ՇՏԱՊ. Երեւանը խեղդվում է փոշուց Պուտինի առաջարկը Զելենսկուն եւ եվրալիդերներին հասցրեց ցուգցվանգի Կոնստանտինովկանյի ուղղությամբ ռուսական ուժերը, վերսկսելով հարձակումը, կարեւոր ձեռքբերումներ ունեն (Քարտեզ) Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Տիգրանի հայրը և մայրը կանգնած էին Խորանի մոտ՝ լուռ, քարшցած…Փոքրիկ Տիգրանի հայրն ու մայրը մասնшկցեցին Սուրբ Պատարագին ու ստшցան օրհնություն Երեւանը այլեւս չի կարող սպասել. Հենրիխ Դանիելյան «Միսս Աշխարհ» մրցույթին ինչ հագուստով է ներկայացել Հայաստանը ներկայացնող գեղեցկուհին Մուրը ոչ միայն Mi6-ի ղեկավարն է, այլև ուկրաինա-ռուսական հակամարտության ճարտարապետը. Ինչ է նշանակում նրա հեռանալը Եվրոպայի օրը վերածվեց «զիբիլի» փառատոնի Գոլառատ «Էլ կլասիկոն» ավարտվեց «Բարսելոնայի» հաղթանակով(տեսանյութ)

ԱՄՆ-ն ցայտնոտնի մեջ է. մինչ ընտրությունները ուզում են ինչ-որ գործ ավարտին հասցնել Հայաստանում. Լոքմագյոզյան

Ներքաղաքական
Հայաստանը պետք է պատրաստ լինի նրան, որ Ադրբեջանն իր թիկունքում ունենալով հաստատակամ Թուրքիայի աջակցությունը՝ չի հրաժարվելու ագրեսիվ տրամադրվածությունից։ Այն, որ ցավալի փոխզիջումների մասին է խոսվում, դրանք իրականում ցավալի զիջումներ են: Փոխզիջում, որպես այդպիսին, մենք դեռեւս չենք տեսել եւ չենք էլ տեսնելու: Այս մասին «Իրավունք»-ի հետ զրույցում զգուշացնում է Միջինարեւելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, թուրքագետ ՏԻՐԱՆ ԼՈՔՄԱԳՅՈԶՅԱՆԸ:
 
— Ինչպե՞ս կմեկնաբանեք Վաշինգտոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո` Թուրքիայի նախագահի կողմից հնչեցրած միտքը, թե՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը կլինի խաղաղ համաձայնագրի վերջնական քայլը»:
 
— Իհարկե, դա նորմալ չէ: Թուրքիան եւ Ադրբեջանը վաղուց են խոսում այդ մասին, եւ նորությունը միայն այն է, որ Էրդողանը մի փոքր առավել հաստատակամ խոսեց ու ցույց տվեց Թուրքիայի եւ Ադրբեջանի ուղղությունը: Չէ՞ որ ԱՄՆ-ի կողմից հատկապես մեր ղեկավարության միջոցով շարունակ առաջ են քաշում խաղաղության պայմանագիր ասվածը, եւ մենք տեսանք նաեւ, որ վերջին շաբաթներին Միացյալ Նահանգները մեծ թափով մտավ Հայաստան, եւ գրեթե մարդ չմնաց ամերիկյան վերին օղակներից, որ Հայաստան եկած չլիներ՝ բացի գլխավոր ղեկավարից: Այստեղ երեւում է, որ իրենք ցայտնոտնի մեջ են եւ մինչ ընտրությունները ուզում են ինչ-որ գործ իր ավարտին հասցնել: Գուցե նրա համար, որ այս օղակը իր ավարտին հասցնեն, իսկ հետո շարունակե՞ն հետագայում՝ ընտրություններից հետո, երբ հաղթեն:
 
Կամ էլ նաեւ նրա համար, որ մինչ ընտրությունները ինչ-որ մի բան ձեռք բերած լինեն, եւ հենց դա էլ օգտագործեն ընտրությունների համար: Սակայն մյուս կողմից նաեւ տեսնում ենք, թե ինչպես է Ադրբեջանը շարունակ ձգձգում այս խաղաղության պայմանագրի ստորագրումը, քանի որ իր շահերից չի բխում, Թուրքիայի շահերից էլ չի բխում, եւ վերջում Էրդողանն արդեն այդ հարցը դրեց բոլորի առջեւ ու ասաց, որ մինչ Զանգեզուրի միջանցքը չհանձնվի՝ մենք չենք ստորագրելու խաղաղության պայմանագիրը: Դա վերջնակետն էր եւ պատասխանն էր այդ ամեն ինչին: Սա իրականում իրենց քաղաքականությունն է, իրենց նպատակն է: Այսինքն, այսօր հատկապես, երբ տեսնում ենք, որ ԱՄՆ-ն այսպիսի վիճակի մեջ է, եւ պետք է իրեն այս խաղաղության պայմանագիրը, պարզ է, որ ուզում է ձեռքբերած լինել անգամ էրդողանական ձեւով, որը, սակայն, իր պայմաններն է առաջ քաշում: Հիմա արդեն բավականին ուժեղ քայլեր են առաջ տանում, ինչը այնքան էլ ՆԱՏՕ-ին կամ ԱՄՆ-ին դուր չի գալիս, սակայն իրենք իրենցը առաջ են տանում եւ քանի որ իրենք մեծ հույս ունեն, որ ոչ թե ԱՄՆ-ն ինչ-որ մի բան կանի, այլ հույս ունեն, որ մեր կառավարությունը ամեն ինչի պատրաստ է՝ կարող է տալ ու տալ: Նաեւ չեն կարողանում Ադրբեջանի վրա ճնշում գործադրել:
 
Այս վերջին դեպքերում միշտ էլ տեսնում ենք՝ ի՞նչ էլ Ադրբեջանն անում է՝ լուռ համակերպվում են, բայց կարողանում են Հայաստանի վրա ճնշում գործադրել, որպեսզի Հայաստանը նոր զիջումների գնա: Այն, որ ցավալի փոխզիջումներ են ասում, դրանք ցավալի զիջումներ են, քանի որ փոխզիջում, որպես այդպիսին, մենք դեռեւս չենք տեսել, եւ կարծում եմ, որ չենք էլ տեսնելու: Դա էլ երեւաց Էրդողանի եւ Ալիեւի կեցվածքից: Փոխզիջում չի եղել մինչ այսօր եւ սրանից հետո էլ չի լինելու: Այո, ցավալի զիջում լինելու է, սակայն, այստեղ, այսպես ասած, թույլ կողմը մենք ենք՝ Հայաստանն է, քանի որ մեր կառավարությունը կարողանում է միայն ամեն ինչ տալ: Ալիեւն էլ, իհարկե, նկատում է այդ ամենը եւ առավել պինդ կեցվածք է ցույց տալիս, եւ այժմ արդեն Թուրքիայի կողմից էլ հենց այդ ազդակը եկավ:
 
— Իլհամ Ալիեւը նշել է, որ Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի առաջ քաշած բոլոր պայմանները: Այս ամենն արդյո՞ք կարելի է ամբողջական կապիտուլյացիայի առաջարկ համարել:
 
— Հայաստանյան ներկայիս կառավարության օրոք Էրդողանը մեզ ուղղեց իր ընկեր Ալիեւին, եւ ասաց՝ գնացեք, նրա հետ հարցերը լուծեք: Այսինքն՝ իր պայմանները կատարեք, հետո կգաք ինձ մոտ: Դա բոլորովին չի նշանակում, որ կգաք ինձ մոտ, եւ ես ձեր ցանկությունները կկատարեմ, այլ նշանակում է այն, որ դուք կգաք եւ հենց իմ թելադրած պայմանները կկատարեք, որից հետո արդեն ձեզ համար լավ կլինի:
 
Մինչդեռ այստեղ հարց է առաջանում, թե այդ ի՞նչն է լավ լինելու: «Լավ կլինին» այն չէ, որ մենք մտածում ենք, թե սահմանները կբացվեն, առեւտուր կսկսվի եւ այլն: Անգամ դրանով մեր նման երկրների հարաբերությունները պետք չեն լինի, այլ ասում է, որ այնքան էլ վատ չի լինի ձեզ համար: Երբ ասում է, որ լավ կլինի, պարզապես ցանկանում է մեջբերել, որ եթե չկատարեք մեր թելադրանքները՝ առավել քան վատ կլինի ձեր համար, եւ մենք կշարունակենք մեր քաղաքականությունը: Ահա այս է խնդիրը:
 
— Միավորված ազգերի կազմակերպությունից հույսեր են հայտնում, թե Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության գործընթացը՝ դրական կերպ է ներազդելու տարածաշրջանի վրա: Որքանո՞վ սա կարող է իրատեսական դառնալ:
 
— Խաղաղության պայմանագիր կոչվածը ձեռք կբերվի միայն այն ժամանակ, երբ մենք Ադրբեջանի եւ Թուրքիայի բոլոր պայմանները կատարենք: Այդ պայմանների մասին, իհարկե, գիտենք, եւ, ի դեպ, դրանք նաեւ ամեն օր ավելանում են: Ես միշտ ասել եմ՝ թուրքի պայմանները չի կարելի կատարել, քանի որ մի բանը եթե կատարեցիր, նա կսկսի երկրորդ պայմանը դնել, երկրորդը արեցիր` երրորդը կասի, եւ դա վերջ չի ունենալու:
 
Եթե այսպես շարունակվի, մենք կորցնելու ենք Հայաստանի մեծ մասը, մնալու է մի 10 հազար քառ.կմ. Հայաստան, որտեղ ծվարելու է հայ ժողովուրդը եւ նայելու է թուրքի ձեռքին`թե ինչ-որ բան տա, կուտեն, սոված չեն մնա կամ կգոյատեւեն այդպես: Վասալից էլ ցածր մակարդակի վիճակ է լինելու: Բոլորի հետ կապված խնդիրներ ունեն թուրքերը, քանի որ թուրքի հետեւում են կանգնած Արեւմուտքը եւ ԱՄՆ-ն: Չմոռանանք նաեւ, որ ՆԱՏՕ-ի անդամ է Թուրքիան եւ ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի գործերն է կատարում: Եթե թուրքի համար լավ է լինելու, այսինքն` իրենք հաջողացնելու են, եւ մենք ինչ-որ մի լավ բան ենք անելու իրենց համար, հենց այդ ժամանակ էլ ամբողջ տարածաշրջանի համար շատ վատ բան են արած լինելու:
 
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ





ՇՏԱՊ. Երեւանը խեղդվում է փոշուցՊուտինի առաջարկը Զելենսկուն եւ եվրալիդերներին հասցրեց ցուգցվանգիԿոնստանտինովկանյի ուղղությամբ ռուսական ուժերը, վերսկսելով հարձակումը, կարեւոր ձեռքբերումներ ունեն (Քարտեզ)Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Տիգրանի հայրը և մայրը կանգնած էին Խորանի մոտ՝ լուռ, քարшցած…Փոքրիկ Տիգրանի հայրն ու մայրը մասնшկցեցին Սուրբ Պատարագին ու ստшցան օրհնությունԵրեւանը այլեւս չի կարող սպասել. Հենրիխ Դանիելյան «Միսս Աշխարհ» մրցույթին ինչ հագուստով է ներկայացել Հայաստանը ներկայացնող գեղեցկուհինՄուրը ոչ միայն Mi6-ի ղեկավարն է, այլև ուկրաինա-ռուսական հակամարտության ճարտարապետը. Ինչ է նշանակում նրա հեռանալըԵվրոպայի օրը վերածվեց «զիբիլի» փառատոնիԳոլառատ «Էլ կլասիկոն» ավարտվեց «Բարսելոնայի» հաղթանակով(տեսանյութ)Մայիսի 19-ին Սուրբ Սարգիս եկեղեցում կկայանա հույների ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությունՔամու հետևանքով վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառերԴնեպրոպետրովսկի մարզի հետ սահմանին մնացել է մեկ կիլոմետր. ռազմական փորձագետ (Քարտեզ)Լուծվող սուրճ. արդյո՞ք կան ավելի լավ տարբերակներ«Սոնետ» դաշնամուրային դուետ. նվիրում ուսուցչին Ես գալիս եմ Իսպանիայից. իսպանացի լեգենդար երգչուհին առաջին անգամ հանդես կգա Երեւանում«Ինտերի» մեկնարկային կազմը «Տորինոյի» դեմ խաղում Իմ հասցեին հնչում են ֆիզիկական ոչնչացման կոչեր. Ջուլիանա Գրիգորյանի բացառիկ հարցազրույցըՀՐԱՏԱՊ. Հայտնի փաստաբանը դիմել է Երեւանի քաղաքապետին հստակ առաջարկությամբՈւկրաինական ուժերը «առավելագույն անհաջող» հարձակում են իրականացրել Տորեցկում. Ուկրաինական ռազմական ռեսուրսՌազմական տարիների մեղեդիներ. Երեւանում «Մոսկվայի Տանը» տոնական համերգով նշեցին Հաղթանակի 80-ամյակըԼրագրողները Մակրոնին, Սթարմերին եւ Մերցին «տարօրինակ» վիճակում են բռնացրել (Տեսանյութ)MI6-ի` Նիկոլին այդքան հարազատ դարձած ղեկավար Ռիչարդ Մուրը հեռանում է պաշտոնիցՆԳ նախարարի մամուլի քարտուղարը հերքում է, որ լրագրող Լիլիթ Աղեկյանին նվաստացրել են ոստիկաններըԹուրքիան պատրաստ է կազմակերպել բանակցությունները. Էրդողանը պատասխանել է Պուտինին«Բարսելոնա»-«Ռեալ Մադրիդ». Մեկնարկային կազմեր Աշխարհաքաղաքական վերադասավորումները մտնում են վճռորոշ փուլ. Հենրիխ ԴանիելյանԱյս 3 կենդանակերպի նշանները պետք է պատրաստ լինեն անսպասելի շրջադարձերիՉի՛ կարելի մեկ հարվածով ջնջել Ստեփանակերտի թատրոնի պատմությունը. Հակոբ ՂազանչյանՎրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն, «Սատուրն-Գարդեն» հյուրանոցում 2 աղջիկներ իրենից գողացել են 4500 դոլարԼավ նշան է, որ ռուսները վերջապես մտածում են պատերազմն ավարտելու մասին․ Զելենսկին՝ Պուտինի առաջակի մասինՀայաստանում 27 աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել. ԱՎԾ տվյալներԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտՀեռու չէ, տարածքում է. Էքստրասենսը նոր բացահայտում է անում Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել էԵրկվորյակներին երեկոյան սպասվում է անակնկալ․ մայիսի 11-ի աստղագուշակըՄեծ արծիվ կա, կшմազը խпդի տված է եղել․ բացшռիկ մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի անհետшցման դեպքիցՄոսկվան Կիևին առաջարկում է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցություններըՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՄեր հզորությունը մեր միասնությունն է. Հայտնի Բաղդասարյանների ֆենոմենը Այս 3 կենդանակերպի նշանները կունենան բախտավոր շաբաթ 2025 թվականի մայիսի 12-ից մինչև 18-ըՄխիթարյանը կարող է բաց թողնել «Տորինոյի» դեմ կայանալիք հանդիպումըՆվաստացրել ու խոշտանգել են. հողաթափերով ու գիշերազգեստով պտտացրել են ոստիկանության մեկուսարաններովՄայիսի երկրորդ կեսին Կենդանակերպի 2 նշաններ բախտը պոչից կբռնենՈրդիս, արդյո՞ք ինչ անում եմ ճիշտ եմ անում.Ինչ է խոսում որդու հետ Եռաբլուրում պատգամավորըՄայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվե՛ք․ Գագիկ ՍուրենյանԿենդանակերպի երեք նշաններ, որոնց համար փողի հոսքը կգա մայիսի երկրորդ կեսին Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումներըՀորդառատ անձրև, կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերինВетеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top