Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

«Հրապարակ». Իշխանությունը համաձա՞յն է Լուկաշենկոյի հետ

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը թերեւս համաձայն է Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որ «հայերը ոչ մեկին պետք չեն», հակառակ դեպքում Բատկայի այդ սկանդալային հայտարարությունից շուրջ 10 օր անց պաշտոնական պատասխան կհնչեր որեւէ օղակից։ Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Բելառուսի նախագահը հարցազրույց էր տվել եւ հայ-ռուսական փոխհարաբերություններից էր խոսել. «Ո՞ւմ են պետք հայերը՝ մեզնից բացի։ Ոչ մեկին։ Թող զարգացնեն իրենց տնտեսությունը եւ կողմնորոշվեն իրենց ռեսուրսներով։ Ի՞նչ Ֆրանսիա կամ Մակրոն։ Վաղը նա չի լինի, եւ բոլորը կմոռանան Հայաստանի մասին»։

Ասել էր նաեւ, որ մենք ՌԴ-ի հետ փաստացի «նույն նավում ենք»․ «Եթե այն շրջվի, մենք միասին կխորտակվենք։ Չարժե թաքցնել մեր դաշնակցային հարաբերությունները։ Մենք մեզ որոշ այլ պետությունների պես չենք պահում, որոնք ցանկանում են միայն վերցնել Ռուսաստանից՝ ոչինչ չտալով»,- ասել էր նա։ Իշխանության շարքերում եւս տարակուսած են պաշտոնական լռության փաստից, հատկապես որ կայծակնային արագությամբ արձագանքում են ՌԴ ավելի ցածր կալիբրի գործիչներին, օրինակ՝ ՌԴ ԱԳՆ խոսնակի ցանկացած հայտարարությանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ