Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Ասում ենք` պարոն Աշոտյանն ո՞ւմ է վնաս պատճառել, ասում են՝ վնաս էլ չկա. Աննա Մկրտչյան

Թեմա

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, երեկ շարունակվեց ՀՀԿ փոխնախագահ, անազատության մեջ գտնվող Արմեն Աշոտյանի գործով քննությունը: Անդրադառնալով Ա. Աշոտյանի քրեական գործին՝ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր ԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆՆ ընդգծեց, որ ՀՀ-ում միայն անվտանգային խնդիրներ չեն, այլ գոյություն չունի ներքին կայունություն, չկա ներքին համերաշխություն:

— Ատելությունը, ատելության խոսքը, խոսքի նկատմամբ անհանդուրժողականությունը, ազատ խոսքի նկատմամբ բռնաճնշումները կազմակերպվում եւ իրականացվում են հենց իշխանության կողմից։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ամենավառ օրինակն է: Չնայած ՀՀ-ում շատ ավելի շատ են քաղաքական բանտարկյալներն ու քաղհալածյալները, միայն պարոն Աշոտյանով չի սահմանափակվել ներկա իշխանությունը, բայց այսօր դատական համակարգը հասել է այնպիսի աբսուրդի, որ մենք, գալով դատարան իբր դատավարական գործընթացի, ասում են՝ ճիշտ եք ասում, տուժող չկա, ասում ենք` պարոն Աշոտյանն ո՞ւմ է վնաս պատճառել, ասում են` վնաս էլ չկա։ Ասում ենք Բժշկական համալսարա՞նն է տուժել, ասում են՝ չէ, Բժշկական համալսարանը օգուտ է քաղել, հիմա էլ իր նոր կազմով նոր ռեկտորը վայելում է պարոն Աշոտյանից ստացած, ձեռք բերած գույքը։ Անհոգ շարունակում են խախտել ՀՀ քաղաքացիների իրավունքները, վաճառել ՀՀ-ն այն փոքրիկ բրյոշուրներով, ներողություն բառիս համար՝ այն գունավոր ժեշտով, որը պատրաստել են եւ անունը դրել Հայաստանի Հանրապետություն:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ