ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲԻՇՆԵՐ ԱԱ֊ՈՒՄ ԿՊԱՅՔԱՐԵՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ։
Սպորտ
Հորդանանի մայրաքաղաք Ամմանում շարունակվող մինչև 17 տարեկանների Աշխարհի առաջնությունում հայ հունահռոմեական ոճի ըմբիշներից երկուսը այսօր կպայքարեն բրոնզե մեդալների համար։ Մինչև 55 ու 65 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանն ու Նարեկ Գրիգորյանը կգոտեմարտեն 3֊րդ տեղի համար։ Նրանց մրցակիցները հայտնի կդառնան սփոփիչ գոտեմարտերից հետո։ Մարտին Մանջիկյանը 48 կգ Նիկոլայ Կրոստովի դեմ սփոփիչ հանդիպում կանցկացնի ու հաղթելու դեպքում ևս կպայքարի բրոնզե մեդալի համար։ Այսօր դուրս կգան մյուս հունահռոմեականները Մարատ Աճեմյանը 45 կգ, Սարգիս Հարությունյանը 51 կգ, Ալեքս Մարգարյանը 60 կգ, Սամվել Տերտերյանը 71 կգ և Լյովա Շուխյանը։ Սպասենք մեր ըմբիշների հաղթական գոտեմարտերին։
Ներկայացրեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

