Հանդիսատեսը Պարոնյան թատրոնի վերափոխման եւ վերածննդի ականատեսն է լինելու․ Լիլիթ Պետրոսյան Հայտնի են Արտյոմ Բանդիկյանի բուժզննման արդյունքները Մաքուր նրբագեղություն Մխիթարյանից.«Ինտերի» արձագանքը Մխիթարյանի գոլին(տեսանյութ) Թրամփը նորից հրապարակավ կաշառում է ամերիկյան ընտրազանգվածին Նոյի տապանն ուսումնասիրող գիտնականները վստահ են, որ «Արարատայան անոմալիան» պարունակում է հին կենդանիների ԴՆԹ-ներ Haaretz. Թրամփի վարչակազմը քննարկում է Իսրայելի դեմ միջոցներ ձեռնարկելու հարցը Շաքիում երեխաներին պաշտպանելիս ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում է Արա Աբրահամյանի որդին լքել է նշանածին՝ իմանալով որ նա հղի է այլ տղամարդուց Միլիոն աշխատելը լավ է, բայց ո՛չ տգիտություն քարոզելու, երկիրը քանդելու հաշվին․ Մանուկյան Պետական պաշտոնյանների աշխատավարձից ֆորմալինի հոտ է գալու. Թաղման նպաստի կրճատման հետքերով

Քաջարանցին արժանի է ամենալավին. քաղաքը նշում է հիմնադրման 66-ամյակը

Թեմա

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում տոն է. Հայաստանի արդյունաբերական քաղաքն այսօր տոնեց 66-ամյակը: Oրը նշանավորվեց մի շարք միջոցառումներով, որոնց մասնակցում էին նաեւ Սյունիքի մարզային իշխանությունները, Սյունիքի համայնքների ղեկավարները, ԱԺ սյունեցի պատգամավորներ, ԻԻՀ հյուպատոսը, Սյունիքում «ԶՊՄԿ» ղեկավար կազմը՝ գլխավորությամբ տնօրեն Ռոման Խուդոլիի, եւ այլք:

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը նախ համայնքապետարանում ընդունեց հյուրերին, ապա պաշտոնյաներն այցելեցին արցախյան պատերազմներում զոհված ազատամարտիկների հուշահամալիր, ծաղիկներ խոնարհեցին հայրենիքի համար կյանքը զոհած քաջարանցի հայորդիների հիշատակին։

Բաբիկավան բնակավայրում առաջին անգամ բացվեց մանկական խաղահրապարակ, Քաջարան համայնքի Բակունց եւ Տերյան փողոցներում՝ ֆուտբոլի դաշտեր։ Այս ամենն իրականություն է դարձել սուբվենցիոն ծրագրով՝ կառավարություն-համայնք համաներդրմամբ եւ «ԶՊՄԿ»-ի ֆինանսավորմամբ։

Օրվան նվիրված հանդիսավոր նիստում քաջարանցիների տոնը շնորհավորեցին Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Մակար վարդապետ Հակոբյանը, մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին, Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը։

Քաղաքապետն իր ելույթում նշեց, որ քաջարանցիների համար հույժ կարեւոր տոն է՝ նշանավորելու արդյունաբերական քաղաքի պատմությունը եւ նրա բնակիչների անցած փառահեղ աշխատանքային ուղին, հիշելու եւ հաստատելու՝ ով ենք մենք, որտեղից ենք գալիս եւ ուր ենք գնում, խոնարհվելու մեր տոհմիկ նախնիների եւ հայրենիքի համար զոհված հերոսների հիշատակի առաջ, ամփոփելու այս տարիների ընթացքում մեր կատարած աշխատանքներն ու ձեռքբերումները, արժեւորելու աշխատավոր մարդու, հանքագործի հանապազօրյա սխրանքն ու վաստակը:

«Քաջարանցին արժանի է ամենալավին։ Եվ այսօր մենք ընդլայնում ենք մեր արտաքին կապերը, որպեսզի ավելի արդյունավետ եւ տեսանելի դարձնենք մեր քաղաքի զարգացման ուղին։ Եվ այդ ուղղությամբ մեր այս տարվա ձեռքբերումներից էր՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հեյլունծիյան նահանգի Հարբին քաղաքում, մեր եւ Հարբին քաղաքի ժողովրդական կառավարության միջեւ ստորագրված փոխըմբռնման եւ համագործակցության մասին հուշագիրը, ինչը առաջիկայում ավելի տեսանելի եւ գործնական կդառնա՝ ամենատարբեր ոլորտների համագործակցությամբ։ Արտաքին հարաբերությունների ձեւավորման գործընթացում մենք այլ նախադրյալներ նույնպես ունենք, որոնք գործնական կդառնան առաջիկայում»,-ասաց Փարամազյանը։

Հանդիսավոր նիստի ավարտից հետո տեղի ունեցավ պարգեւատրումներ։ Երեկոն Քաջարանում շարունակվեց մշակութային միջոցառումներով ու հյուրասիրությամբ։ Տոնական օրն ամփոփվելու է Արկադի Դումիկյանի համերգով։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հանդիսատեսը Պարոնյան թատրոնի վերափոխման եւ վերածննդի ականատեսն է լինելու․ Լիլիթ ՊետրոսյանՀայտնի են Արտյոմ Բանդիկյանի բուժզննման արդյունքները Մաքուր նրբագեղություն Մխիթարյանից.«Ինտերի» արձագանքը Մխիթարյանի գոլին(տեսանյութ)Թրամփը նորից հրապարակավ կաշառում է ամերիկյան ընտրազանգվածինՆոյի տապանն ուսումնասիրող գիտնականները վստահ են, որ «Արարատայան անոմալիան» պարունակում է հին կենդանիների ԴՆԹ-ներHaaretz. Թրամփի վարչակազմը քննարկում է Իսրայելի դեմ միջոցներ ձեռնարկելու հարցըՇաքիում երեխաներին պաշտպանելիս ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում էԱրա Աբրահամյանի որդին լքել է նշանածին՝ իմանալով որ նա հղի է այլ տղամարդուցԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄիլիոն աշխատելը լավ է, բայց ո՛չ տգիտություն քարոզելու, երկիրը քանդելու հաշվին․ ՄանուկյանՊետական պաշտոնյանների աշխատավարձից ֆորմալինի հոտ է գալու. Թաղման նպաստի կրճատման հետքերովԿիևցի վարորդը ֆիքսել է Հյուսիսային կամրջն ռուսական հարվածի պահը (Տեսանյութ)Ղրիմի հարցով Ստրասբուրգում գտնվող Քոչարյան կրտսերն անհասանելի՞ էԱլիեւն աշխարհում միայն երկու գերտերություն է տեսնում՝ ԱՄՆ-ն և ՉինաստանըՌԴ-ում ժանտախտի փորձանոթ է կոտրվել․ գիտնականը մահացել է, հարյուրավոր մարդիկ մեկուսացվելԱնատոլի Կաշպիրովսկին մահացել է 87 տարեկան հասակումՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՖրանսիան և Թուրքիան արգելափակել են Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությունը խորացնելու ՆԱՏՕ-ի ծրագրերը. PoliticoՄահացել է բանաստեղծ, հրապարակախոս Արտաշես Արամը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված