Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Փաշինյանը անակնկալ նվեր է արել նորապսակներին. «Հրապարակ»

Ներքաղաքական

Հրապարակ»-ի  տեղեկություններով ՝ օրերս Վանաձորում տեղի է ունեցել Վանաձորի քաղաքապետի ԺՊ Արկադի Փելեշյանի Ակայի որդու Լևոնի ճոխ հարսանիքը։ 500 հոգանոց հանդիսությանը ներկա են եղել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, Լոռու մարզի իշխանական ՔՊ-ական «էլիտան»։

Քավորը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի եղբայր, Լոռու մարզի Գուգարքի բաժնի նախկին ոստիկանապետ Էրիկ Շարմազանովն է եղել, ով Ակայի հետ մտերիմ է ու վաղուցվանից քավոր-սանիկական կապերի մեջ է։

Պատմում են, որ ներկաները լավ քեֆ են արել, կերել-խմել։ Տոնական սեղաններին ծովամթերքի տեսականու պակաս չի եղել։ Հարսանիքն իրենց կատարումներով ծաղկեցրել են Թաթա Սիմոնյանը, Արկադի Դումիկյանը, Արամ Ասատրյանի թոռը Գրիշոն, ով հրավիրվել է Ակայի կրտսեր որդու ցանկությամբ։

Նրա ծնունդը համընկել է եղբոր հարսանիքին։ Հանդիսությունը վարել է Ռաֆայել Երանոսյանը։ Իսկ հարսանիքի անակնկալը եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նվերը նորապսակներին հսկա ծաղկեփունջ ու ժամացույցներ երիտասարդ զույգին։ Հարսնացուն հասարակ ընտանիքից է։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ