Տիկնիզյանը «Սևիլիա» չի տեղափոխվի. Ակումբի հասարակայնության հետ կապի տնօրեն
Սպորտ
Իսպանական «Սևիլիայի» հասարակայնության հետ կապերի տնօրեն Ալվարո Ռամիրեսը հերքել է այն լուրը, թե ակումբը պատրաստվում է ձեռք բերել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանին.
«Մենք արդեն «Բրայթոնից» վարձակալել ենք ձախ պաշտպան Վալենտին Բարկոյին։ Տիկնիզյանը «Սևիլիա» չի տեղափոխվի»,- մեջբերում է Sport24-ը։
Ավելի վաղ ինսայդեր Իվան Կարպովը սոցցանցերում գրել էր, որ «Սևիլիան» տարբերակներ է փնտրում Տիկնիզյանի տրանսֆերը հնարավոր դարձնելու համար։