Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Գունագեղ աշուն է սպասվում մեր տարածաշրջանում, որից ամենից շատը մենք կարող ենք տուժել. Բալասանյան

Թեմա

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ուղիղ եթերում հրամանագիր է ստորագրել հոկտեմբերի 26-ին խորհրդարանական ընտրություններ նշանակելու մասին: Միեւնույն ժամանակ, վրացական մամուլը հայտնում է, որ սա ձեւական-խորհրդանշական ակտ է, որովհետեւ, ըստ Սահմանադրության՝ հերթական խորհրդարանական ընտրությունները Վրաստանում անցկացվում են «խորհրդարանի լիազորությունների ժամկետը լրանալու օրացուցային տարվա հոկտեմբերի վերջին շաբաթ օրը»: Այսպիսով՝ Վրաստանում ընտրությունների օրվա նշանակմանը զուգահեռ՝ պաշտոնապես մեկնարկում է նախընտրական քարոզարշավը։ Անդրադառնալով վերոնշյալին՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ուշագրավ դիտարկում արեց՝ նշելով, որ վերջին օրերին աննկատ է մնացել Բաքվից Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի վաղաժամ հետ կանչումը։

— Պաշտոնական հայտարարության մեջ նշված էր, որ պատճառը դեսպանի չափից դուրս պասիվությունն է Ադրբեջանում՝ տեղի հասարակության Վրաստանի նկատմամբ լոյալության ապահովման հարցում։ Մինչդեռ, ըստ վրացական լրատվամիջոցների, պատճառն ավելի խորքային է։ Դեսպանը ոչինչ չի կարողացել հակադրել վրացական ընդդիմության քայլերին, որն ակտիվ աշխատանք է տանում ադրբեջանական հասարակության մեջ իրենց նկատմամբ լոյալություն ապահովելու համար։ Սա տրամաբանական է, եթե հաշվի առնենք, որ հոկտեմբերին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են եւ Միացյալ Նահանգներն ամեն ինչ (բառի ուղիղ իմաստով) անելու են «Վրացական երազանք» կուսակցությանը իշխանությունից հեռացնելու համար։ Հիմա ի՞նչ կապ ունի այստեղ Ադրբեջանը՝ շատ ուղիղ։ Ադրբեջանական հասարակության մեջ վրացական իշխանությունների նկատմամբ բացասական դիրքորոշում ամրապնդելուն զուգահեռ՝ անկասկած մեծ աշխատանք է տարվելու նրանց միջոցով Մառնեուլիի եւ ադրբեջանաբնակ այլ շրջանների բնակչության մեջ հակաիշխանական տրամադրություններ սերմանելու եւ նրանց իրենց փողոցային ակցիաներին օգտագործելու համար։ Կա մտավախություն, որ նույնը կարող է արվել նաեւ մեր երկրում, քանի որ ՀՀ մի շարք ՀԿ-ամերձ երիտասարդներ քեռի Ջոնի հրահանգով պատրաստ են լինելու իրենց լիբերաստական պարտքը կատարելու Վրաստանում, մանավանդ, որ դրա փորձը արդեն կա։ Այնպես որ, գունագեղ աշուն է սպասվում մեր տարածաշրջանում, որից ամենից շատը մենք կարող ենք տուժել:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ