Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

Փարիզ-2024. Ինչպես է Ռուստամ Ասակալովը մխիթարում եզարափիչում պարտություն կրած Արթուր Ալեքսանյանին (տեսանյութ)

Սպորտ

 

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը Օլիմպիական խաղերի  եզրափակիչում 1:4 հաշվով պարտություն կրեց Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Ասիայի չեմպիոն, Ասիական խաղերի հաղթող, իրանցի Մոհամադհադի Սարավիից։ Արծաթե մեդալն իհարկե տխրեցրել էր Ալեքսանյանին, ով պարգեւատրման արարողության ժամանակ մեդալը ստանալուց հետո այն հանեց պարանոցից։

Սոցիալական ցանցերում գոտեմարտից հետո կադրեր են հրապարակվել, որոնցում ուզբեկ Ռուստամ Ասակալովը աջակցում է Արթուր Ալեքսանյանին․

«Լսիր, եղբայր, հանգստացի՛ր, ամեն ինչ կարգին է, անկեղծ եմ ասում։ Մի՛ նեղվիր, եղբա՛յր, դու շատ բան ես արել։ Ամեն ինչ լավ է»,-ասել է Ռուստամ Ասակալովը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ