Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Նախատեսվում է ջրծաղիկի պատվաստանյութի փուլային ներդրում

Առողջապահական

Օգոստոսի 1-20-ն ընկած ժամանակահատվածում ջրծաղիկի 336 դեպք է գրանցվել, նախորդ ամսվա մեջ 1245 դեպք է գրանցվել, ընդ որում՝ մոտ 83 տոկոսը մինչև 18 տարեկան անձանց մոտ, իսկ 52 տոկոսը՝ կազմակերպված օջախներից: Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ տնօրեն Ստեփան Աթոյանը։ Նրա խոսքով՝ ջրծաղիկի տարեկան վիճակագրությունը գրեթե նույնն է մնում:

«2024 թվականից նախատեսվում է ջրծաղիկի պատվաստանյութի ներդրում: Այն կներդրվի փուլային՝ սկզբում կիրականացվի 1 տարեկան երեխաների և նախազորակոչային տարիքի անձանց շրջանում, որից հետո՝ 2027 թվականից, կիրականացվի ըստ օրացույցի՝ 1 տարեկանների և 4-6 տարեկանների շրջանում, ինչպես կարմրուկի, կարմրախտի դեպքում է իրականացվում: Սա կբերի ջրծաղիկի դեմ բավականին արդյունավետ պայքարի»,- ասաց նա:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ