Քացով Էջմիածնի Մայր տաճարի դուռը խփողներն ու՞ր են, ինչու՞ ձերբակալված չեն. Մարուքյան Միանում եմ խղճի կալանավոր Միքայել Սրբազանի խնդրանքին՝ ուղղված Վեհափառին, որ անսասան մնա. Ռուբեն վարդապետ Զարգարյան Մխիթարյանը` Ինձագիիհետ աշխատելու և նրա հեռանալու մասին Վեհափառ Հայրապետը եկեղեցական թափորի ողեկցությամբ կիրակնօրյա պատարագի էր գնում Կիրանցի 6 բնակիչ հրաժարվում է Ադրբեջանին հանձնված հողի դիմաց փոխհատուցումից Մեղրիում կառուցվող թունելից 2 իրանցի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Վլադիմիր Պուտինն առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ. Պեսկով Այսօր ձմեռային արևադարձն է. ցերեկվա տևողությունն օր օրի ավելանալու է. Սուրենյան (Տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Երևանում․ Հնդկաստանի 29-ամյա քաղաքացին ցնցումների մեջ է ընկել ու ընկերների մոտ մահացել Շու’տ ապաքինվիր և շարունակի’ր քո հայրենանվեր գործը. Տեր Վրթանեսի կինը գրառում է արել ու լուսանկարներ հրապարակել

Տեղի կունենա ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի կնոջ ցուցահանդեսի բացումը

Մշակութային

Օգոստոսի 24-ին՝ ժամը 18։00-ին, «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամում» տեղի կունենա ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի ցուցահանդեսի բացումը։

Արփենիկ Նալբանդյանը (1916-1964) հայ կերպարվեստում արտառոց ֆիգուր է, որի ստեղծագործությունները՝ հատկապես դիմանկարները, նոր շունչ են հաղորդել 20-րդ դարի հայ կերպարվեստին։ Արփենիկ Նալբանդյանը ծնվել է 1916 թվականին Թիֆլիսում, մասնագիտական կրթություն ստացել Թիֆլիսի Գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության բաժնում։

1941 թվականից բնակվել և ստեղծագործել է Երևանում: 1946թ-ից մինչ կյանքի վերջը դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, եղել է պրոֆեսոր: Ցավոք, Արփենիկի կյանքը շատ կարճ էր՝ ընդամենը 48 տարի, կյանքի օրոք ունեցել է մեկ ընդամենը մեկ անհատական ցուցահանդես: Նրա ստեղծագործական ժառանգությունը կազմում է շուրջ 300 գեղանկար և գրաֆիկական աշխատանք, որոնք պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Ռուսաստանի, Վրաստանի թանգարաններում, ինչպես նաև մասնավոր հավաքածուներում: Եղել է ՀԽՍՀ ժողովրդական նկարիչներ Էդուարդ Իսաբեկյանի կինը և Դմիտրի Նալբանդյանի քույրը:

Այս ցուցահանդեսն ընդգրկում է հիմնականում Նալբանդյանի դիմանկարները, որոնք արտացոլում են նրա ստեղծագործական յուրահատուկ ոճը՝ աչքի ընկնելով մոդեռնիստական մոտեցումներով և զգացմունքային խորությամբ: Արփենիկ Նալբանդյանի ստեղծագործության առանցքային ասպեկտներից է գեղանկարչության միջոցով բարդ հոգեբանական վիճակներ փոխանցելու նրա կարողությունը: Նրա դիմանկարները, որոնք հագեցած են հուզական նրբերանգներով և խորը ինտուիտիվ խորաթափանցությամբ, բացահայտում են պատկերված կերպարների ներաշխարհը: Լուսաօդային միջավայրի, գույնի նուրբ աստիճանականացման և պինդ վրձնախազերի օգտագործումը ստեղծում են ներկայության և հոգեբանական խորության զգացողություն, ինչը նրա ստեղծագործությունները դարձնում են հավերժական և արդիական ցանկացած դարաշրջանում:

Այս ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է ընձեռում վերաիմաստավորելու Նալբանդյանի ժառանգությունը և արժևորելու նրա ներդրումը հայ կերպարվեստի զարգացման գործում, ինչպես նաև բացահայտելու նկարչուհու աշխատանքների բազմաշերտությունն ու նրա գեղարվեստական աշխարհի խորությունը։

Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 31-ը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Քացով Էջմիածնի Մայր տաճարի դուռը խփողներն ու՞ր են, ինչու՞ ձերբակալված չեն. ՄարուքյանՄիանում եմ խղճի կալանավոր Միքայել Սրբազանի խնդրանքին՝ ուղղված Վեհափառին, որ անսասան մնա. Ռուբեն վարդապետ ԶարգարյանՄխիթարյանը` Ինձագիիհետ աշխատելու և նրա հեռանալու մասինՎեհափառ Հայրապետը եկեղեցական թափորի ողեկցությամբ կիրակնօրյա պատարագի էր գնումԿիրանցի 6 բնակիչ հրաժարվում է Ադրբեջանին հանձնված հողի դիմաց փոխհատուցումիցՄեղրիում կառուցվող թունելից 2 իրանցի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Վլադիմիր Պուտինն առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ. Պեսկով Այսօր ձմեռային արևադարձն է. ցերեկվա տևողությունն օր օրի ավելանալու է. Սուրենյան (Տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Երևանում․ Հնդկաստանի 29-ամյա քաղաքացին ցնցումների մեջ է ընկել ու ընկերների մոտ մահացել Շու’տ ապաքինվիր և շարունակի’ր քո հայրենանվեր գործը. Տեր Վրթանեսի կինը գրառում է արել ու լուսանկարներ հրապարակել Պուտինն այսօր երկկողմ հանդիպումներ կունենա Լուկաշենկոյի և Ղրղզստանի առաջնորդի հետՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՍԿԱՆԴԱԼԸՊարույր Հայրիկյան, դու անպարտ ես. Աղմկահարույց գործերով հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները «Վրաստանը կարող է ամբողջությամբ զրկվել առանց վիզայի ռեժիմից». Եվրահանձնաժողովի զեկույցըՀորոսկոպ. 2025 թվականի վերջին նորալուսինը և դրա կարևորությունըԱհա թե ինչու ոչ մի դեպքում չի կարելի տանը պահել մահացած մարդու լուսանկարըԻնչ են նախապատրաստում ռուսական ուժերն Օդեսայից մինչեւ Խերսոն հատվածումԳլխացավն ու գլխապույտը կուղեկցեն մարդկանց մինչև Նոր տարի․ Երկրի վրա կրկին մագնիսական փոթորիկ է սպասվում1991 թվականի այս օրը Ալմա Աթայում հիմնադրվեց ԱՊՀ-ն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված