Բայրամով.Ադրբեջանը հետաքրքրված է ԱՄՆ-ի կողմից իրականացվող «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ուղղությամբ աշխատանքները արագացնելու հարցում Տիկի՛ն Գալյան, մարսելու՞ եք, հանցախմբի ղեկավարի հրամաններով եք առաջնորդվում, ՔԿՀ-ի բնակիչ կդառնաք Ռուսական ուժերը գրեթե ամբողջությամբ գրավել են Նովոպավլովկան (Քարտեզ) «Վոլգոգրադ» ցուցանակները քաղաքի գլխավոր մուտքերի մոտ փոխարինվեցին «Ստալինգրադ»-ով Ուկրաինական հակամարտության ավարտի ծրագիրը պատրաստ կլինի շաբաթվա վերջին և կներկայացվի Զելենսկիին «որպես կատարված փաստ». Politico Երբեք, երբեք ու երբեք DOMUS - ից գնումներ չանեք. քաղաքացին ահազանգում է Տեսախցիկը ֆիքսել այսօր Տերնոպոլում ռուսական 7 հրթիռների իրար հաջորոդ հարվածները (Ըեսանյութ) Մի քանի ամսից շնորհավորելու ենք իրար չարիքի պարտության համար. Սամվել Կարապետյանի ուղերձը Արման Հովհաննիսյանը մկրտել է հայտնի թմբկահար Էֆոյի երեխային Վեհափառ Հայրապետը պատգամել է հոգևոր հովիվներին ամեն ջանք ի գործ դնել սիրո ու համերաշխության ոգու ամրապնդման համար

«Վառեմ-մարեմ»-ը գոռալով՝ «մարում է». ո՞վ է մեղավոր

Տեսանյութեր

Գյումրիում «Մեր մանկության տանգո»-ն ֆիլմից հայտնի «Վառեմ-մարեմ»-ի պատշգամբը հուլիսի 28-ին մասամբ փլուզվել է։ Նույն օրը, երբ Գյումրիում աննախադեպ քանակի մարդիկ կային, ովքեր գնացել էին Թաթա Սիմոնյանի համերգին: Ըստ էության, միայն երջանիկ պատահականություն է եղել, որ տուժածներ չկան: Ինչպես հայտնում են Ներքին գործերի նախարարությունից, նախնական տվյալների համաձայն, վնասվել է շենքի պատշգամբի մեկ արգելապատնեշ եւ շենքի ներսում մեկ կիսաքանդ միջնապատ: Նշենք, որ շենքը գտնվում է Վարդան Աճեմյան փողոցում, Գյումրու Կենտրոնական այգու հարեւանությամբ։ Երկհարկանի շինությունը «Կումայրի» պատմամշակութային արժեքների արգելոց-թանգարանի կառույցներից մեկն է եւ ժամանակին փոխանցվել է Մշակույթի նախարարությանը, որը պետք է վերակառուցեր շենքը, սակայն դեռեւս ոչինչ չի ձեռնարկվել:

Ով է մեղավոր՝ տեղի ունեցածի համար «Իրավունք»-ին պարզաբանում տվեց Գյումրի քաղաքի գլխավոր ճարտարապետ ՀԵՆՐԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ: Նա մասնավորապես նշեց, որ վերակառուցման ծրագիր եղել է դեռեւս 2009 թվականից, երբ շենքը փոխանցվել է պետության հոգածության տակ: Վերակառուցման հետ կապված առաջարկություններ եւ ծրագրեր շատ են եղել, սակայն մինչ օրս այն այդպես էլ վերջնական լուծում չի ստացել: Հենրիկ Գասպարյանը չափազանց կարեւոր է համարում հարցի լրջությունը, որը հստակ դրված է այն հարթության մեջ, որ շենքը պետք է ծառայի մշակութային նպատակների համար եւ այլ գործառույթ չի կարող ունենալ: Այդ տրամաբանությամբ է շենքը հանձնվել Մշակույթի նախարարությանը: Վերջինս նախագիծ է կազմել, եւ այդ նախագիծն իր մեջ ներառել է պատկերասրահ, արհեստանոցներ եւ այլն. «Ինչ-ինչ պատճառներով այդ հարցը այդպես էլ մնաց անավարտ, որից հետո անհրաժեշտություն առաջացավ, եւ մենք փոխեցինք մեր պայմանները` այն դարձնելով կրթական եւ մշակութային կենտրոն: Դա նույնպես ընթացք ստացավ, հասանք մինչեւ նախագծային փուլ, սակայն գործը կրկին առաջ չգնաց»:
Գասպարյանի խոսքերով՝ կան անհատներ, կազմակերպություններ, որոնք դիմում են համայնքապետարանին տարբեր առաջարկներով, սակայն համայնքապետարանը որեւիցե գործողություն ձեռնարկել չի կարող: Լավագույն դեպքում՝ միջնորդում է դիմել ԿԳՄՍ նախարարություն եւ կառավարություն, որպեսզի շենքը փրկվի, քանի որ այն օր օրի փլուզվում է:

«Շենքը 2000 քառակուսի է կազմում: Ռեստավրացիոն աշխատանքը դժվար է ասել, թե ինչ կարժենա, որովհետեւ դա ստանդարտ աշխատանք չէ, եւ մինչեւ նախագիծը վերջնականապես չլինի՝ դժվար է գումարի մասին խոսելը: Այնուհանդերձ, որոշակի աշխատանքներ մենք կատարել ենք՝ տեսնելով որ փլուզման վտանգ կա, պարիսպապատել ենք, լարերով ամրացրել ենք որոշ քարեր, որ չընկնեն, եւ վտանգավոր քարերը հեռացրել ենք, որպեսզի մարդկանց անվտանգությունն ապահովենք: Հարցը կրկին հասել է մինչեւ նախարարություն, նույնիսկ եղել է հանձնաժողով՝ փորձագետներով: Քանի որ այդ փողոցներն արդեն վերանորոգման ընթացքի մեջ են, ունեինք մտավախություն, որ փողոցի շինարարության ժամանակ շինարարական ծանր տեխնիկաներն իրենց շարժումներով կարող էին վնաս պատճառել շենքին: Մեզ հետ համաձայն էին փորձագետները, որ աշխատանքները պետք է կատարվեին ձեռքով՝ առանց ծանր տեխնիկայի: Իհարկե, շինարարների հետ այդ հարցում խնդիրներ առաջացան, բայց մենք մեր խոսքը պնդեցինք: Մնացածը նախագծային փուլում կքննարկվի», - ընդգծեց Գյումրու գլխավոր ճարտարապետը՝ վստահեցնելով, որ ինչպես եղել է տարիներ շարունակ, այնպես էլ կշարունակվի եւ պարբերաբար կբարձրաձայնվի հարցը ու կմնա ուշադրության կենտրոնում:

Ի դեպ, ողջ օրը համառորեն զանգահարել ենք ԿԳՄՍ նախարարության Մշակութային բաժին, սակայն այդպես էլ մեր զանգերը մնացին անպատասխան:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Բայրամով.Ադրբեջանը հետաքրքրված է ԱՄՆ-ի կողմից իրականացվող «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ուղղությամբ աշխատանքները արագացնելու հարցումՏիկի՛ն Գալյան, մարսելու՞ եք, հանցախմբի ղեկավարի հրամաններով եք առաջնորդվում, ՔԿՀ-ի բնակիչ կդառնաքՆերողություն եմ խնդրում մեր կրած պարտությունների համար․ Եղիշե ՄելիքյանՌուսական ուժերը գրեթե ամբողջությամբ գրավել են Նովոպավլովկան (Քարտեզ)«Վոլգոգրադ» ցուցանակները քաղաքի գլխավոր մուտքերի մոտ փոխարինվեցին «Ստալինգրադ»-ովՈւկրաինական հակամարտության ավարտի ծրագիրը պատրաստ կլինի շաբաթվա վերջին և կներկայացվի Զելենսկիին «որպես կատարված փաստ». PoliticoԵրբեք, երբեք ու երբեք DOMUS - ից գնումներ չանեք. քաղաքացին ահազանգում էՏեսախցիկը ֆիքսել այսօր Տերնոպոլում ռուսական 7 հրթիռների իրար հաջորոդ հարվածները (Ըեսանյութ)Մի քանի ամսից շնորհավորելու ենք իրար չարիքի պարտության համար. Սամվել Կարապետյանի ուղերձը Արման Հովհաննիսյանը մկրտել է հայտնի թմբկահար Էֆոյի երեխային1 մլրդ դրամի պայմանագրեր՝ Արտաշատի ավագանու անդամ Կարեն Ղազարյանի ընկերության հետ․ ՀետքՎեհափառ Հայրապետը պատգամել է հոգևոր հովիվներին ամեն ջանք ի գործ դնել սիրո ու համերաշխության ոգու ամրապնդման համար Թբիլիսիում կայացել է Հայաստանի ու Վրաստանի նախագահների հանդիպումը Վիգենն այլևս չի քայլում, նրան Բաքվի բանտում զրկել են անգամ դեղորայքից. Շտապ,Վիգենի կինն օգնություն է խնդրում. Ազատություն Հերյուրանք ու սին մեղադրանքներ են, թե Վեհափառը միջամտել է ընտրական գործընթացին. Տեր ԵսայիԿառավարությունը գումար է հատկացրել Գուժ Մանուկյանի մահարձանի համարԱնպատշաճ և դատապարտելի է, որ Փաշինյանը Վաղարշապատի ընտրությունները կապում է Եկեղեցու հետՄխիթարյանը չի մասնակցի «Միլան»-ի հետ հանդիպմանը Այսօրվանից դադարեցրել եմ իմ աշխատանքը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում. Բագրատ ԵսայանԹբիլիսիում կայացել է Հայաստանի ու Վրաստանի նախագահների հանդիպումը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված