Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

Փարիզ-2024. պայքարն է սկսում Դավիթ Չալոյանը

Սպորտ

Փարիում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում հուլիսի 29-ին Հայաստանը կունենա մեկ մասնակից: Պայքարն է սկսում բռնցքամարտի օլիմպիական մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ, աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը:

 

Չալոյանը կմեկնարկի որակավորման փուլից, որտեղ մրցակիցը կլինի անգլիացի Օրիե Դելիկուսը:

 

Մենամարտի մեկնարկը նախատեսված է Երեւանի ժամանակով 23:30-ին: 

 

Բռնցքամարտի օլիմպիական մրցաշարը կանցկացվի «Հյուսիսային Փարիզ» մարզադահլիճում:

 

ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆ

 

բռնցքամարտ, +92 կգ քաշային կարգ

 

Ծնվել է 1997 թ. սեպտեմբերի 30-ին Շիրակի մարզի Այգաբաց գյուղում։

Անձնական մարզիչներն են Կարեն Ղազարյանը եւ Ռուդիկ Մկրտչյանը։

 

Դավիթ Չալոյանը Հայաստանի հնգակի չեմպիոն է, 2014 թ. Հայաստանի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, 2015 թ. Սերբիյայի «Ոսկե ձեռնոց» մրցաշարի բրոնզե մեդալակիր, 2015 թ. Ուկրաինայի Կլիչկո եղբայրների անվան միջազգային մրցաշարի բրոնզե մեդալակիր, 2021 թ. բանակայինների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

 

2021 թ. նոյեմբերի 5-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված բռնցքամարտի աշխարհի առաջնությունում ամենահեղինակավոր քաշային կարգում Չալոյանը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը։ Գերծանրքաշայինների եզրափակիչում հայ բռնցքամարտիկը մրցավարների որոշմամբ պարտվեց 2021թ․ Ռուսաստանի չեմպիոն, 22-ամյա Մարկ Պետրովսկուն՝ 1։4։

 

2022թ. Սերբիայի միջազգային մրցաշարի հաղթող է,

 

2023 թ. Ստրանջայի մրցաշարի արծաթե մեդալակիր:

 

Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճել է Բանգկոկում անցկացված վերջին վարկանիշային մրցաշարում:

 

Փարիզ-2024-ում Դավիթ Չալոյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն է բռցքամարտի օլիմպիական մրցաշարում։

 

Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Չալոյանը կլինի Հայաստանի պատվիրակության դրոշակակիրը։

 

 NEWS.am SPORT

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ