրերի: Սա դեռ նախնական սցենարն է, որի վրա դեռ պետք է աշխատեմ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Զելենսկին պետք է խելոք նստի Ստամբուլում եւ սպասի, թե երբ Պուտինը կգա կամ, առհասարակ, կգա՞. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կմերժվի«Ժողովուրդ». ԱԳՆ Արարատ Միրզոյանը մեկ ամսում 9 թանկարժեք նվեր է հայտարարագրել«Փաստ». ՆԳ նախարարի «այցեքարտը»՝ քաղաքական ամբիցիաների իրականացման համար«Հրապարակ». Համայնքապետերի նկատմամբ հետապնդումների դեմն են առնում«Ժողովուրդ». Գորիսի պետական քոլեջում բունտ է հասունանում. տնօրենի պաշտոնը` կռվախնձոր«Փաստ». Ի՞նչ կապ ունի Ռոմանոս Պետրոսյանը Տավուշի հետՌուսները Կոնստանտինովկայի ճակատում հերթական լուրջ հաջողությունն են գրանցել (Քարտեզ) Պոիտինն ու Թրամփը Ստամբուլ չեն մեկնիԱկտիվացել են խոսակցությունները Լավրովի թոշակի անցնելու եւ Կիրիենկոյի` նրան փոխարինելու մասինՀակառակորդը շարունակում է լայնածավալ պատրաստություններ տեսնել՝ ապագա պատերազմների համար. ՀամբարձումյանՍու-35-ը փախուստի է մատնել ռուսական տանկերը գրավել փորձող էստոնական ՆԱՏՕ-ական ուժերին (Տեսանյութ)ԷՐԴՈՂԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՊԱՏՄԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂԿԱՐԾԵՍ ԹԵ ՍԿՍՈՒՄ Է ՏԵՍԱՆԵԼԻ ԴԱՌՆԱԼ, ԹԵ ԻՆՉՈՒ ԱԼԻԵՎԸ ՄՈՍԿՎԱ ՉԳՆԱՑՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Այսուհետ Newsmedia.am գործակալության էջում կլինի նոր ՔԱՂԱՔԱՑՈՒ ՁԱՅՆԸ խորագիրԻնչ է սպասվում ռուսական թատրոնում մայիսինԻնչ է սպասվում Պարոնյան թատրոնում մայիսինՏաքսու վարորդը ծեծել է երգչուհի Ռաիսա Ավանեսյանին. ինչ է տեղի ունեցելՈւկրաինան շտապ տարհանում է հայտարարել Դրուժկովկայում և ԼիմանումՈւկրաինական ուժերը «ծանր բարդությունների» են հանդիպել Պոկրովսկի և Կոնստանտինովկայի ուղղություններում. Ուկրաինացի վերլուծաբաններ (Քարտեզ)Ըստ իս Մերձավանի կրթօջախում, ուսուցչուհին ենթարկվում է ԲՈՒԼԻՆԳԻ, եւ դրանով ամեն բան ասված է. Հայտնի հետաքննող լրագրողը հանրապետությունը ցնցած դեպքի մասին«Գերտրուդա» օպերացիան, ինչպես եւ վիլսոնյան տարբերակը Թուրքիայի վրա ճնշման լծակ է եղել` ո՛չ ավել. ՆահապետյանՈրն էր փաշինյանի մոսկովյան այցի նպատակըՍուրեն Պապիկյանն իր ելույթում նշել է միջազգային խաղաղապահ գործընթացներին Հայաստանի աջակցության մասինՈւշադրություն․ հերթական ազգային ամոթը, որի քավորը կրկին Փաշինյանն էՀնարավոր է, որ տարատեսակ աղազարներ ասլան կտրեն. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄեր երկրի ու ժողովրդի բոլոր պրոբլեմները սկիզբ են առնում գործող կառավարիչներիցՍամ ռուսկիյ, սամ ֆաշիստԵս կանեմ հնարավորը, որ գերիշխի խաղաղությունը. Հռոմի Պապ Չկա այն աղմուկը, որ կար սկզբում, բայց փաստացի բոյկոտ կա. Տրանսպորտի թանկացման հետքերովՀայաստանի ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի 60-օրյա վերանորոգման նպատակով․ «Sputnik Արմենիա»Հանգիստ կանգնած ես խցանման մեջ եք, և ինչ-որ մեկը ձեռքով է անում ձեզ միջուկային հրթիռակիրից (Տեսանյութ)Հայաստանում վխտում են թուրքական շպիոնները. Հայկ ԲաբուխանյանՌուսաստանցի գեղասահորդների զույգը տեղափոխվել է Հայաստանի հավաքական«Ես չեմ վիրավորվում, երբ ինձ ասում են թուրք»․ համացանցում հիշել են Փաշինյանի խոսքերըՈստիկանությունը վախենո՞ւմ է ՀՖՖ-ից․ ակնհայտ փաստը չտեսնելու են տալիս․ MediaHubԱսում էին, թե մենք խելահեղ գումարեր ենք պահանջել. Տիկնիզյանի գործակալը` չկայացած տրանսֆերի մասինԵս նրան տեսնում եմ Եվրոպայի լավագույն առաջնություններից մեկում. Կավազաշվիլին` Սպերցյանի մասին «Ով իմ պապուն կասի՝ թուրք, նրա ... ». նոր կադրեր՝ ԱԺ–ում տեղի ունեցած քաշքշուկից (տեսանյութ)Գործ ունեմ ոչ թե իրավապահ համակարգի հետ, այլ հանցավոր խմբի. Սուրեն ՄանուկյանՎրաստանում ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարարըԲաքուն «զգուշացրել» է Հնդկաստանին․ «Զգոն եղե՛ք»Վեց տարեկանում ավելորդ քաշ ունենալը կրկնապատկում է 18 տարեկանում ճարպակալման վտանգը. ECO2025ՇՏԱՊ. ԱԺ-ում իրար են «մորթում»Ուկրաինան «չի դիմանա» ևս տասը տարվա մարտերին․ ԶելենսկիԳերմանիայի ՊՆ-ն կոշտ է արտահայտվել ՌԴ-ի մասինԵՄ-ն կարող է բարձրացնել ուկրաինական ապրանքների մաքսատուրքերը«Հլը ծափ տուր տենամ», «Բոլորով հլը մի հատ հանգստացեք»․ լեզվակռիվ՝ ԱԺ-ում (տեսանյութ)Զելենսկին նշել է Պուտինի հետ հանդիպման երկու հիմնական թեմաները«ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ` ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՄ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top