ԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը. պարզաբանում ՌԴ բանակը տարածքներ է ազատագրել․ ինչ կորուստներ են եղել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ռուսաստանում խոսել են թակարդի մասին, որի մեջ Եվրոպան հայտնվել է պատժամիջոցների պատճառով Այս գիշեր Կիևի վրա համատեղ հարձակման թիրախներից մեկը Անտոնովի ինքնաթիռաշինական գործարանն էր Մանկապղծության մեջ մեղադրվող 59-ամյա օտարերկրացուն հայտնաբերել են Տարադրամի փոխարժեքները մայիսի 24-ին ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից 590 հազար դոլարի հափշտակության դեպքը բացահայտվել է. խոստովանական ցուցմունք է եղել Ֆրեդի Մերկուրիի վերջին գաղտնիքը. լեգենդար ռոք երաժիշտը դուստր ունի, որի գոյությունը թաքցված էր 48 տարի

Կա՞ն Պուտինի միջնորդությամբ Ալիեւ-Փաշինյան «ստվերային» բանակցություններ

Վերլուծություն

Օ­րերս Նի­կոլ Փա­շին­յա­նը Դի­լի­ջա­նում հան­դի­պեց ար­տերկ­րում Հա­յաս­տա­նի դես­պան­նե­րի հետ: Սա տա­րե­կան մի­ջո­ցա­ռում է, եւ ա­մեն ան­գամ նման հան­դի­պու­մը պաշ­տո­նա­պես լու­սա­բան­վում-մեկ­նա­բան­վում է ման­րա­մաս­նո­րեն: Բայց այս տա­րի գրե­թե լռութ­յուն էր: Այ­սինքն, նման ի­րոք կա­րե­ւոր մի­ջո­ցա­ռու­մը պաշ­տո­նա­պես գրե­թե մնաց չմեկ­նա­բան­ված, այն դեպ­քում, երբ Նի­կոլն իր խայ­տա­ռակ վար­կա­նի­շի պատ­ճա­ռով ձգտում է ա­ռա­վե­լա­գույնս ե­րե­ւալ հան­րութ­յա­նը, ան­գամ դրա հա­մար Սե­ւա­նի շուրջ գեր­թան­կար­ժեք հե­ծան­վա­վազք կազ­մա­կեր­պե­լու տես­քով:

ՆԻԿՈԼԻ ՀԱՐՎԱԾՆ ՈՒՂՂՎԱԾ ԷՐ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Այս­պի­սով, ա­մեն բան խո­սում է այն մա­սին, որ Նի­կո­լը, մեղմ ա­սած, չէր ցան­կա­նում, որ իր իսկ նշա­նա­կած դես­պան­նե­րի հետ, ով­քեր, այն էլ՝ բա­զում զտում­նե­րից հե­տո, քնում-արթ­նա­նում են Ե­րե­ւա­նից գնա­ցած հրա­հանգ­նե­րով, հրա­պա­րա­կայ­նաց­վի: Դա ար­դեն իսկ վկա­յում է, որ խոս­վել է այն­պի­սի բա­նե­րից, ո­րոնք ան­գամ տո­տալ պե­տա­կան գրաքն­նութ­յու­նից հե­տո հար­մար չէ թե­կուզ­եւ հատ­վա­ծա­բար ներ­կա­յաց­նել հան­րութ­յա­նը:

­Բայց ա­հա, չնա­յած նման գաղտ­նա­պա­հութ­յա­նը, պտտվում են խո­սակ­ցութ­յուն­ներ, որ այդ հան­դիպ­մանն ա­ռանձ­նա­պես էա­կան բան չի էլ խոս­վել: Նի­կոլն ըն­դա­մե­նն իր ստան­դարտ պատ­կե­րա­ցում­նե­րից է խո­սել աշ­խար­հում եւ Հա­յաս­տա­նի շուրջ ի­րա­վի­ճա­կից, ընդ ո­րում, բա­վա­կա­նին թույլ եւ կի­սատ-պռատ: Նույնկերպ անդ­րա­դար­ձել է այն աշ­խա­տանք­նե­րին, ո­րոնք պետք է ի­րա­կա­նաց­նել: Այ­սինքն, է­լի ա­ռանց ո­րե­ւէ ռեա­լութ­յան, կոնկ­րե­տաց­ման: Ա­պա ան­ցել է դես­պան­նե­րին հայ­հո­յան­քի աս­տի­ճան փնո­վե­լուն: Օ­րի­նակ, «Հ­րա­պա­րա­կի» տե­ղե­կաց­մամբ. «Մեզ պատ­մե­ցին, որ վար­չա­պետն ուղ­ղա­կի նվաս­տաց­րել է 50-ից ա­վե­լի դի­վա­նա­գետ­նե­րի, ո­րոնց աշ­խար­հի բո­լոր անկ­յուն­նե­րից կան­չել բե­րել էին Հա­յաս­տան»: Այդ «նվաս­տա­ցու­մից» հե­տո էլ Նի­կոլ խստիվ կար­գադ­րել է, թե իր մի ակ­նարկն էլ պետք է ա­մեն մե­կի հա­մար բա­վա­կան լի­նի, որ ա­ռանց ա­վե­լորդ հար­ցե­րի, շտա­պի հրա­հանգ­նե­րը կա­տա­րել, ինչ­քան էլ որ դրանք դես­պան­նե­րի հա­մար ա­նըն­դու­նե­լի լի­նեն: Ու, թե­րեւս, հենց սա էլ այս պատ­մութ­յան ա­մե­նագլ­խա­վոր դե­տալն էր:

Այս­պես, կրկնենք, որ ա­ռանց այդ էլ հրա­վիր­ված դես­պան­նե­րը, գո­նե տե­սա­կա­նո­րեն, Նի­կո­լի կադ­րերն են, նրա կող­մից նշա­նակ­ված եւ ա­մեն մի քմա­հա­ճույք պատ­րաս­տա­կա­մո­րեն կա­տա­րող: Այ­սինքն, ե­թե քննա­դա­տե­լու խնդիր կա, Նի­կոլն ի­րեն ու սե­փա­կան ԱԳ նա­խա­րա­րին՝ Միր­զո­յան Ա­րո­յին պետք է դա ուղ­ղեր: Սա տե­սա­կա­նո­րեն: Բայց գործ­նա­կա­նում դես­պան­նե­րը Նի­կո­լի՞, թե՞ Ա­րո­յի հրա­ման­ներն են կա­տա­րում. այս­տեղ հար­ցեր կան: Ա­ռա­վել եւս, մաս­նավո­րա­պես ան­ցած տա­րի ար­ձա­նագր­վե­ցին մի շարք դեպ­քեր, երբ Նի­կո­լի եւ Ա­րո­յի հրա­պա­րա­կա­յին հայ­տա­րա­րութ­յուն­ներն ուղ­ղա­կիո­րեն հա­կա­սում էին ի­րար: Օրի­նակ, ա­մե­նա­կա­րե­ւոր դեպ­քե­րից մե­կով՝ Ար­ցա­խի հա­յա­թափ­ման ժա­մա­նակ, երբ Նի­կո­լը նախ հայ­տա­րա­րեց, որ հա­յե­րը կա­րող են մնալ. «Ու­ղիղ վտանգ քա­ղա­քա­ցիա­կան բնակ­չութ­յա­նը չկա… Այ­սօր էլ այդ գնա­հա­տա­կա­նը մի փոքր, շատ քիչ, ա­վե­լի դրա­կան ա­ռու­մով բա­րե­լավ­վել է, որ ու­ղիղ սպառ­նա­լիք քա­ղա­քա­ցիա­կան բնակ­չութ­յան կյան­քին այս պա­հին չկա»: Իսկ երբ դրան հե­տե­ւեց Ա­րո­յի ակ­նարկ-հայ­տա­րա­րութ­յու­նը Վա­շինգ­տո­նից, թե մնա­լու դեպ­քում կլի­նի ֆի­զի­կա­կան ոչն­չա­ցու­մը, եւ Նի­կո­լը պատ­րաս­տա­կա­մո­րեն ան­ցավ այդ քա­րոզ­չա­կան կուր­սին: Ընդ ո­րում, այդ ըն­թաց­քում նաեւ նկա­տե­լի էր, որ ո­րոշ դես­պան­ներ ի սկզբա­նե ա­ռաջ գնա­ցին հենց Ա­րո­յի ներ­կա­յաց­րած ուղ­ղութ­յամբ:

Ն­ման դրվագ­ներ քա­նիցս են նկատ­վել, ո­րոնք եր­բեմն ան­գամ հարց էին ա­ռաջ քա­շում՝ Միր­զո­յան Ա­րո՞ն է Նի­կո­լի մոտ ԱԳ նա­խա­րար աշ­խա­տում, թե՞ Նի­կոլն Ա­րո­յի մոտ՝ վար­չա­պետ: Այ­սինքն, երբ Դի­լի­ջա­նում Նի­կո­լը «շան լափ թա­փեց» դես­պան­նե­րի գլխին, ա­պա ա­ռաջ է գա­լիս այս հար­ցը՝ իսկ որ­քա­նո՞վ էր այդ ա­մենն ուղղ­ված նաեւ նույն դես­պան­նե­րի ան­մի­ջա­կան ղե­կա­վա­րին՝ Միր­զո­յա­նին: Ի վեր­ջո, չէ՞ որ այդ դես­պան­նե­րը գոր­ծել եւ գոր­ծում են (իսկ հա­ճախ, պա­րապ նստած, ո­չիչն չեն ա­նում) հիմ­նա­կա­նում հենց Ա­րո­յի կան­տո­րա­յից ստա­ցած հրա­հանգ­նե­րով, եւ ե­թե դրա­նից հե­տո Նի­կոլն այն աս­տի­ճան դժգոհ է, որ բո­լո­րին մի տեղ է հա­վա­քում եւ «պորտ­նե­րը տե­ղը դնում», ա­պա նախ՝ Ա­րոն կա­րող է հան­գիստ այդ ա­մե­նը նաեւ իր աշ­խա­տան­քի գնա­հա­տա­կա­նը հա­մա­րել: Եվ երկ­րոր­դը, դրա­նով Նի­կո­լը նաեւ դես­պան­նե­րին է փոր­ձում ցույց տալ, թե ում հրա­ման­նե­րը պետք է կա­տա­րեն, եւ ե­թե չեն ու­զում՝ կա­րող են դի­մում գրել եւ հե­ռա­նալ: Ա­սենք, դա եւս Ա­րոն կա­րող է հա­մա­րել ի­րեն ուղղ­ված անվս­տա­հութ­յան նշան:

ՄՈՍԿՎԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ

Ե­թե ըն­դու­նենք, որ Նի­կո­լի այս հար­վածն ի­րոք «տա­կից» ուղղ­ված էր իր սե­փա­կան ԱԳ նա­խա­րա­րին, ա­պա այլ հարց է ա­ռաջ գա­լիս՝ իսկ նա Միր­զո­յան Ա­րո­յից դժգո­հե­լու կամ որ ա­վե­լի վատ է՝ զգու­շա­նա­լու ա­ռիթ ու­նի՞: Պետք է որ, հաշ­վի առ­նե­լով ո­րո­շա­կի նյո­ւանս­ներ: Միր­զո­յան Ա­րոն հան­րա­յին ըն­կա­լում­նե­րում հա­մար­վում է «մա­քուր» ա­րեւմտ­յան կադր, ա­վե­լին՝ Ա­րեւ­մուտ­քի կող­մից «սիր­ված» հա­յաս­տանյան պաշ­տոն­յա­նե­րի եռ­յա­կի մեջ մտնող՝ ԱԽՔ Ար­մե­նի եւ Ա­լե­նի հետ միա­սին: Քա­նի դեռ Ա­րեւ­մուտ­քը Նի­կո­լին «վստա­հում» է, վեր­ջինս այդ եռ­յա­կից զգու­շա­նա­լու խնդիր չու­նի: Բայց քա­նիցս օ­րա­կար­գում պտտվե­ցին հա­մառ լու­րեր, թե այդ կադ­րե­րը Նի­կո­լի գլխին կախ­ված «հե­ղաշր­ջու­մա­յին սպառ­նա­լիք» են. մեկ քայլ աջ կամ ձախ, եւ մե­խա­նիզ­մը կսկսի գոր­ծել:

­Ներ­կա փու­լում եւս Նի­կոլն ակն­հայ­տո­րեն այդ վտան­գի տակ է, ե­թե հաշ­վի առ­նենք Պու­տի­նի Բա­քու կա­տա­րած այցն ու հա­ջոր­դած զան­գը Նի­կո­լին: Ս­րան էլ նա­խօ­րեին գու­մար­վեց եւս մեկ դրվագ՝ Պու­տի­նի եւ Ա­լիե­ւի նոր հե­ռա­խո­սազ­րույ­ցը, ո­րի ժա­մա­նակ, ըստ Կ­րեմ­լի մա­մու­լի ծա­ռա­յութ­յան. «Շա­րու­նակ­վել է Անդր­կով­կա­սում ըն­թա­ցիկ ի­րա­վի­ճա­կի տար­բեր ուղ­ղութ­յուն­նե­րի քննար­կու­մը, նե­րառ­յալ ադր­բե­ջա­նա-հայ­կա­կան խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի, սահ­մա­նա­զատ­ման եւ սահ­մա­նագծ­ման, եր­կու պե­տութ­յուն­նե­րի մի­ջեւ տրանս­պոր­տա­յին հա­ղոր­դակ­ցութ­յուն­նե­րի ա­պաշր­ջա­փակ­ման հար­ցե­րը։ Այս առն­չութ­յամբ ռու­սա­կան կող­մը հաս­տա­տել է պատ­րաս­տա­կա­մութ­յու­նը այ­սու­հետ եւս հնա­րա­վոր ա­ջակ­ցութ­յուն ցու­ցա­բե­րել Բաք­վին եւ Ե­րե­ւա­նին հա­մա­պա­տաս­խան փո­խըն­դու­նե­լի ո­րո­շում­ներ մշա­կե­լու հար­ցում»:

­Հե­տաքր­քիր պատ­կեր է ստաց­վում. մոտ 10 օր ա­ռաջ էր, որ Պու­տի­նը Բաք­վում էր, հան­գա­մա­նո­րեն քննար­կե­ցին այդ բո­լոր հար­ցե­րը: Ու չնա­յած իր ներ­կա ծայ­րա­հեղ զբաղ­վա­ծութ­յան, ՌԴ նա­խա­գա­հը նո­րի՞ց է հայ-ադր­բե­ջա­նա­կան թե­մա­յով խո­սում Ա­լիե­ւի հետ: Դա շատ ա­վե­լի տրա­մա­բա­նա­կան տեսք կու­նե­նա այն դեպ­քում, ե­թե հի­շեց­նենք մեր են­թադ­րութ­յու­նը, որ այս պա­հին կով­կաս­յան ուղ­ղութ­յու­նը ոչ թե ան­գամ մոս­կով­յան, այլ Պու­տի­նի ան­մի­ջա­կան կա­րե­ւոր օ­րա­կար­գա­յին հար­ցե­րից է: Ս­տաց­վում է, որ Նի­կո­լի հետ հե­ռա­խո­սազ­րույ­ցում ինչ-որ կոնկ­րետ բա­ներ են խո­սել, եւ հի­մա պետք էր այդ ա­մե­նը նո­րից քննար­կել Ա­լիե­ւի հետ: Իսկ դա ա­վե­լի նման է, որ Պու­տի­նի անձ­նա­կան միջ­նոր­դութ­յամբ ո­րո­շա­կի բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թաց է ըն­թա­նում: Դեռ այս պա­հին «կի­սաստ­վե­րա­յին», բայց հա­ջո­ղութ­յան դեպ­քում, ո­րը կա­րող է շատ ա­րագ լի­նել, դա կա­րող է տա­նել ե­ռա­կողմ հան­դիպ­ման՝ մոս­կով­յան հար­թա­կում:

Ի դեպ, կան նաեւ խո­սակ­ցութ­յուն­ներ, որ Նի­կո­լը դես­պան­նե­րին զգու­շաց­րել է հնա­րա­վոր ա­նակն­կալ, քիչ սպա­սե­լի քայ­լե­րի մա­սին, ո­րը եւս տե­ղա­վոր­վում է նշված գոր­ծըն­թա­ցի տրա­մա­բա­նութ­յան մեջ: Հիմ­նա­կան քայ­լը, որ այս պա­հին սպաս­վում է Նի­կո­լից, կապ­ված է Ադր­բե­ջա­նի հետ բա­նակ­ցութ­յուն­նե­րի եւ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի թե­մա­յի հետ: Ա­րեւմտ­յան հար­թա­կը, ինչ­պես քա­նիցս ֆիքս­վել է, պար­զա­պես չի աշ­խա­տում Ա­լիե­ւի դիր­քո­րոշ­ման պատ­ճա­ռով: Այ­սինքն, Նի­կոլն ա­նակն­կալ քայ­լեր ներ­կա պա­հին կա­րող է ա­նե­լ ռու­սա­կան հար­թա­կի ուղ­ղութ­յամբ: Չ­նա­յած, ա­նակն­կալ քայլ կա­րող է լի­նել, ե­թե նա հայ­տա­րա­րի ՀԱՊԿ-ից դուրս գա­լու, ռու­սա­կան բա­զան հե­ռաց­նե­լու մա­սին: Միայն թե ներ­կա տնտե­սա­կան ի­րո­ղութ­յուն­նե­րի պա­րա­գա­յում սա այս պա­հին ու­նի հա­վա­նա­կա­նութ­յան խիստ ցածր մա­կար­դակ:

Եվ ե­թե կա Պու­տի­նի անձ­նա­կան ներգ­րավ­մամբ նման ստվե­րա­յին գոր­ծըն­թաց, ա­պա Ա­րո­յի «վա­խը բռնե­լու», իսկ շատ հա­մա­ռե­լու դե­պքում՝ նրա­նից ա­զատ­վե­լու խնդիր Նի­կո­լը կա­րող է ու­նե­նալ: Այն­պես, ինչ­պես ժա­մա­նա­կին Ա­լե­նի «վա­խը բռնեց»՝ նրա հա­րա­զատ­նե­րին կա­լան­քի ու­ղար­կե­լով:

ՔԱՅԼԸ ՆԻԿՈԼԻՆՆ Է

Ա­հա այս ֆո­նին նաեւ նկա­տենք, որ Նի­կո­լի ուղ­ղութ­յամբ Բաք­վի ճնշում­նե­րը վերսկս­ված են: Այս­պես, Ան­կա­րա այ­ցի ընթաց­քում Ջեյ­հուն Բայ­րա­մո­վը թուրք պաշ­տո­նակ­ցի՝ Հա­քան Ֆի­դա­նի հետ տված հա­մա­տեղ մա­մու­լի ա­սու­լի­սում խո­սեց «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րից», նո­րից մատ­նան­շե­լով, թե դրան խան­գա­րում է ՀՀ Սահ­մա­նադ­րութ­յու­նը: Ա­վե­լին, այս ան­գամ պարզ­վեց, որ ՀՀ Սահ­մա­նադ­րութ­յու­նը, բա­ցի Ադր­բե­ջա­նից, նաեւ Թուր­քիա­յին է խփում: «Չ­նա­յած բա­նակ­ցութ­յուն­նե­րի գոր­ծըն­թա­ցում դրա­կան դի­նա­մի­կա է նկատ­վում, եւ հա­մա­ձայ­նագ­րի նա­խագ­ծի զգա­լի մա­սը հա­մա­ձայ­նեց­ված է, Ադր­բե­ջա­նի հան­դեպ տա­րած­քա­յին հա­վակ­նութ­յուն­նե­րը նախ­կի­նի պես պահ­պան­վում են Հա­յաս­տա­նի Սահ­մա­նադ­րութ­յու­նում եւ մի շարք այլ նոր­մա­տի­վա-ի­րա­վա­կան ակ­տե­րում։ Միեւ­նույն ժա­մա­նակ, գաղտ­նիք չէ, որ Հա­յաս­տա­նը նաեւ տա­րած­քա­յին հա­վակ­նութ­յուն­ներ ու­նի Թուր­քիա­յի Հան­րա­պե­տութ­յան հան­դեպ։ Ներ­կա­յում խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նագ­րի կնքման հիմ­նա­կան խո­չըն­դո­տը մեր երկր­նե­րին ներ­կա­յաց­վող տա­րած­քա­յին հա­վակ­նութ­յուն­ներն են, ո­րոնք շա­րադր­ված են Հա­յաս­տա­նի Սահ­մա­նադ­րութ­յու­նում»,- հայ­տա­րա­րեց Բայ­րա­մո­վը: Եվ չմո­ռա­նանք, որ այդ դեպ­քե­րում, երբ քննար­կում­ներ են ծավալ­վում Ռու­սաս­տան-Ադր­բե­ջան-­Հա­յաս­տան ե­ռա­կողմ հար­թա­կում, ՀՀ Սահ­մա­նադ­րութ­յան թե­ման, որ­պես կա­նոն, ի հայտ չի գա­լիս:

Այս­պի­սով, Նի­կո­լը նո­րից նույն «կոտ­րած տաշ­տա­կի» ա­ռաջ է: Ե­թե հա­մա­ռո­րեն փոր­ձում է շրջան­ցել ռու­սա­կան հար­թա­կը՝ թե­կու­զեւ Բաք­վի հետ դեմ առ դեմ բա­նակ­ցութ­յուն­նե­րի գնա­լու գնով, ա­պա պետք է լու­ծի Սահ­մա­նադ­րութ­յան հար­ցը: Ա­սել, թե նա ել­նե­լով գո­նե տար­րա­կան բա­րո­յա­կա­նութ­յու­նից, չի ու­զում ՀՀ Սահ­մա­նադ­րութ­յու­նը հար­մա­րեց­նել թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մի քիմ­քին, միամ­տութ­յուն կլի­ներ: Պար­զա­պես նա գո­նե այս պա­հին չի կա­րող այն փո­խել: Պետք է հան­րաք­վե, ո­րով պետք է ոչ միայն վերջ­նա­կա­նա­պես հրա­ժար­վի Սահ­մա­նադ­րութ­յան հիմ­քում դրված «Ան­կա­խութ­յան հռչա­կագ­րից», այլ նաեւ՝ Ցե­ղաս­պա­նութ­յու­նից: Ու տե­սա­նե­լի չէ այն մե­խա­նիզ­մը, ո­րով նա կկա­րո­ղա­նա նման նա­խա­գիծ հան­րաք­վեի դնե­լով, ստա­նալ դրա­կան արդ­յունք: Եվ երբ Բա­քուն մշտա­պես Նի­կո­լի այդ «ցա­վոտ կոշ­տու­կին» է սեղ­մում, ա­պա դա մեկ բան է նշա­նա­կում՝ ոչ մի «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր», ե­թե միայն դա չի բխում Պու­տին-Ա­լիեւ-­Փա­շին­յան հայտ­նի ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի դրույթ­նե­րից:

­Հենց այդ մո­տե­ցումն էր դրված Բաք­վում Պու­տին-Ա­լիեւ հան­դիպ­ման ժա­մա­նակ հայ-ադր­բե­ջա­նա­կան հար­ցով քննար­կում­նե­րի հիմ­քում: Այդ սցե­նա­րին էր վե­րա­բե­րում նաեւ նրանց վեր­ջին հե­ռա­խո­սազ­րույ­ցը: Եվ հի­մա, շատ նման է, որ սպա­սում են Նի­կո­լի վերջ­նա­կան կողմ­նո­րոշ­մա­նը՝ բո­լոր հնա­րա­վոր հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ:






ԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը. պարզաբանումՌԴ բանակը տարածքներ է ազատագրել․ ինչ կորուստներ են եղելԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՌուսաստանում խոսել են թակարդի մասին, որի մեջ Եվրոպան հայտնվել է պատժամիջոցների պատճառովԱյս գիշեր Կիևի վրա համատեղ հարձակման թիրախներից մեկը Անտոնովի ինքնաթիռաշինական գործարանն էրՄանկապղծության մեջ մեղադրվող 59-ամյա օտարերկրացուն հայտնաբերել ենՏարադրամի փոխարժեքները մայիսի 24-ինԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից590 հազար դոլարի հափշտակության դեպքը բացահայտվել է. խոստովանական ցուցմունք է եղելՖրեդի Մերկուրիի վերջին գաղտնիքը. լեգենդար ռոք երաժիշտը դուստր ունի, որի գոյությունը թաքցված էր 48 տարիՈրևէ նպատակի հասնելու համար կա ցանկություն, ապա փնտրվում են լուծումներ. Արտակ ԶաքարյանՈր հայտնիների երեխաներն այսօր ավարտեցին դպրոցը… Բացառիկ հոլովակ«Տելեգրամով» սինթետիկ թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու հերթական դեպքը․ Դավթաշենում ձերբակալվածներից մեկը 30-ամյա կին էՍարսափազդու մանրամասներ. Ժամը 10:40-ի սահմաններում գտել երեխայի սառած մարմինըԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանըՇՏԱՊ. 20 օր հետո 2-ամյա Տիգրանին գտել են Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտՆետվում էր վրաս․ Ավրաամ Ռուսսոն պատմել է իր և Կրիստինա Օրբակայտեի կապի մասինՏարադրամի փոխարժեքը մայիսի 24-ինՔաղաքացին կկարողանա գործնական քննությունը հանձնել իր նախընտրած Հաշվառման-քննական բաժնում՝ անկախ հանգամանքից, թե որտեղ է հանձնել տեսականը․ ՆԳ նախարարJPMorgan-ը կանխատեսում է հնչեցրել Ուկրաինայի ճակատագրի մասինԱլեքսանդր Դուգին. Կարծում եք՝ Ադրբեջանին հենց այնպե՞ս հաջողվեց վերցնել ՂարաբաղըԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Մայիսի 24-ի աստղագուշակՍպասվում է անձրև եւ ամպրոպ Ստալինյան ժամանակների ծնունդ «Կովկասի մահմեդականների վարչությունը» նույնքան արհեստածին է, որքան ամբողջ Ադրբեջանը. ԻրանագետՀայտնվել է Մոսկվայի մարզում տեղի ունեցած խոշոր վթարի պահը ներկայացնող տեսանյութը (Տեսանյութ)«Հրապարակ». ՔՊ–ում խուլ դժգոհություն կա Հայկ Սարգսյանի նախագծի հետ կապված«Փաստ». Խառն են, շատ խառն են. «ումով» է ձևավորելու ՔՊ–ի նախընտրական ցուցակը«Հրապարակ». Բյուջեից գումար՝ առեւտրային կազմակերպությանըԻշխանության հովանավորյալ Նարեկ Նալբանդյանը չի վճարում պարտքերը, բայց միլիոններով նոր բիզնեսներ է գնում. «Ժողովուրդ»«Փաստ». Փաշինյանի խաղաղության պլանը և եվրախոստումները, որոնք երբեք չեն իրականանաՏեսախցիկը ֆիքսել է Սու-34-ի «արդուկող» հարվածները ուկրաինական պաշտպանական դիրքերին (Տեսանյութ)Ռուսները հրթիռային զանգվածային հարձակում են իրականացրել Կիեւում (Տեսանյութ)Ադրբեջանում ծավալվող ռուսաֆոբիայի թիկունքում կանգնած է Ալիեւը. «Ցարգրադ»Դրսում կոշիկներ լիզելու արդյունքում տուժում է հայ ժողովուրդը. ՄինասյանՊետք է հիմա ժողովրդին ցույց տան, որ անխնա պայքար է կոռուպցիայի դեմ. ԲԱՄԲԱՍԱՆՔԱլբանիայում Նիկոլի «սրճային դիվանագիտությունից» հետո հավանաբար պետք է սպասենք նոր աղետներիԱրայիկ Հարությունյանը շատ կարեւոր բացահայտում է արելՔաղաքական շաբաշ՝ փոխադարձ մեղադրանքներով          Ոչ թե ես եմ մարդ առևանգել, այլ ՀՀ-ում պետական պաշտոնյաների աթոռներին նստած հանցավոր խումբն է ինձ առևանգել. Սուրեն ՄանուկյանՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷ, ՈՐ ՄՈՍԿՎԱՅԻՑ ՍԿՍԵՑԻՆ ԽՈՍԵԼ ԽՍՀՄ-Ի ՓԼՈՒԶՄԱՆ ԱՊՕՐԻՆԻ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆՈՒՐԵՄՆ Ի՞ՆՉ, ՆԻԿՈԼԸ ԿՎԵՐԱԿԱՆԳՆԻ՞ ՀԱՊԿ-Ի ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԱղազարյան ж законе. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՀրթիռային հարվածով ոչնչացվել է ուկրաինական երեք ինքնաթիռ (Տեսանյութ)«Ինտերի» մեկնարկային կազմը «Կոմոյի» դեմ խաղում ԱՅՍՕՐ ՄԵԾ ՀԱՅ ԱՐԱՄԱՅԻՍ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱպօրինի եւ ոչ իրավական ճանաչված 160.000 դրամներն արդեն 2-րդ տարին է` վարորդները շարունակում են վճարել. ԱրամյանՌուսական ավիացիան «արդուկող» հարվածներ է հասցնում ԶապորոժեումԱվելի ու ավելի պարզ է դառնում, թե Պուտինն ու Թրամփը երկուսուկես ժամ ինչ էին խոսումՏիկ տոկ հարթակը պետք է վերահսկվի հատուկ կառույցների կողմից, եւ վերացվեն պոռնոգրաֆիա պարունակող էջերը. Մանուկյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top