Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցն ավարտվել է. այն տևել է ավելի քան 2 ժամ Մի կնոջը տեսա, հիմա մյուսին կտեսնեմ․Սիմոնյանը վստահ է, որ իր անունը տալով վախեցրել են բնակիչներին. տեսանյութ Տխմար, ա՛յ էշ․ Աննա Հակոբյանը շարունակում է անդրադառնալ իր մասին տարածվող լուրերին Նոր մանրամասներ.«Ռուգատկայով խփելու վարկած էլ կա». մահացու հարվածներ են հասցրել Պարգեւին «ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ, ՈՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ ՍՏԱՑՎԻ». ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆ Թրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ Ուկրաինայից Ռուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում) Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետ Թրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետ Ո՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ

Մի կծիր նրան, ով կարող է քեզ կուլ տալ. Գեղամ Գալստյան

Վերլուծություն

Քաղաքական դաշտի անուղեղ մարմիններ, պատմության միակ դասը, որ սերտեցիք պատմությունից, ոչինչ չսովորելն էր, մի՛ փորձեք խլել ժողովրդից իր ճակատագիրը տնօրինելու իրավունքը:

Քո խիղճը երբեք չխախտեց Եվրոպ,

Փշրելով գանգեր բյուրավոր հայի,

Արնախում Եվրոպ, բարբարոս Եվրոպ,

Անեծք սերնդիդ, անեծք հավիտյան:

Ավ. Իսահակյան

Կարեկցում եմ հայերին, որ երբեւիցե ներքաշվեն եվրոպական դիվանագիտության մեջ, ավելի լավ կլինի, որ Հայաստան անունը երբեք արտասանված չլինի եվրոպացի որեւէ դիվանագետի կողմից:

Ֆ. Նանսեն

Ժամանակը ոչ մեկին չի փոխում, ժամանակը բացահայտում է մարդու իսկական էությունը, մեր օրերում հայ ժողովուրդը մտահոգված մի դժբախտությունից գնում է մեկ այլ դժբախտության՝ չկորցնելով լավատեսությունն ապագայի նկատմամբ:

ԱՄՆ-ին եւ Արեւմուտքին ծառայող հայաստանյան չորս կուսակցություններ, որոնցից յուրաքանչյուրի անդամների թվաքականը չի գերազանցում եռանիշ թվին, Հայաստանի քաղաքական դաշտը դարձրել են նորահայտ կույսերի, հանրահայտ պոռնիկների, անուղեղ մարմինների, անմարմին ուղեղների, Արեւմուտքին եւ ԱՄՆ-ին գովերգելու, Եվրամիությանը փառաբանելու եւ սնափառության յուրահատուկ տոնավաճառի: Մինչդեռ Եվրամիությունը հատուկ կառույց է՝ մարդու ավանդական հոգեկերտվածքը ոչնչացնող, ինչն իրականացնում է ԼԳԲՏ քարոզի ներքո:

Հիշեցնեմ, պարոնայք Եվրամիության անդամակցման համար ստորագրահավաք նախաձեռնողներ, որ 2013 թվականին Հայաստանը ԵՄ-ին միացնելու համար Եվրամիության ընդլայնման եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն մեծ ջանքեր գործադրեց եւ ստացավ զրո արդյունք:

Քաղաքական դաշտի հմուտ մեկնաբաններ, երբեւիցե մտածե՞լ եք, թե ավանդապաշտ հայ ժողովուրդն ինչպես կհամակարպվի օրինականացված միասեռականների ամուսնությանը, որտեղ մարդն է որոշում իր սեռը: Էլ չասենք՝ մանկապիղծների կուսակցության անդամակցելու, ծննդյան վկայականում երեխայի ծնողների սեռը ջնջելու եւ ընտանեկան օրենքից «հայր» եւ «մայր» հասկացությունները հանելու մասին, ինչպես նաեւ՝ մշակութային մազոխիզմի, գենդերիզմի եւ դրանից բխող բազմաթիվ այլանդակությունների:

Վերջերս Արթուր Կիրակոսյանի հեղինակած «Ազատ խոսք» հաղորդաշարի հյուրերն էին Տ. Խզմալյանը եւ Ա. Քոչինյանը՝ եվրոպական կենցաղավարության եւ այլանդակությունների մասին ոչ մի խոսք:

Պ. Ղազարյանի հեղինակային «Դիալոգ» հաղորդաշարի հյուրն էր Արամ Զավենի Սարգսյանը, ով ինչեր ասես չփչեց ԱՄՆ եւ եվրոպական պետական գործիչների փոխարեն՝ եզրահանգումներ անելով, օգնության կանչելով սեփական ձեռքերին ու ոտքերին. մարդը իր տարերքի մեջ չէր օգտագործում միայն ուղեղը: Իսկ Ղազարյանը չհարցրեց նրան՝ Եվրոպա գնացող ո՞ր մարդը պիտի ընդունի եվրոպական ընտանեկան եւ կենցաղավարության օրենքները…

Հարգելի պարոնայք Պ. Ղազարյան եւ Ա. Կիրակոսյան, ինչո՞ւ չեք տալիս դեպի Եվրոպա տանող քառյակի ղեկավարներից, անվտանգությունից եւ տնտեսությունից եւ ոչ պակաս «կարեւոր» եվրոպական ընտանեկան կենցաղավարության վերաբերյալ հարցեր: Այնպիսի տպավորություն է, որ դուք հաղորդաշարի ժամանակ խուսափում եք այդ հարցը ուղղել զրուցակցին: Ավելին՝ այնպիսի տպավորություն է, որ դուք չեք ցանկանում եվրոպական ԼԳԲՏ-ական այլանդակությունների մասին հասարակությունն իմանա: Ինչո՞ւ… Ամաչո՞ւմ եք, թե՞ ինչ-որ խանգարող հանգամանքներ կան: Ի վերջո, ինքներդ ձեզ հարց տվե՞լ եք, թե եթե Եվրամիությունը դրախտի մի հատվածն է, ինչո՞ւ անգլիացիները լքեցին իրենց իսկ կազմակերպած կառույցը, կամ Շվեյցարիան ինչո՞ւ այդ դրախտի կառույցի անդամը չէ…

Եվրոպական կլասիկան այսօր այն է, ինչ ներկայացվեց Ֆրանսիայում՝ Օլիմպիական խաղերի բացման օրը՝ տղամարդ տրանսգենդերների շոու, որը ծաղրանք էր աշխարհի բոլոր քրիստոնյաների հանդեպ: Դուք ձեզ պատկերացնո՞ւմ եք սեռափոխված վիճակում, կամ որ ձեր երեխաներն ու թոռները պետք է որոշեն իրենց սեռը եւ դառնան մանկապիղծների ակումբի անդամ:

Կուսակցությունների վերոնշյալ ղեկավարներ, դուք այս պահին նման եք այն գրական հերոսին, ով հոգին հանձնել է Սադայելին, իսկ խիղճը դրել գրպանը: Եթե ձեր գաղափարը հայ ժողովուրդն ընդունի, անհեթեթությունը կդառնա կատարյալ, եւ Հայաստանը կգնա… կործանման:

Որքան էլ ցավալի է, պետք է խոստովանել, 21-րդ դարի սկիզբը կենսաբանական հախուռն փոփոխությունների ժամանակաշրջան դարձավ եւ կործանարար ազդեցություն թողեց հայ անհատի մտածողության եւ հակումների վրա: Մեր ազգային քաղաքական գործիչ-վերլուծաբանների չարիքներից մեկը դիլետատիզմն է, որը Հայաստանում տարերքի մեջ է: Յուրաքանչյուր գործիչ կամ վերլուծաբան կարող է եզրահանգումներ անել եվրոպական գործիչների եւ ԱՄՆ-ի պրեզիդենտի, ՌԴ նախագահի փոխարեն եւ պնդել իր տեսակետը: Մի կիսագրագետ կարող է հնչեցնել, որ ինքը հողագնդի ամենախելացի ու գրագետ մարդն է: Լեւոն Շիրինյանն էլ կարող է Ալիեւի փոխարեն ասել՝ Ղարաբաղի նախկին ղեկավարներին Եվլախի կզարանից տարեք Բաքվի կզարան: Քաղաքագետ-վերլուծաբան Գ. Ստեփանյանը վստահորեն կարող է պնդել, թե՝ ՌԴ-ն Հայաստանից պետք է գնա, քանզի մեր բարեկամները Եվրոպան եւ ԱՄՆ-ն են:

Պարոնայք, եթե մտածում եք, որ աշխարհի հզորների, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միակ նպատակը Հայաստանում կուտակված հարցերի լուծումն է, չարաչար սխալվում եք: Հայաստանն ընդամենը փոքրիկ պնդօղակ է ԱՄՆ-ի կողմից աշխարհը կլանելու իր ճանապարհին: Եվրոպան Ամերկայի գրպանում է, պայքարը Ասիա աշխարհամասի համար է, ԱՄՆ-ի ցանկությունն է Լիսաբոնից մինչեւ Վլադիվաստոկ պահել իր ազդեցության տակ: Ուկրաինական կռիվը գերտերությունների պայքարում ընդամենը մանրադրամ է, բայց գերտերություների այդ քաղաքական խաղերում Ռուսաստանի պարտությունը բացառված է:

Սիրելի հայրենակիցներ, Հայաստան աշխարհը դարեր շարունակ տառապել է իր անառակ զավակների գործունեությունից եւ կշարունակի տառապել, քանի որ դարերի ընթացքում է այդ փորձը ձեռք բերվել: Բայց սիրելի հայրենակիցներ, լսե՛ք հայ կոմունիստի վերջին միտքը՝ կյանքն առանց պատասխանատվության վերածվում է անբացատրելի, անիմաստ ժամանակահատվածի, եւ մարդը շեղվում է այն ճանապարհից, որը տանում է դեպի փրկություն: Մեկընդմիշտ հիշեք՝ բոլոր ժամանակներում իշխում է ուժը, ծնում իրավունք եւ դառնում պարտադրանք: Հայաստանը որքան հեռանա ռուսներից, այնքան կմոտենա կործանման անդունդի եզրին: Բայց իմացեք՝ հայի համար մեկ ռուս զինվորի ոտքն Արաքս գետի ափին ավելին է, քան եվրոպաներն ու ամերիկաները, քան ՄԱԿ-ը եւ միջազգային դատաիրավական մարմինները: Որտե՞ղ է քո երկար դարերի փորձը, հա՛յ ժողովուրդ, որտե՞ղ քո խելքը՝ այդքան գովաբանված, որտե՞ղ է քո ոգին կռվի եւ պայքարի, ճիշտ կողմնորոշվելու, որ հազարամյակների ուղին շարունակես:

Եթե չես պայքարում ուզածիդ համար, հետո չողբաս կորցրածիդ համար:

Հայ կոմունիստ

ԳԵՂԱՄ ԳԱԼՍՏՅԱՆ






Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցն ավարտվել է. այն տևել է ավելի քան 2 ժամՄի կնոջը տեսա, հիմա մյուսին կտեսնեմ․Սիմոնյանը վստահ է, որ իր անունը տալով վախեցրել են բնակիչներին. տեսանյութՏխմար, ա՛յ էշ․ Աննա Հակոբյանը շարունակում է անդրադառնալ իր մասին տարածվող լուրերինՆոր մանրամասներ.«Ռուգատկայով խփելու վարկած էլ կա». մահացու հարվածներ են հասցրել Պարգեւին«ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ, ՈՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ ՍՏԱՑՎԻ». ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆԹրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ ՈւկրաինայիցՌուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում)Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետԹրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետՈ՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներովԱրտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video)Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.amՀայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա ԿոստանյանՌուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում»Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանըՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ ԳեւորգյանԱյրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունիցՏեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունըԼավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցում կլինիՄարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. ԲաբուխանյանԼևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն ՍիմոնյանԿովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՅանա Զախարովա. արվեստագետի հոգու գույները… Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջըԿայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսըԼեհաստանը կդառնա ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Ռուսաստանի դեմ պայքարում․ NIԱմենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցինԹող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք, եթե մեր առաջադրած վարչապետի թեկնածու Մարուքյանին կողմ չլինեն. ԱսլանյանՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրըՍերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի ՀայաստանԽաղաղությունը երեխաների լեզվով՝ պարզ, մաքուր, անկեղծԱվինյանը հայտարարեց, թե աղբահանության դիմաց մինչ այս չվճարելու համար տուգանք չի լինելու, բայց ուղեվարձ չվճարելու դեպքում կլինիՄակրոնը դիմել է ՊուտինինՍուրեն Պապիկյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը (տեսանյութ)Պուտինն առավելություն ունի և զիջումների չի գնա Թրամփի հետ բանակցություններում․ Bloomberg«Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի շուրջ որևէ քննարկում չկա. ԳրիգորյանՄտածել, թե եվրոպացին գալու է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծի, մանկամտություն է․ ՔոչարյանՓողի գողը գո՞ղ ա, հողի գողը գո՞ղ չի. քանդելու ենք բոլոր ապօրինի շինությունները. ԱվինյանԳազ չի լինելուԵրևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի նիստըՆոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները«Ինտերը» կարեւոր միավորներ կորցրեց «Լացիոյի» դեմ խաղում(տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top