Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. «Օզեմպիկ» դեղը գրանցված չէ Հայաստանի Հանրապետությունում․ պարզաբանում

Առողջապահական

2024 թվականի օգոստոսի 14-ին` «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից ստացված թիվ EL/01/1492-24 գրության համաձայն` Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ստացվել է տեղեկատվություն, ըստ որի արտադրողի կողմից հաստատվել է Օզեմպիկ (սեմագլուտիդ) դեղի հինգ սերիաների (MP5A064, MP5A370, MP5B060, MP5D600, NP5G866) կեղծման փաստը։

Օզեմպիկ դեղը գրանցված չէ Հայաստանի Հանրապետությունում, իսկ վերոնշյալ սերիաների օրինական ներմուծված լինելու վերաբերյալ առկա չեն տվյալներ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ներմուծման փորձաքննություն անցած դեղերի բազայում։

Սեմագլուտիդ պարունակող դեղը ներարկման լուծույթի ձևով է և պահանջում է «սառը շղթայի» ապահովում, ինչը չի երաշխավորվում Հայաստանի Հանրապետություն օրենքի խախտմամբ ներմուծման դեպքում։ Կեղծ դեղերի որոշ տարբերակներ պարունակում են ինսուլին, իսկ մյուսները չեն պարունակում որևէ ակտիվ դեղանյութ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ