Հայկ Բաբուխանյանը ժամը՝ 16։00 կլինի «Իրավունք TV»-ի ուղիղ եթերում Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից Լուսանկարներում Խարկովի ավիացիոն ինստիտուտն է՝ «Գերանիում» հրթիռային անօդաչուների հարվածներից հետո Իրանի հարցով Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշումն այս անգամ չաշխատեց «Հրապարակ»․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են

Բժիշկները խորհուրդ են տալիս դրանք ներառել սննդակարգում

Սպառողի անկյուն

Բժիշկները խորհուրդ են տալիս դրանք ներառել սննդակարգում։

Ստամոքս-աղիքային տրակտը կարևոր դեր է խաղում մարմնի դետոքսիկացման գործում: Եվ կարևորն այն է, որ այն սնունդը, որը մենք ուտում ենք, անմիջականորեն մասնակցում է աղեստամոքսային տրակտի բնականոն աշխատանքին և դետոքսիկացմանը։

Խիտ և կոպիտ մանրաթելային կառուցվածք ունեցող բանջարեղենում՝ կաղամբ, նեխուրի ցողուններ, ճակնդեղ, շաղգամ, բողկ, քաղցր պղպեղ, կեղևով վարունգ, հայտնաբերված են շատ չլուծվող սննդային մանրաթելեր: Մեծ քանակությամբ մանրաթելեր պարունակվում են նաև ամբողջական հացահատիկայինների մեջ:

Մասնագետները վստահեցնում են, որ աղեստամոքսային տրակտի գործունեության ընթացքում մանրաթելերը կապում են տարբեր թունավոր նյութեր (ծանր մետաղներ, մանրէաբանական բջիջներ, աղիների մահացած բջիջներ, մասամբ խոլեստերինի մոլեկուլներ) և դրանք հեռացնում օրգանիզմից։

Լուծվող սննդային մանրաթելերը կապում և հեռացնում են խոլեստերինի մոլեկուլները, լեղաթթուները, ծանր մետաղները, բակտերիաների քայքայման արտադրանքները, խմորման արդյունքները և աղիներում փտած տարրերը (հատկապես դիսմիկրոբիոցենոզի դեպքում, երբ առողջ ֆլորայի փոխարեն զարգանում է պայմանականորեն պաթոգեն ֆլորան), ինչպես նաև մասամբ կապում թունավոր գազերը, որոնք բակտերիաների կողմից արտադրվում է աղիներում՝ նվազեցնելով մետեորիզմի դրսևորումները:

600x400

Այս մանրաթելերով հատկապես հարուստ են դդումը, դդմիկը, սմբուկը, լոլիկը, ճակնդեղը, գազարը, լոբազգիները, ինչպես նաև՝ հատապտուղները։ Պետք չէ մոռանալ նաև բուսական ծագման հակաօքսիդանտների մասին. դրանք շատ են վառ գույնի բանջարեղենի և մրգերի մեջ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ