ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ Է
Սպորտ
ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում, մեր երկրի ներկայացուցիչ ՍՈՒՐԵՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ դուրս է եկել եզրափակիչ փուլ։ 97 կգ քաշային Հայկ Խլոյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։ Խլոյանը կիսաեզրափակչում հանդիպել է Աշխարհի գործող չեմպիոն ազգությամբ կուբացի Ռոսիլոյին ու անհասկանալի մրցավարական որոշման հետևանքով զիջել մրցակցին։ Բրոնզե մեդալի համար կպայքարեն Հայկ Մելիքյանը և Հրաչյա Պողոսյանը։
Ներկայացրեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ
