Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ Ուկրաինայի համար բեռներ փոխադրող հերթական մեծ բեռնանավը ոչնչացվել է Սև ծովում (Տեսանյութ) Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը «ոտքի վրա» կարճ հանդիպում ունեցան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին Սա գաղափարական հենքի վրա ձեւավորված միասնություն չէ․ Արամ Սարգսյան Առողջության ապահովագրության համակարգի շահառուների թիվը կընդլայնվի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Թող իրենց բողոքն ուղղեն տոմս գնողների դեմ․ Կարեն Ղազարյան

Հիմա արդեն այդ տարածքներում առհասարակ հնարավոր չի լինի բերքահավաք իրականացնել. Սահմանազատման հետեւանքները

Հանդիպում

Միայն Տավուշի մարզում, վտանգավոր համարվող տարածքները, որոնք չէին մշակվում,  կազմում էին 7200 հեկտար, Գեղարքունիքում՝ 6 հազար, իսկ Սյունիքում՝ 800 հեկտար, Վայոց ձորում՝ 250, իսկ Արարատի մարզում՝ 500 հեկտար։ Այս ամբողջը կազմում էր 14 հազար 750 հեկտար։ Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում՝ Ջողազի ջրամբարի հատվածում, դեռևս 2017 թվականին գիտե՞ք ինչ արտակարգ ցորեն էր լինում, ինքս եմ գնացել, իմ աչքով տեսել, հիմա ցորենի մշակումը դառնալու է խնդրահարույց»,- անդրադառնալով Տավուշում տեղի ունեցող գործընթացներին, ասաց Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը, ընդգծելով.

- Տավուշի մարզում կային գյուղեր, որտեղ բերքահավաքի ժամանակ ադրբեջանական կողմը մշտապես կրակում էր, նաև դաշտում աշխատող գյուղատնտեսական տեխնիկայի վրա, օրինակ՝ Բաղանիսում։ Նույնիսկ Ազատամուտ գյուղում թշնամին ազնվամորու դաշտ էր այրել։ Այսինքն՝ ժամանակ առ ժամանակ և՛ Շամշադինի տարածաշրջանում, և՛ Նոյեմբերյանում ու Իջևանում հիմնականում բերքահավաքի ժամանակ՝ հացահատիկի ու խաղողի, ադրբեջանական կողմը կրակում էր, բերքահավաքը  գյուղացիների «քթից էր բերում»։

Հիմա ես չգիտեմ, թե ինչ պետք է անեն, հատկապես այն դեպքում, երբ այն ժամանակ մեր դիրքերն ամուր էին, և ադրբեջանական դիրքերից բավականին հեռու էինք։ Հիմա արդեն այդ տարածքներում առհասարակ հնարավոր չի լինի բերքահավաք իրականացնել։ Ռիսկը՝ զուտ բանավոր խոսքով, որի 99 տոկոսը սուտ է դուրս եկել, չես կարող նվազեցնել, որևէ դաշտատեր ռիսկ չի անի կյանքը վտանգի ու գնա այդ հողը մշակի:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ