Ֆրանսիան լրջորեն քննարկում է ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը. Berliner Zeitung Հայտնի է Զառա Արամյանի հոգեհանգստի օրն ու վայրը Չինաստանը սկսել է Թայվանի դեմ օպերացիայի մշակում` Մադուրոյի առեւանգման ոճով ԱՄՆ-ում թափ է հավաքում անբուժելի վիրուսային վարակը Ամերիկյան «HIMARS»-ը ոչնչացվել է Սու-57-ի անօդաչուի կողմից Ամեն ինչի համար շնորհակալ եմ. Զառա Արամյանի ֆեյբուքյան վերջին գրառումը Իրանում բողոքի ցույցերի ժամանակ ավելի քան 50 մզկիթ և 180 շտապօգնության մեքենա է այրվել Վարդան Ղուկասյանը շատ վատ վիճակում է, նրա բժիշկը Գյումրիից գալիս է ՔԿՀ․ Պաշտպան Կոպենհագենում բողոքի ակցիա է անցկացվում՝ ի նշան Թրամփի կողմից Գրենլանդիային տիրելու մտադրության Մեր ուրախ Զառան էլ մեր հետ չի. Լույսերի մեջ մնա...

«Պատերազմ լինելու դեպքում՝ ամբողջ աշխարհի համար կործանարար է լինելու»․ ռազմական փորձագետը՝ Իրան-Իսրայել հակամարտությունների մասին

Թեմա

Գրեթե 1 շաբաթ է, ինչ Մերձավոր արևելքում ռազմական գործողություններ են սկսվել, ամեն բան սկսվեց, երբ Իսրայելը հարվածեց Հըզբալլահին։

Այս ամենով, իհարկե, հետաքրքրվում են նաև այստեղ՝ Հայաստանում, քանի որ շատերի կարծիքով այդ հակամարտությունների թեժանալու դեպքում մեր տարածաշրջանն անմասն չի կարող մնալ, և այդ ամենն իրենից լուրջ վտանգներ է ներկայացնում։

 

Պարզելու համար՝ ինչպե՞ս կարող է Իրան-Իսրայել հակամարտությունն ազդել Հարավային կովկասի և հատկապես Հայաստանի վրա, ArmLur.am-ը կապ հաստատեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ։

 

Նահապետյանի խոսքով՝ պատերազմ լինելու դեպքում այն լինելու է կործանարար։

 

«Եթե պատերազմ, ապա կործանարար՝ ոչ միայն տարածաշրջանի համար, այլև ամբողջ աշխարհի համար, որը հղի է միջուկային պատերազմով, քանզի եթե իրոք պատերազմ լինի՝ ցամաքային գործողություններ Իրանի և Իսրայելի տարածքում, դա նշանակում է, որ առնվազն Իրանի հեռաբալիստիկ և լուսաձայնային արագությամբ հրթիռները հասանելի են Իսրայելի քիմիական գործարաններին և միջուկային զենքի պահեստարաններին ու կենտրոններին։ Դա նշանակում է, որ փոքր տարածք է։ Հայաստանից ավելի փոքր տարածք է Իսրայելը, այդ պայթյունների հետևանքով կդառնա ուղղակի անմարդաբնակ տարածք։ Ես կարծում եմ, որ Իսրայելը, այդ հարվածների ժամանակ ունենալով մի քանի հարյուր միավոր միջուկային մարտագլխիկային հրթիռներ, իրենք ևս կհարվածեն իրար և բնականաբար տարածաշրջանն արդեն միջուկային զենքի օգտագործման մի հսկայական բարձի տակ պետք է լինի։

 

Բնականաբար այդ գործընթացին՝ պատերազմական հսկողության, և՛ Միացյալ Նահանգները որպես Իսրայելի դաշնակից, և՛ ՌԴ-ն, և՛ Չինաստանը որպես դաշնակիցներ են, այնպես որ դրա վերջը մեծ հաշվով՝ միջուկային պատերազմն է՝ արդեն աշխարհի մասշտաբով։Ես գույները չեմ խտացնում, և պատահական չէ, որ այդ վտանգը իրապես գնահատելով՝ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հրատապ կարգով մեկնեց Իրան՝ հանդիպելու մի շարք բարձրաստիճան զինվորական մասնագետների, պատասխանատուների հետ քննարկելու իրավիճակը։ Պատահական չէ, Իրանը, որը Համասի ղեկավարի սպանությունից հետո բարձրացրեց կարմիր դրոշը՝ վրիժառության գործողության դրոշը, 3 օրվա ընթացքում ոչինչ չի պատասխանել, առ այսօր այդ պատասխանը չկա։

Այսինքն՝ պատասխանը լինելու է, այստեղ խնդիրը լինի այնպիսին, որ պատճառ չտա ԱՄՆ-ին և Իսրայելին հակահարված տալ արդեն պատերազմի տրամաբանությամբ, բայց պետք է լինի պատասխան, որով, որ Իրանն իր դեմքը կարողանա փրկել։ Ես ենթադրում եմ, որ ամենայն հավանականությամբ հարվածը լինելու է Իսրայելի հատուկ ծառայության մի քանի կենտրոնների կամ ղեկավարների նկատմամբ, որովհետև, այնուամենայնիվ, Համասի ղեկավարի սպանությունը ոչ թե բանակն էր կազմակերպել, այլև՝ հատուկ ծառայությունները»,- մեզ հետ զրույցում ասաց ռազմական փորձագետը։

Վերջինս նկատում է՝ տարածաշրջանը պայթեցնելու 2 շահառուներ կան։

 

«Այստեղ տարածաշրջանը պայթեցնելու 2 շահառու կա և իրենք ամեն բան անում են, որ պայթեցնեն։ Թիվ մեկ շահառուն Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն է։ Ինչո՞ւ է նա շահագրգիռ, որ պատերազմը հաղթի, որն ինքը փաստացի անցյալ տարի հոկտեմբերի 7-ից առ այսօր չի կարողանում հաղթել՝ 1,5 Երևանի չափ տարածքում՝ Գազայի հատվածում։ Առ այսօր այն չի կարողանում հաղթել։Որպեսզի իր պարտությունը քողարկի, որն իր համար իշխանություն կարող է արժանանալ, այլև նրան ամենայն հավանականությամբ կկալանավորեն Իսրայելի ապագա իշխանությունները։ Չեմ բացառում, որ վրեժխնդրության խնդիր լինի նաև։

Երկրորդ շահառուն Միացյալ Նահանգների գործող վարչախումբն է։ Նրանք էլ փորձում են 2024 թվականի նոյեմբերի Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում հաղթել։ Հաղթելու համար լուրջ խաղաքարտեր են պետք, իսկ այդ լուրջ խաղաքարտը իրականում իր դաշնակցի մարտի դաշտում հաղթանակն է։ Իսրայելի հաղթանակն այդ պատերազմում դուռ է բացում Քամալա Հարիսի՝ 2024 թվականին նախագահ ընտրվելու համար»,-ասաց Նահապետյանը՝ ավարտելով զրույցը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Վաղը Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը Սուրբ Պատարագ կմատուցի Նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցումՖրանսիան լրջորեն քննարկում է ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը. Berliner ZeitungՀայտնի է Զառա Արամյանի հոգեհանգստի օրն ու վայրըՉինաստանը սկսել է Թայվանի դեմ օպերացիայի մշակում` Մադուրոյի առեւանգման ոճովԱՄՆ-ում թափ է հավաքում անբուժելի վիրուսային վարակըԱմերիկյան «HIMARS»-ը ոչնչացվել է Սու-57-ի անօդաչուի կողմիցԱմեն ինչի համար շնորհակալ եմ. Զառա Արամյանի ֆեյբուքյան վերջին գրառումըԻրանում բողոքի ցույցերի ժամանակ ավելի քան 50 մզկիթ և 180 շտապօգնության մեքենա է այրվելՎարդան Ղուկասյանը շատ վատ վիճակում է, նրա բժիշկը Գյումրիից գալիս է ՔԿՀ․ ՊաշտպանԿոպենհագենում բողոքի ակցիա է անցկացվում՝ ի նշան Թրամփի կողմից Գրենլանդիային տիրելու մտադրությանՄեր ուրախ Զառան էլ մեր հետ չի. Լույսերի մեջ մնա...Ահազանգ. Անչափահասներին ներքաշել են թմրաբիզնեսի մեջ «Պահանջում ենք ապահովել քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի ուղեգրումն իր ընտրած բուժհաստատություն՝ շտապ վիրահատության». «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն» Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԱկցիա՝ ՀՀ-ում Իրանի դեսպանատան դիմաց․ ձերբակալվածներ կանԿտեսնենք, երբ ժամանակը գա, այ հաստլիկ տականք․ Ծառուկյանը կոշտ է պատասխանել ՓիմբլեթինԻրանում տեղի ունեցած անկարգությունների կազմակերպիչը կին էր. Իրանական աղբյուրՀԷՑ-ը դատի է տվել Գևորգ Պապոյանին․ «Փաստինֆո» Կլիչկոն կրկին կոչ արեց Կիևի բնակիչներին` լքել քաղաքըՆերդրվել է մի համակարգ, որի ռիսկերը չեն գնահատվել, ու որի լուրջ բարդությունների հետևանքները կրելու են բացառապես հիվանդները․ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի հետքերով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված