Իսրայելը քաղաքացիական պատերազմի կամ պետության փլուզման վտանգի տակ է Պակիստանը միանում է հուսիթների դեմ պատերազմին «Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով «Իրավունք». «Սաղիդ դոսյեները սեղանիս է, ինձ հունից չհանեք» «Ժողովուրդ». ՔՊ թիրախում են նաեւ ընդդիմադիր պատգամավորների օգնականները Քաղաքապետ Կլիչկոն կոչ արեց Կիևի բնակիչներին լքել քաղաքը՝ դա համարելով «Գոյատևման հարց «Հրապարակ». ԱԱԾ-ն ստուգել է փոխնախարարին «Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել «Ժողովուրդ». Ծառուկյանի գործը քննած վարչության պետին պարգևատրել են Լեհաստանում տագնապ է հայտարարվել՝ սահմանային անցակետերը ռուսական անօդաչուների հարվածների պատճառով

Հրաշագործություններով հայտնի Բժշկության Ավետարանը կտարվի Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցի

Հայտարարություններ

Օգոստոսի 25-ին Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցու օծման 12-րդ տարեդարձի առիթով մատուցվեու է Սուրբ և Անմահ Պատարագին։       

 

ՀԱԵ Արագածոտնի թեմից հայտնում են, որ այս առիթով, Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, ժամը 9:30 Սուրբ Նարեկ մատուռից թափորով եկեղեցի կբերվի բազմաթիվ հրաշագործություններով հայտնի Բժշկության Ավետարանը ու կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագի ավարտին կկատարվի Բժշկության աղոթք:

 

Սուրբ Ավետարանը եկեղեցում կմնա մինչև ժամը 17:00։

 

Վարդենիս գյուղի հրաշագործ Ավետարանը

 

Ապարանի Վարդենիս գյուղում դարեր շարունակ եղել է մի Ավետարան, որը կոչվում էր «Պապեի Նարեկ»։ Գիրքը պատկանում էր մի ընտանիքի, որի նախահոր անունը Պապե էր, իսկ Նարեկ էր կոչվում, որովհետև իր մեջ ուներ բժշկող հատկություն, ինչի համար էլ գյուղացիներն այն «Պապեի Նարեկ» էին կոչում։ Այդ գիրքը գտնվում էր Պապեի, իսկ հետագայում՝ նրա հարազատների տանը՝ տեղակայված գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցու հարևանությամբ։

 

Ժամանակի ընթացքում Պապեի ժառանգները բնակություն են հաստատում աշխարհի տարբեր ծայրերում՝ իրենց հետ տանելով նաև Սուրբ գիրքը՝ Պապեի Նարեկը։

 

Սկսած 2010 թվականից, երբ կայացվեց գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցին վերակառուցելու որոշումը, որոշվեց նաև փլուզման եզրին գտնվող այդ տան տեղում կառուցել մատուռ, որտեղ հետագայում կդրվեր Պապեի Նարեկը։ 

Պապեի ժառանգների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում՝ գիրքը տեղափոխվեց Հայաստան և շուրջ երկու տարի Մատենադարանում վերականգնողական աշխատանքներ անցնելուց հետո հատուկ պահպանման պայմաններում դրվեց Սուրբ Նարեկ մատուռում։

 

Ամեն տարի օգոստոսի վերջին կիրակի օրը Վարդենիս գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցվելիք պատարագից առաջ հավատացյալները հոգևոր դասի առաջնորդությամբ շարժվում են դեպի Սուրբ Նարեկ մատուռ, որտեղից տարվա մեջ միայն այդ օրը դուրս է բերվում և Սուրբ Հակոբ եկեղեցի է տեղափոխվում հրաշագործ բժշկության Ավետարանը։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին. ՓաշինյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվիՄեղրիի մոտ գիշերվանից ԱԹՍ-ներով փնտրում են երեք ենթադրյալ ադրբեջանցիներիԵվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներինՓաշինյան-Փեզեշքիան հանդիպման մանրամասներըԻսկ Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից. Արտակ ԶաքարյանԿիևի քաղաքապետը բնակիչներին կոչ է արել ժամանակավորապես լքել քաղաքըԱլմա-Աթայի հռչակագիրը առանցքային դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում. ՓաշինյանԴատախազությունը վիճարկում է Գուրգեն Արսենյանի ընկերության ձեռք բերած նախկին մանկապարտեզի աճուրդը. Hetq.amԱդրբեջանը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը և կազմակերպել խորհրդի նիստը. ԱլիևԱդրբեջանը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը և կազմակերպել խորհրդի նիստը. ԱլիևՀոկտեմբերի 9. Օրվա խոսքԳազամատակարարման պլանային ընդհատումներԻսրայելը քաղաքացիական պատերազմի կամ պետության փլուզման վտանգի տակ էՊակիստանը միանում է հուսիթների դեմ պատերազմին«Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցովԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Իրավունք». «Սաղիդ դոսյեները սեղանիս է, ինձ հունից չհանեք»«Ժողովուրդ». ՔՊ թիրախում են նաեւ ընդդիմադիր պատգամավորների օգնականներըՔաղաքապետ Կլիչկոն կոչ արեց Կիևի բնակիչներին լքել քաղաքը՝ դա համարելով «Գոյատևման հարց

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված