ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից Լուսանկարներում Խարկովի ավիացիոն ինստիտուտն է՝ «Գերանիում» հրթիռային անօդաչուների հարվածներից հետո Իրանի հարցով Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշումն այս անգամ չաշխատեց «Հրապարակ»․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են

«Արմենի»-ն, «Նազենիկ»-ն ու «Դիսնեյ»-ը Մոնտենեգրոյից վերադարձել են պատվաբեր մրցանակներով

Մշակութային

Վառ հիշողություններով եւ տպավորություններով լի` Հայաստանի պատվիրակությունը Մոնտենեգրոից վերադարձել է: Օգոստոսի 7-ից 13-ը Աբովյան համայնքի «Արմենի» պարային անսամբլը, «Նազենիկ» պարային ստուդիան եւ Երեւանի «Դիսնեյ» արվեստի դպրոցի նկարչության դասարանը գտնվում էին Մոնտենեգրոյի եւ Ալբանիայի Հանրապետություններում: Մոնտենեգրոյի Բառ քաղաքում տեղի ունեցավ «Folk Fest Montenegro» խոշոր միջազգային փառատոնը, որին մասնակից երկրների շարքում էին ինչպես Հայաստանի, այնպես էլ Մոնտենեգրոյի, Սերբիայի, Հունգարիայի եւ Լեհաստանի պատվիրակությունները:  

Միջազգային հարթակում տպավորիչ եւ տարբերվող ելույթների արդյունքում` հայ պարը շողշողաց եւ գրավեց բեմը, արժանավույնս ճանաչելի դարձնելով հայ ժողովրդի աշխարհայացքը, գեղագիտական մտածողությունը, բարքը, քաղաքակրթությունը եւ դարավոր պատմությունը:

«Շնորհավորում ենք բոլորիս` միջազգային հարթակում պատվաբեր մրցանակների, եւ հային ու հայ պարը բարձր մակարդակով ճանաչելի դարձնելու կապակցությամբ: Շնորհակալություն Մոնտենեգրո, դժվարին, բայց հաճելի փորձությունների եւ ջերմ ընդունելության համար», - իր պաշտոնական էջում գրել է «Արմենի» պարային համույթը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ