Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

«Հրապարակ»․ Առգրավել են Փարամազյանի մեքենան

Մամուլի տեսություն

«Հրապարակ»-ը գրում է.

««Հրապարակ»-ի տեղեկություններով, օրեր առաջ Սյունիքի մարզի պարեկային ծառայության աշխատակիցները երթեւեկության ժամանակ կանգնեցրել են Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի «Տոյոտա լանդ քրուիզեր» 777 77 համարանիշով ծառայողական մեքենան ու տարել տուգանային հրապարակ։ Իրավապահները որեւէ բացատրություն չեն տվել, նշել են միայն, որ մեքենան հետախուզման մեջ է։ Մեզ պատմեցին, որ պարեկային ծառայության մոտ 5 մեքենա շրջափակել է քաղաքապետին սպասարկող ամենագնացը, ստիպել, որ Փարամազյանն իջնի մեքենայից։ Մանվել Փարամազյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ էժան քայլ որակելով իր նկատմամբ իրավապահների գործողությունները։

Հարցին՝ քանի որ Ձեր ունեցվածքը կալանքի տակ է, գուցե մեքենան առգրավել են ինչ-որ քրեական վարույթի՞ շրջանակում, պատասխանեց․ «Այդ մեքենան իմ սեփականությունը չէ, կոմբինատինն է, որ տրվել է ոչ թե Մանվել Փարամազյանին, այլ՝ Քաջարանի քաղաքապետին։ Միշտ է այդպես եղել։ Արդեն 1 շաբաթ է՝ իրավապահների մոտ է, որեւէ բացատրություն չեն տալիս։ Ընթացքի վրա կանգնեցրել են, թե հետախուզման մեջ է, ու տարել»։

Քաջարանի տոնին՝ օգոստոսի 17-ին, բազմաթիվ ՔՊ-ական պատգամավորներ էին մասնակցում, Փարամազյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ հարաբերությունների մեջ է իշխանության հետ։ «Բացառապես՝ գործնական, որեւէ այլ հարաբերություն չունեմ»։ ՀՀ ՆԳՆ-ից ժամանակ խնդրեցին խնդիրը պարզաբանելու համար, ավելի ուշ պատասխանեցին․ «Ստուգումներ են կատարվում, այլ մեկնաբանություններ չկան»՝ առանց մանրամասնելու, թե ինչ ստուգումների մասին է խոսքը։ Քննչական կոմիտեից ասացին, որ Մանվել Փարամազյանի ծառայողական մեքենան առգրավելու կամ խուզարկելու հետ իրենք որեւէ առնչություն չունեն»։  

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ