ՉԼ. Տիգրան Բարսեղյանի շքեղ գոլը դուրս բերեց «Սլովանին» մրցաշարի հիմնական փուլ(տեսանյութ)
Սպորտ
Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում Բրատիսլավայի «Սլովանը» տանը 3-2 հաշվով հաղթեց «Միդյուլանին» և պատմության մեջ առաջին անգամ նվաճեց մրցաշարի հիմնական փուլի ուղեգիր։
«Սլովանը» 33-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը, սակայն մրցակիցը կարողացավ պատասխանել երկու գոլով։ Խաղավերջում տանտերերը հավասարեցրին հաշիվը։
Իսկ 86-րդ րոպեին հայ կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը փայլուն գոլով հաղթանակ պարգևեց իր թիմին։
«Սլովան» (Սլովակիա) - «Միդյուլան» (Դանիա)` 3-2 (տեսանյութ)
Մարկո Տոլիչ, 33, 82, Տիգրան Բարսեղյան, 86 - Արալ Սիմսիր,41 Ֆրանսուլինո, 50