Ազնավուրյան մեղեդիներն՝ ազգային հնչյուններով
ՄշակութայինՍյունիքի մարզի Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակում տեղի ունեցավ նախադեպը չունեցող համերգային ծրագիր: «ՏարԱզնավուր» տոնական համերգը Շառլ Ազնավուրի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքից էր:
Ազնավուրյան հանրահայտ, սիրված եւ պահանջված մեղեդիներըն առաջին անգամ հնչեցին ազգային հնչյուններով` ժողովրդական գործիքների կատարմամբ:
Համերգային ծրագրի ողջ ընթացքում հանդես եկավ Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական համույթը (երաժշտական ղեկավար` Գարեգին Առաքելյան, խմբավար` Գասպար Ամիրխանյան, գլխավոր բալետմայստեր` Նունե Գրիգորյան, բալետմայստեր` Սերգեյ Մատինյան):
Համերգի մենակատարներն էին` Արփի Շահնուբարյանը, Նաիրա Մանուչարյանը, Մավր Մկրտչյանը եւ Դավիթ Խաչատրյանը:
Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ «Տարազնավուրը» շուտով տեղի կունենա նաեւ Երեւանում: Ազգային կենտրոնը նախատեսում է համերգն իրականացնել աշնանը:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝