Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. Կարապետյան Տիրադավների կարապի պարը «Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ուղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ Բազեյան Թրամփը կայցելի՞ Մոսկվա Ովքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանը Մահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր Պետրոսյանը Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի

Կառավարության անկարողությունն ու օպերային թատրոնի անճարակությունը

Մշակութային

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքը, մեղմ ասած, ոչ բարվոք վիճակում է։ Մամուլում հրապարակված տեսանյութում երեւում է, թե ինչպես է թատրոնի տանիքից ջուր թափվում՝ պետական գույքին հասցնելով խոշոր վնաս։ Ասում են, թե վտանգ կա, որ կարող է տուժել ոչ միայն կառույցի տնտեսական հատվածը, այլ նաեւ՝ գեղարվեստական։ Մինչդեռ թատրոնից հայտնեցին հետեւյալը. «Տանիքի վնասման անդյունքում ստեղծված իրավիճակը եւ տարածված տեսանյութը նոր չէ. վթարը տեղի է ունեցել ապրիլին, ինչից անմիջապես հետո ՀՀ կառավարության ֆինանսական աջակցությամբ մեկնարկել են տանիքի վերանորոգման աշխատանքներ»։

Իհարկե, եթե լուսնից հենց նոր իջած լինեինք, կարելի էր նույնիսկ հուզվել, թե ինչպիսի արագությամբ է կառավարությունն արձագանքել թատրոնի տանիքի վնասմանը, որը փորձ է արվում ներկայացնել, որ իբր ապրիլին ծագած խնդիր է: Բայց իրականում ՀՀ կառավարությունն է փաստում բոլորովին այլ իրողության մասին: Դեռեւս 2022 թվականի հուլիսի 5-ին ՀՀ կառավարության պաշտոնական էջում հրապարակվեց մի հաղորդագրություն, որում ասված էր. «Ավելի քան 1 միլիարդ դրամ է հատկացվել՝ թատերահամերգային կառույցների կապիտալ նորոգման, արդիականացման համար: Երեւանի մնջախաղի պետական թատրոնը վերջապես կունենա սեփական հասցե, շինաշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են: Շինարարության են պատրաստվում նաեւ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում»: Երկու տարի անց՝ մինչ մայրաքաղաքում սնկի պես աճում են նոր բարձրահարկ շենքերի թիվը, Երեւանի մնջախաղի պետական թատրոնի շինաշխատանքները դեռ ավարտված չեն, ինչ վերաբերում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնին, մի տանիք անգամ չեն կարողացել վերանորոգել, որպեսզի այն տանիքից թափվող ջրերից չվերածվի խորտակվող Տիտանիկի:

Ի դեպ, էլ ավելի ուշագրավ է սույն հաղորդագրությանը կից ՀՀ կառավարության պատրաստած ռեպորտաժը, որտեղ նորից հիշեցնում ենք՝ երկու տարի առաջ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանն ահազանգել է՝ ասելով. «Այնպիսի տպավորություն է, որ շենքը նստվածք է տալիս: Անձրեւների ժամանակ նույնիսկ դույլեր ենք տեղադրում ֆոեում, որպեսզի ամբողջ ջուրը փայտային հատակը չվնասի: Եթե հանկարծ ձյուն է գալիս, մենք կարող ենք տեսնել, թե ինչպես է բեմի վրա ձյուն գալիս: Սա լուրջ խնդիր է եւ անվտանգության խնդիր է, որովհետեւ ամբողջ լուսային համակարգն այնտեղ է ու Աստված չանի, որ հրդեհային պահ ստեղծվի»: Իսկ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար (հիմա արդեն՝ նախկին) Արա Խզմալյանը դեմքի լուրջ արտահայտությամբ ընդգծում էր. «Սա լուրջ խնդիր է, առավել եւս, որ ե՛ւ ֆիլհարմոնիկ նվագախումբը, ե՛ւ օպերային թատրոնը գործում են մի կառույցում, որը համարվում է համապետական նշանակության հուշարձան: Այսինքն՝ սա ոչ միայն տվյալ կոլեկտիվի եւ հանդիսատեսի հանդեպ հարգանքի խնդիր է, այլեւ` հուշարձանների պահպանության կարեւորագույն խնդիր»: Ու, փաստորեն, երկու տարի անց պարզվում է՝ ո՛չ հուշարձանի պահպանությունն է կարեւորվել, ո՛չ էլ հարգել են հանդիսատեսին ու ստեղծագործական կոլեկտիվին:

Ահա այսպիսին է Կարեն Դուրգարյանի պահած թատրոնը, կարեւորը նա վերականգնել է հարազատ քեռու՝ Արմեն Մելիքսեթյանի բեմադրած «Կարմենը», բարձրացրել տոմսերի գները, իսկ տանիքից թափվող ջրի դույլերից բացի՝ ֆոեում ավելացրել խմիչքի վաճառքի կետ: Այո՛, թատրոնի շենքի ներսում խմիչք են վաճառում: Թե ինչպես է թույլ տրվել, որ թատրոնի ներսում բիզնես գործունեություն ծավալվի, սա էլ մի այլ պատմություն է: Թատրոնում դժգոհությունները մեծ են Դուրգարյանից, ասում են՝ ի՞նչն է նորմալ, որ տանիքն էլ նորմալ լինի, բայց նա շարունակում է մնալ իշխանության սրտի ղեկավարը, եւ սրանով բոլոր խնդիրները համարվում են փակված: Թատրոնի կոլեկտիվին ոչ թե Դուրգարյանից, այլ տանիքից թափվող ջրերից ասում են՝ մի անգամ նույնիսկ արտակարգ իրավիճակների ծառայությունից են եկել օգնության: Իսկ հարցերի հարցը շարունակում է մնալ, թե ինչի վրա են ծախսել կառավարության հատկացրած խոշոր գումարները: Եվ էլի հանգում են այն փաստին, որ ԿԳՄՍ նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանով ու մշակութային ոլորտը համակարգող փոխնախարար Դանիել Դանիելյանով հանդերձ իրենց տեղում չեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. ԿարապետյանՏիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ ՄոսկվաՈվքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանըՄահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր ՊետրոսյանըՀ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված