Գազամատակարարման պլանային ընդհատումներ Գնացեք և դեմ քվեարկեք այն անձին, ով կբանեցնի վարչական լծակներ, ճնշումներ, աշխատանքի կամ կաշառքի խոստում կտա, թեկուզ ՔՊ-ական թեկնածու Հոկտեմբերի 20. Աստծք խոսք Բանակցությունների կողմնակիցները պատրաստ են Իրանի հարստացված ուրանը փոխանակել Թրամփի ստորագրությամբ ևս մեկ անարժեք թղթի հետ. Իրանցի փորձագետ Թրամփը հայտնեց Պուտինի և Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման ծրագրերի մասին Եվրոպան կարող է Պուտինին առաջարկել պատերազմը դադարեցնելու երկու տարբերակ. Financial Times «Հրապարակ»․ Թանկարժեք վագր՝ Արսեն Թորոսյանին «Ժողովուրդ». Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն «Իրավունք». Եկեղեցու դեմ արշավի նոր փուլի մեկնարկը կտրվի նոյեմբերից ՇՏԱՊ. Պեգասուսից ավելի դաժան ծրագրով հարձակում է ՀՀ-ի վրա

ԿԳՄՍ-ն և Հանրային հեռուստաընկերությունը Ֆեստիվառին հրավիրել են 2 երգիչ, սակայն գումար են հատկացրել 6-ի համար․ ո՞վքեր են մյուս 4-ը

Հասարակություն

2024 թվականի օգոստոսի 10-ին, Ֆեստիվառ մշակութային-ժամանցային նախագծի շրջանակներում տեղի ունեցավ երկրորդ համերգը, այս անգամ՝ Իջեւանում:

Իջևանի Շատրվանների հրապարակում համերգային մեծ ծրագրով ելույթ ունեցավ երգիչ Էրիկ Կարապետյանը: Վրաստանից ժամանել էին հյուր-արտիստներ՝ Դաթո Խուջաձեն և Նուցա Թոփուրիան:

Համաձայն «Ֆեստիվառի»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջի՝ հրավիրյալ երգիչները 2-ն են եղել` Դաթո Խուջաձեն և Նուցա Թոփուրիան, սակայն միջոցառման համար կնքած պայմանագրում հրավիրված երգիչների թիվը 6-ն է, իսկ միավորի արժեքը 400 հազար դրամ, փորձերի կազմակերպումը ևս միավորի համար՝ այսինքն մեկ անձի համար կազմել է 400 հազար դրամ։

Միջոցառման երաժշտախմբի ապահովման ծախսերը կազմել են 6,5 մլն դրամ, իսկ երաժշտախումբը «Կարեն Սևակ» խումբն է եղել։ Գումարը ներառել է կացությունը, գործիքների վարձակալության ծախսերը, գործիքների տեղափոխման տրանսպորտային ծախսերը, սնունդը և փորձերի մասնակցությունը։

Համերգն արժեցել է 33,4 մլն դրամ։

Համաձայն պայմանագրի՝ Ֆեստիվառի շրջանակում անցկացվող 3 համերգների համար նախատեսվում էր 50 հազար հանդիսատես ապահովվել։

ArmLur.am-ը Հանրային Հեռուստաընկերությունից փորձել է տեղեկանալ, թե հայտնի 2 հրավիրված երգիչներից բացի, ովքեր են այն 4 հրավիրվածները, որոնց մասին չի նշվել հայտարարության մեջ և որոնց համար պայմանագրով տրամադրվել է 1,6 մլն դրամ՝ հրավիրված երգիչների համար ծախսելով 2,4 մլն դրամ գումար։

Հանրայինից հավաստիացրին՝ կճշտեն, կպատասխանեն, սակայն ավելի ուշ խնդրեցին հարցում ուղարկել։

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ևս խնդրեցին հարցում ուղարկել։

Հարցումներն արդեն ուղարկված են և՛ նախարարություն, և՛ Հանրային հեռուստաընկերություն՝ ակնկալիքով, որ կստանանք անուններ՝ ովքեր են հատուկ հրավիրված մյուս 4 երգիչները և ինչու համապատասխան իրազեկում չի արվել։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ