Իրանն ԱՄՆ-ի նկատմամբ կոշտացնում է դիրքորոշումը ու թելադրում իր պայմանները. Բալասանյան Հայաստանի հավաքականը նույն մակարդակի չէ, ինչ Կոսովոյինը. KOHA Ոչնչացնել մեր եկեղեցին՝ դա արտասահմանյան ուժերի պատվեր է. Սերգեյ Շաքարյանց Մոսկվայում ձերբակալել են չեչենների կողմից առևանգված հայ գործարարին Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մեծաթիվ ախրանիկներով գինու փառատոնին Կերչի տարածաշրջանում բացվեց Թամանյան 89֊րդ դիվիզիային նվիրված հուշարձանը. Տեսանյութ Հրապարակվել է մոլորված տղաների լուսանկարը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՍՐԱՑՈՒՄՆԵՐ ՌՈՒՍ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ Էդուարդ Սպերցյանի գոլը` Կոսովոյի դարպասը(տեսանյութ)

Աճու՞րդ, թե ուղղակի վաճառք․ իշխանություն և փող ունեցողները հողամասեր են գնում Ծաղկաձորում․ «Հետք»

Թեմա

«Հետք»-ը գրում է․ «Վերջին երեք տարիներին հողի վաճառքը մեծ չափերի է հասել Ծաղկաձորում։ Պահանջարկ ունեն բնակելի կառուցապատման նշանակության հողամասերը, որովհետև իշխանություն և փող ունեցողները քաղաքում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրներ են կառուցում։ Հանգստյան և տուրիզմի քաղաք Ծաղկաձորի հողերի մեծ մասն իրենց նշանակությամբ հատուկ պահպանվող հանգստյան գոտու և անտառային հողեր են։ Համայնքապետարանը մի կողմ է դրել քաղաքի գլխավոր հատակագիծը և վաճառքի է հանել այդ հողամասերը։

Համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը հողերի վաճառքն իրականացում է մի մասը՝ աճուրդի անվան տակ, մի մասը՝ ուղղակի վաճառքով։ Վաճառքի այդ ձևերի միջև եղած տարբերությունը վաղուց վերացել է՝ պայմանավորված այն հանգամանքով, թե ով է գնորդը։ Երկու դեպքում էլ հողամասերը վաճառում են կադաստրային արժեքով։ Աճուրդ–վաճառքների ժամանակ սակարկողներ չեն եղել, բայց, չգիտես ինչու, որոշ դեպքերում կադաստրային արժեքին մի փոքր գումար են հավելել։

 

2023թ․-ից մինչ օրս Ծաղկաձոր համայնքի ավագանին համայնքապետ Նարեկ Հարությունյանի առաջարկով համայնքային հողերն ուղղակի վաճառքով օտարելու 16 որոշում է կայացրել։ Գնորդները պատահական մարդիկ չեն․ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության անդամ, Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանի որդին՝ Մեխակ Միքայելյանը, Երևանի տնտեսագիտության համալսարանի դասախոս Նարեկ Կեսոյանը, «Շենգավիթ» ԲԿ-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ուռումյանը, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանի և Վաղարշակ Հակոբյանի հետ կապվող ընկերությունը եւ այլոք։

Հողային օրենսգրքով նախատեսված՝ հողամասն ուղղակի վաճառքով օտարելու կիրառումն ապահովելու նպատակով կառավարության 2016թ․ N 550-Ն որոշումը թույլ է տալիս ընդլայնման նպատակով հողամասն օտարել ուղղակի վաճառքով, եթե անհնար է այն որպես առանձին գույքային միավոր օտարել աճուրդային կարգով։ Սույնով անհնարինությունը որոշելու չափորոշիչներ են սահմանվել, և Ծաղկաձորի համայնքապետը ավագանու հաստատմանը ներկայացրած որոշման նախագծերը հիմնավորելու համար մեջբերումներ է կատարել այդ որոշումից։

 

Ուղղակի վաճառքով օտարված հողակտորներից մի քանիսի չափերը և գտնվելու դիրքն ակնհայտորեն ցույց են տալիս, որ դրանք ամենևին չեն համապատասխանում կառավարության N 550-Ն որոշումով ուղղակի վաճառքի համար սահմանված պահանջներին։ Օտարվող հողակտորներն առանձին գույքային միավոր են և պետք է աճուրդ–վաճառքով օտարվեին, եթե կարևորությունը գնորդի անձին չտրվեր։

 

Ծաղկաձոր համայնքի ավագանին 2023թ․ մայիսին ընդունած որոշումով Երևանի տնտեսագիտության համալսարանի դասախոս Նարեկ Կեսոյանի սեփական հողամասին կից հատուկ պահպանվող տարածքների հանգստի համար նախատեսված 2000 քմ հողամասը ուղղակի վաճառքով, որպես ընդլայնում օտարել է նրան։ Հողամասը Ն․ Կեսոյանին վաճառվել է կադաստրային արժեքով՝ 32 մլն 353 հազար դրամ։ Համայնքի ղեկավարի 2023թ․ N 507 որոշումով Ն․ Կեսոյանի հողատարածքները միավորվել են, և 4000 քմ մակերեսով հողամասին նոր հասցե է տրամադրվել։

 

Ավագանու անդամներից երեքը դեմ են քվեարկել այս նախագծին, սակայն այդ նիստի տեսագրությունը տեղադրված չէ կայքում, որ տեղեկանանք դեմ քվեարկելու պատճառների մասին։ Համենայնդեպս, համոզիչ չեն համայնքի ղեկավարի ներկայացրած նախագծի՝ կառավարության 2016 թ․–ի N 550-Ն որոշման երեք կետերով հիմնավորումները, որ ընդլայնման նպատակով Ն․ Կեսոյանին տրամադրված 2000 քմ հողամասն անհնար էր որպես առանձին գույքային միավոր օտարել աճուրդով։

Նարեկ Կեսոյանը Ծաղկաձորում 2000 քմ հողամասը գնել էր քաղաքացի Գևորգ Խաչատրյանից։ Վերջինս էլ այդ հողամասը գնել էր համայնքապետարանից։ Ծաղկաձորի համայնքապետարանը 2019թ․–ին 2000 քմ հողամասը Գևորգ Խաչատրյանին վաճառել է աճուրդով, սակարկության արդյունքում հողի մեկնարկային արժեքը բարձրացել էր 10%–ով՝ 905 հազար դրամ եկամուտ ապահովելով հողամասի վաճառքից։ Այս անգամ, երբ ավագանին 2000 քմ հողամասը Ն․ Կեսոյանին օտարել է ուղղակի վաճառքով՝ առնվազն 1,617 650 դրամ պակաս գումար է մուտքագրվել համայնքային բյուջե, որը վաճառվող 2000 քմ հողամասի կադաստրային արժեքի 5%-ն է կազմում։ Աճուրդի ժամանակ մեկ քայլ անելու դեպքում այդքան գումար պետք է ավելանար վաճառվող հողամասի կադաստրային արժեքին։

 

Տվյալ դեպքում, Նարեկ Կեսոյանին հողամասն ուղղակի վաճառքով օտարելու նպատակը այդ է եղել՝ որպեսզի կադաստրային արժեքից ավելի չվճարի համայնքային բյուջե։ Այս «բարյացակամ ժեստը» կարող է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարար Գնել Սանոսյանի երախտագիտության արտահայտությունը լինել Նարեկ Կեսոյանին։

 

 

2020թ․–ին, երբ Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզպետն էր, և երկիրը պատերազմի մեջ էր, իր երախտագիտությունը հրապարակավ հայտնելու հնարավորություն է ունեցել Զոլաքար գյուղի բնակիչներին և անձամբ Նարեկ Կեսոյանին՝ «մարդասիրական և հայրենանվեր գործունեություն ցուցաբերելու» համար: «ՌԴ-ում բնակվող զոլաքարցի Արտաշես Մյասնիկի Կեսոյանը, նրա եղբայրը՝ Զոլաքար համայնքում բնակվող Նարեկ Մյասնիկի Կեսոյանը իրենց ընտանիքների կողմից հատկացրել են 77 հազար դոլար ․․․»: Գնել Սանոսյանը եւ Նարեկ Կեսոյանը Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքից են, հարեւան գյուղերից։

 

Մեխակ Միքայելյանի անունից այլ անձինք են մասնակցել աճուրդներին

բաժնային սեփականության իրավունքով պատկանող 5740 քմ հողամասի շարունակությունն է։ Համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը ավագանու հաստատմանը ներկայացրած որոշման նախագծում «հիմնավորել» է, որ հատուկ պահպանվող, բնակավայրերի, հանգստի, բնակելի կառուցապատման համար նախատեսված 2006 քմ հողամասը որպես առանձին գույքային միավոր անհնար էր օտարել աճուրդով։

 

Հողամասը համասեփականատերերին վաճառվել է կադաստրային արժեքով՝ 33 մլն 323 հազար դրամ։ Աճուրդի դնելիս գոնե մեկ անգամ սակարկելու հնարավորություն կա, որն առնվազն 5%–ով կարող էր բարձրացնել հողամասի արժեքը։ Այս դեպքում կադաստրային արժեքին կավելանար 1 մլն 666 հազար դրամ։ Համայնքի ղեկավարը փաստացի հրաժարվել է հավելյալ եկամուտ ապահովելու հնարավորությունից։

Ալեքսանդր Ուռումյանի և Անահիտ Սարգսյանի ընդհանուր համատեղ սեփականություն 5740 քմ հողամասը տարբեր ժամանակներում գնված մանր հողակտորների միավորումով է ձևավորվել՝ 600 քմ, 790 քմ, 574 քմ, 450 քմ և այլն։ 2022թ․–ին դրանք միավորել են մեկ հասցեում և շարունակում են ընդլայնել։ Եթե նշված հողամասերն այդ չափերով կարող էին առանձին գույքային միավոր համարվել և վաճառվել աճուրդով, ուրեմն հավաստի չէ, որ 2006 քմ հողակտորը որպես առանձին գույքային միավոր անհնար էր օտարել աճուրդային կարգով։

 

Նշենք, որ Անահիտ Սարգսյանը 1100 քմ մակերեսով հողամասը 2020թ․–ին աճուրդով է գնել համայնքապետարանից, այն մյուս հողակտորների հետ դարձյալ միավորվել է 5740 քմ կազմող հողամասում։

 

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ կապված ընկերությանը հողերը վաճառվել են կադաստրային արժեքով

 

2023թ․–ի մայիսին հիմնված «Սատուրնավան» ՍՊԸ–ն անցած տարի Ծաղկաձորում երեք հողակտոր է գնել կադաստրային արժեքով։ Հողամասերից ամենամեծի՝ 3,7600 հա հողամասի վաճառքը կազմակերպվել է աճուրդի անվան տակ, սակայն այդ հողակտորը ձեռք է բերվել նույն պայմաններով, ինչ 100 քմ հողամասը, որն ընկերությանն օտարվել է ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում։

 

Ծաղկաձորի համայնքապետարանը համայնքային նշանակության հատուկ պահպանվող, հանգստի համար նախատեսված 3.7600 հա հողամասը 2023թ․ հունիսի 23-ի աճուրդին վաճառքի է ներկայացրել մեկ լոտով։ Եթե նկատի ունենանք, թե ով է եղել գնորդը և ինչ նպատակով է գնել մեծ չափերի հողամասը, զարմանալի չի լինի նաև, թե ինչու այն առանձին լոտերի չի բաժանվել։ Աճուրդի հանված հողամասը «Սատուրնավան» ՍՊԸ–ին վաճառվել է կադաստրային արժեքով՝ 395 մլն 227 հազար դրամով։

2023թ․ նոյեմբերի 9–ին Ծաղկաձոր համայնքի ավագանին ուղղակի վաճառքով «Սատուրնավան» ՍՊԸ–ին օտարել է ևս երկու հողակտոր։ Եթե Պահլավունյանց փողոց 73/9 հասցեի 100 քմ հողամասը 3.7600 հա հողամասի համար կարելի է դիտարկել որպես համալրում և չվիճարկել այն ուղղակի վաճառքով օտարելը, ապա նույն պատճառաբանությունը չի կարող ընդունվել երկրորդի դեպքում»։

 






Իրանն ԱՄՆ-ի նկատմամբ կոշտացնում է դիրքորոշումը ու թելադրում իր պայմանները. ԲալասանյանՀայաստանի հավաքականը նույն մակարդակի չէ, ինչ Կոսովոյինը. KOHAՈչնչացնել մեր եկեղեցին՝ դա արտասահմանյան ուժերի պատվեր է. Սերգեյ Շաքարյանց Մոսկվայում ձերբակալել են չեչենների կողմից առևանգված հայ գործարարինՆիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մեծաթիվ ախրանիկներով գինու փառատոնինԿերչի տարածաշրջանում բացվեց Թամանյան 89֊րդ դիվիզիային նվիրված հուշարձանը. ՏեսանյութՀրապարակվել է մոլորված տղաների լուսանկարըՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸՆՈՐ ՍՐԱՑՈՒՄՆԵՐ ՌՈՒՍ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄԷդուարդ Սպերցյանի գոլը` Կոսովոյի դարպասը(տեսանյութ)ՆՄԱՆ Է, ՈՐ ԿՐԵՄԼՆ ՈՒ ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԸ ԼՈՒՐՋ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵԿԱՆՍյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են. Տեղի համայնքապետ.NEWS.amՆաիր Տիկնիզյանի գոլը` Կոսովոյի դարպասը (տեսանյութ)Կայծակի հարվածից մահացած զինծառայողը Տաշիրից էր, սոցիալապես անապահով ընտանիքիցWildberries-ը պլանավորում է լոգիստիկ կենտրոն կառուցել ՀայաստանումԿայծակի հարվածից զինծառայող է մահացելԱՄԵՆ ԿԵՐՊ «ՓՈՂ ԿԼՊԵԼԸ» ՏԱՆՈՒՄ Է ԳԵՐԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻԿառավարությունը նախատեսում է կենսաթոշակները բարձրացնել հետվճարային մեխանիզմի ընդլայնմամբԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԸՓաշինյանը շնորհավորել է ԱդրբեջանինԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ Է ԵԿԵԼ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՎԱՀԵ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ ԵՂԲԱՅՐԸՀոգեւոր ինքնության կազմաքանդում. քաղաքականության սեւ ձեռքը սրբության վրա. Տեր Արարատ քահանա ՊողոսյանՀայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը` Կոսովոյի դեմ խաղում Հայ գիտնականները Ստավրոպոլում ջախջախել են ադրբեջանցիների կողմից նոր պատմություն ստեղծելու հավակնությունները. հայերին միացել են վրացիները. pastinfo.amՉինաստանի Հանդան և Գուանսի քաղաքներում տասնյակ ավտոմեքենաներ գետնն են մտել (Տեսանյութ)Կիևի Շուլյավկա շրջանում այսօր առավոտյան հրթիռային հարվածի պահը (Տեսանյութ)Մոսկվան «միացնում» է ԱՊՀ ուղղությամբ նոր քաղաքական կուրսըՌուսական ուժերը, գրավելով Ֆեդորովկան, արագորեն ներխուժել է Կոմար«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԵԱ-ԻՑ ՀԵՏՈ ՄԻԱՆԳԱՄԻՑ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՊԱՅՔԱՐ, ՈՍԿԵ, ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼՆԵՐ» Ադրբեջանի տարածքում հայտնված Անդրեյ Գյագունցը քոլեջի ուսանող էՌուսական «Վոստոկ» խմբավորումը Կոմարի ուղղությամբ գրավել է Ֆեդորովկա բնակավայրը (Տեսանյութ)Ռուսական ավիացիան Կուպյանսկի ուղղությամբ ոչնչացրել է Օսկոլ գետի վրայով անցմումը (Տեսանյութ)«Վագները» հայտարարել է Մալիում իր առաքելության ավարտի եւ Ռուսաստան վերադառնալու մասին (Տեսանյութ)Եվրախորհրդարանում ստորագրահավաք է սկսվելՌուսական երեք թևավոր հրթիռների հարվածի պահը Ուկրաինայի Լուցկ քաղաքին (Տեսանյութ, +18)Լեհաստանում հայտարարել են՝ մերժում են Ուկրաինայի նկատմամբ «բարի կամքի» դրսևորումներըՀայերը մեծ ներդրում են ունեցել ֆաշիզմի դեմ հաղթանակի գործում․ վետերան (տեսանյութ)Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ ակտիվ համագործակցության․ Ալեն ՍիմոնյանՀՀ նախագահի աշխատակազմը իրացրել է պետական բյուջեից հատկացված միջոցների ավելի քան 90%-ը:ՀՀ վարչապետի աշխատակազմի կարիքների համար 2024թ.-ին պետական բյուջեից 21.6 միլիարդ դրամ է հատկացվել«Էպշտեյնի արխիվ», էլեկտրական մեքենաների սուբսիդիաներ և իմփիչմենթ. ինչի՞ շուրջ են վիճում Թրամփը և Մասկը սոցիալական ցանցերում«Նստել են ձիերը ու գնացել են մյուս ձիուն բերելու». մանրամասներ՝ Ադրբեջանի տարածքում հայտնված պատանիների մասին.NEWS.amԳնահատում ենք Փաշինյանի և հայ վետերանների մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններին. ՄատվիենկոԿգա մի օր, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոս կդառնա քպ-ական մեկը. Մհեր ՄկրտչյանՓաշինյանը սուր երանգներ պարունակող բառամթերքով է խոսել Եկեղեցու մասին, բայց դա իր ընտրությունն էր․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)ԱՄՆ-ում կոչ են արել Մասկին արտաքսել երկրիցՀունիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն նվազել են, եվրոյինը՝ աճելԱլեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԱստղագուշակ՝ հունիսի 6–ի համարbanksnews. Վարկառուների թվաքանակն աճում է. Ի՞նչ են փաստում թվերը:
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top