Որքան մոտենում են ԱՄՆ ընտրությունները, այնքան ինտենսիվ կլինի Ուկրաինայում էսկալացիան Իրանում կարող են ռուսական ռազմաբազաներ հայտնվել Արցախյան 1-ին պատերազմից մինչեւ 44-օրյա պատերազմ զենք ստացել ենք ռուսական 102-րդ ռազմաբազայից․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Նարեկ Գրիգորյանը` ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն Կատարի էմիրը կոչ արեց պատրաստվել Մերձավոր Արևելքում ամենավատ սցենարներին Կարծես թե Զելենսկուն պատրաստվում են «դուրս գրել» Նոր իրավիճակում Նիկոլին մնում է օր առաջ Մոսկվա մեկնելը ԱՄՆ ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելը ժամանել է Ռուսաստան՝ քննարկումների Մասկը կոչ արեց արհեստական ​​բանականության հետ կոպիտ չխոսել. կվիրավորվի Բուլղարիայում հրկիզվել են Ուկրաինայի բանակին կապով ապահովող Starlink-ի 17 անտենաներից 11-ը

Այսօրվանից շրջանառության մեջ են դրվում 5000 և 10000 դրամ անվանական արժեքով 2024թ. թողարկման թղթադրամները

Փոխարժեք

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ 2024 թ․ օգոստոսի 15-ից շրջանառության մեջ են դրվում 5000 դրամ և 10000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամները, որոնք ՀՀ տարածքում հանդիսանում են օրինական վճարամիջոց և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով առանց ժամկետային սահմանափակումների:

2024 թ. թողարկման 5000 դրամ և 10000 դրամ անվանական արժեքով թղթադրամների վրա կատարված փոփոխությունները 2018 թ. թողարկման նույն անվանական արժեքի թղթադրամների համեմատ հետևյալն են.

Թղթադրամների դիմերեսներին.
• Վերևի աջ անկյունում՝ թղթադրամների թողարկման տարեթիվը` «2024»
• ՀՀ կենտրոնական բանկի նախագահի և ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրությունները

Թղթադրամների դարձերեսներին.
• Ներքևի ձախ անկյունում անվանական արժեքն արտահայտող թվանշանները տպագրված են օպտիկապես փոփոխական ներկով:

ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ 1999-2018 թթ. թողարկման 5000 դրամ և 2003-2018 թթ. թողարկման 10000 դրամ անվանական արժեքով ՀՀ թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ