Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Ո՞ւմ են պետք հայերը` բացի մեզնից․ վաղը Մակրոնը չի լինի, և բոլորը կմոռանան Հայաստանի մասին․ Լուկաշենկո

Միջազգային

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե հետխորհրդային որոշ երկրներ ձգտում են օգուտ քաղել Ռուսաստանից՝ փոխարենը ոչինչ չառաջարկելով։ Այս մասին նա ասել է Россия հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ անդրադարձ կատարելով նաև Հայաստանին։

 

«Հայերը, մեզնից բացի, ո՞ւմ են պետք։ Ոչ ոք: Թող զարգացնեն իրենց տնտեսությունը և կենտրոնանան իրենց ռեսուրսների վրա։ Ի՞նչ Ֆրանսիա կամ Մակրոն։ Վաղը նա չի լինի, և բոլորը կմոռանան Հայաստանի մասին»,- ասել է Լուկաշենկոն։

 

Բելառուսի նախագահի խոսքով՝ ինքը և Ռուսաստանի Դաշնությունը իրականում «նավակի մեջ են»։

 

«Եթե նա շրջվի, մենք միասին կխեղդվենք: Պետք չէ թաքցնել մեր դաշնակցային հարաբերությունները։ Մենք չենք վարվում այնպես, ինչպես որոշ այլ պետություններ, որոնք ցանկանում են միայն Ռուսաստանից վերցնել՝ ոչինչ չտալով»,- ասել է Լուկաշենկոն։

 

«Եկեք միասնական լինենք։ Հեռու չէ ժամանակը, երբ աջակցության համար ստիպված կլինեք դիմել Ռուսաստանին։ Ճգնաժամի դեպքում, ինչպես եղավ Ղազախստանում, բոլորը դիմում են Պուտինի օգնությանը։ Իսկ մենք (ՀԱՊԿ-ը-խմբ.) արագ արձագանքեցինք՝ ուժեր ուղարկելով այնտեղ և հանդարտեցնելով անկարգությունները»,- հայտարարել է Լուկաշենկոն։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ