«Ժողովրդավարության բաստիոնը» գրավում է քաղաքական ազատության հերթական «բնագիծը»․ Մելիքյան Գերմանական հետախուզության նախկին ղեկավարին կասկածում են նաեւ Ադրբեջանին տեղեկատվություն վաճառելու մեջ. Der Spiegel Նիկոլ Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Առաջին անգամ ՆԱՏՕ-ի բոլոր 32 երկրների ռազմական ներկայացուցիչներ ժամանեցին Կիև Ըստ սպիրիտների, Տրոյայի ձին սարսափելի նեղացել է իրանցիներից․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ռուբեն Մխիթարյանը մտավ պատմության մեջ․ ԶԱՐՄԱՆՔ Ուկրաինական աղբյուրները ներկայացնում են Կիեւին հասցված մաշստաբային հրթիռակոծության արդյունքները (Տեսանյութ, Ֆոտո) Ինչքան գողական ռազբոռկա կա, իր մանրուղեղ ֆիլմերն են մեղավոր. ես «նիկոլական» եմ, ու Արարատը սուրբ է մեզ համար Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Բառիս բուն իմաստով, գոյատեվում ենք, չենք ապրում․ Կարին Տոնոյան

ՌԴ-ում մեծ շուքով նշում են հայ ծովանկարչի ծննդյան օրը, Հայաստանում՝ լռում

Լուսանկարներ

Հուլիսի 29-ը հայ մեծանուն ծովանկարիչ, բարերար, Սանկտ Պետերբուրգի արվեստների ակադեմիայի պրոֆեսոր, ակադեմիկոս եւ Արվեստի կայսերական ակադեմիայի պատվավոր անդամ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ (Այվազյան) ծննդյան օրն է:

«Իրավունք»-ը տեղեկացավ, որ Ղրիմի հայկական համայնքը մեծ շուքով նշել է մեծն նկարչի ծննդյան 207-րդ ամյակը եւ ծաղիկներ խոնարհել Սիմֆերոպոլում Այվազովսկի եղբայրների հուշարձանի մոտ։ Իսկ Թեոդոսիա քաղաքում վերաբացվել է Այվազովսկու անվան արվեստի պատկերասրահը, ու «Պարադոքս» թատրոնը հոբելյանի առթիվ ներկայացում է բեմադրել՝ «Ծովի երգիչ Այվազովսկի»-ն: Բեմադրությունը համեմված է եղել պարային համարներով եւ խորեոգրաֆիկ լուծումներով: Ավելին՝ այս ամենով չեն ավարտվել Թեոդոսիայի ամենակարկառուն նկարչի եւ թիվ 1 պատվավոր քաղաքացուն նվիրված միջոցառումները, ով մեծագույն ներդրում է ունեցել հարազատ քաղաքի զարգացման գործում: Տեղի են ունեցել նաեւ բացօթյա այլ հիշատակի արարողություններ:

Մեզ հաջողվեց պարզել նաեւ, որ Մոսկվայում եւս նախատեսվում են միջոցառումներ՝ նվիրված Հովհ. Այվազովսկուն: Մասնավորապես՝ հայտնի «Դոստոեւսկի» գրախանութում նախատեսվում է արվեստաբան Նատալյա Կուզնեցովայի դասախոսության ժամանակ դասախոսություն՝ «Զարմանալի Այվազովսկին» խորագրով:

Իսկ ինչպե՞ս Հայաստանում նշվեց Այվազովսկու տարեդարձը, «Իրավունք»-ի փնտրտուքն ապարդյուն էր եւ պատասխանը՝ հիասթափեցնող: Համենայնդեպս, հանրային որեւէ միջոցառման, հիշատակի արարողության մասին տեղեկություններ չկան: Այնպես որ, մեզ մնում է միայն լուռ հպարտանալ հայ հանճարեղ նկարչով եւ հույս փափագել, որ կգա գուցե այն ժամանակաշրջանը, երբ վերստին կգնահատվեն իրական հանճարն ու արժեքը: Այլ ոչ թե Այվազովսկուն կհիշեն միայն ՀՀ նախագահի եւ ԱԺ նախագահի աշխատասենյակների պատերին նայելով, որտեղ, ըստ որոշ լրատվամիջոցների, հայտնվել են նրա կտավները, մինչդեռ աշխարհի տարբեր պատկերասրահներն են զարդարված նրա ծովանկարներով:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսերՈր հրաժարական տամ, ձեզ ոչ մի լավ բան չի սպասվում. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանըՓաշինյանը սկսեց «իշմարներ» շաղ տալ ընդդիմադիր պատգամավորի հորդորից հետո«Ժողովրդավարության բաստիոնը» գրավում է քաղաքական ազատության հերթական «բնագիծը»․ ՄելիքյանԳերմանական հետախուզության նախկին ղեկավարին կասկածում են նաեւ Ադրբեջանին տեղեկատվություն վաճառելու մեջ. Der SpiegelՆիկոլ Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել․ ԲԱՄԲԱՍԱՆՔԱռաջին անգամ ՆԱՏՕ-ի բոլոր 32 երկրների ռազմական ներկայացուցիչներ ժամանեցին ԿիևԸստ սպիրիտների, Տրոյայի ձին սարսափելի նեղացել է իրանցիներից․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՌուբեն Մխիթարյանը մտավ պատմության մեջ․ ԶԱՐՄԱՆՔՇաքի մտած ադրբեջանցին իր պատժի առնվազն մի մասը կրելու է Հայաստանում, ի՞նչն ա խնդիրը․ Նիկոլ ՓաշինյանԱռավոտից «ֆեյսբուքյան փոթորիկներ» են, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնումՈւկրաինական աղբյուրները ներկայացնում են Կիեւին հասցված մաշստաբային հրթիռակոծության արդյունքները (Տեսանյութ, Ֆոտո)Թրամփ. ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿՀութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքինԻնչքան գողական ռազբոռկա կա, իր մանրուղեղ ֆիլմերն են մեղավոր. ես «նիկոլական» եմ, ու Արարատը սուրբ է մեզ համարԵղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցինՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի ԹուրքմենստանՀՀ ԱԳՆ կայքից անհետացել է Հայաստանի «Արտաքին քաղաքականություն» էջի բովանդակությունըՍա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված