Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՄԱՐԶԻԿ, ԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՉԵՄՊԻՈՆ ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ

Սպորտ

Աշխարհահռչակ մարզիկ, ծնունդով Ջավախքից, ամերիկաբնակ ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ժամանել է Հայաստան։ Այս ուրախալի լուրի մասին, Iravunk. com - ի մարզական թղթակցին հայտնեց Crosffit Armenia - ի նախագահ, մարզիչ ԱՐԹՈՒՐ ՆԺԴԵՀԸ։ Նա նշեց, որ այժմ Արմանը Երևանում է գտնվում, օրեր անց, օգոստոսի 23-ին, ժամը 17։00 - ին Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի հարակից տարածքում Արմանը ֆիզպատրաստություն կանցկացնի, երկրպագուների, մարզասերների համար մեծ անակնկալ է պատրաստել Արմանը, մրցույթ կանցկացվի ու դրամական նվերներ կլինեն մասնակիցների համար։ Նշենք, որ Արման Ծառուկյանն ու անվանի ըմբիշ, վերջերս Փարիզում կայացած Ամառային 33֊րդ Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ նվաճած ՄԱԼԽԱՍ ԱՄՈՅԱՆԸ, հանդիպել են Երևանում։ Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին, Երևանի «Կարեն Դեմիրճյանի» անվան Մարզահամերգային համալիրում կկայանա խառը մենամարտերի /MMA /միջազգային մրցաշար, որին ներկա կլինի նաև Արման Ծառուկյանը։ Մրցաշարին մասնակցելու են հայազգի անվանի ուժեղագույն մարզիկներ Դավիթ Խաչատրյանը, Արմեն Թորոսյանը և այլ մարզիկներ։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ