Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Բարով եք ծնվել. Այսօր չորրորդ իշխանության պաշտպան եւ բարեկամ, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանի տարեդարձն է

Իրավական
Այսօր, հանրությանը հայտնի փաստաբան, տարբեր իշխանությունների օրոք բազմաթիվ հնչեղ գործերով փայլուն հաղթանակներ կերտած, իրավունքը զարգացրած, հազարավոր խեղված ճակատագրեր փրկած, լավ մարդ, չորրորդ իշխանության պաշտպան ու պահապան Լեվոն Բաղդասարյանը նշում է իր ծննդյան տարեդարձը։
«Ես տեսնելու եմ Արևային Հայաստանը»,-մի առիթով բարձր ամբիոնից հայտարարել է հայտնի փաստաբանը: 

«Իրավունք» թերթի ողջ անձնակազմը շնորհավորում է «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար, աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

Բարո՛վ եք ծնվել չորրորդ իշխանության հարգարժան ՄԱՐԴ, արդարադատության կատարելությանը հասնելու գործում Ձեր լուման աննուրանալի է: Մարդ, ով երբեք չի սահմանափակվում ունեցած գիտելիքով և անընդհատ զբաղվում է ինքնակատարելագործմամբ` ջանք չխնայելով ողջ երկրում իրավունքի գերակայության վերջնական հաստատմանը հասնելու գործում:

Վստահ ենք, որ մասնագիտական հեղինակության ու փաստաբանության նկատմամբ վստահությանը ամենաբարձր նշաձողը սահմանող Ձեր տեսակով շարունակելու եք Ձեր պատասխանատու աշխատանքը պետության իրավական անվտանգության երաշխիքները ապահովել բոլոր ժամանակներում:

Հարգարժան պարոն Բաղդասարյան, Դուք Ձեր տեսակով եկել եք ապացուցելու, որ որքան պաշտպանված ու անկախ է փաստաբանը, այնքան բարձր է իրավունքների պաշտպանության որակն ու արդյունավետ` արդարադատության համակարգը:

Լեվոն Բաղդասարյանը ամուսնացած է, ունի երկու զավակ` Տարոն եւ Լարիսա Բաղդասարյաններ, հայտնի փաստաբանը նաեւ երկու հրաշք թոռնիկներ` Նոյ եւ Սյունե։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ