Instagram-յան հայտնի էջի անդրադարձը Տիգրան Բարսեղյանին և նրա յուրօրինակ խաղակոշիկներին (ֆոտո)
Սպորտ
«Սլովանը» ՉԼ-ի որակավորման փլեյ-օֆֆի «Միտյուլանդի» դեմ պատասխան խաղում (3:2) Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի հաղթական գոլի շնորհիվ իր պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա Չեմպիոնների լիգայի խաղարկության հիմնական փուլում։
Instagram-յան հայտնի 433 էջը հրապարակել է Բարսեղյանի լուսանկարը, հատուկ ուշադրության արժանացնելով վերջինիս յուրօրինակ խաղակոշիկներին: Լուսանկարին կից գրված է.
«Վաստակեք Չեմպիոնների լիգայի ուղեգիր՝ 86-րդ րոպեին խփած կարևոր գոլով, ձեր սմուրֆ խաղակոշիկներով»: