Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. Կարապետյան Տիրադավների կարապի պարը «Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ուղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ Բազեյան Թրամփը կայցելի՞ Մոսկվա Ովքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանը Մահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր Պետրոսյանը Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի

Եթե չափի զգացում ունես, ոգեւորվածության միջից կարողանում ես ընտրել. Արսեն Խաչատրյան

Մշակութային

Դպրոցում տղաները կռիվ են անում, իսկ ծնողները ստիպված են լինում դրա հետեւանքների «տակից դուրս գալ»՝ բանակցելով միմյանց հետ: Առաջին հայացքից սովորական մի պատմություն, որը պատահել է շատերի հետ, սակայն նման մի հանդիպում դառնում է ոչ սովորական ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգ եւ դերասանուհի Յասմինա Ռեզայի «Սպանդի աստվածը» գործում, որը Լոնդոնում դեռեւս 2008 թվականին ճանաչվել է լավագույն կատակերգություն: Սովորական ընտանեկան հանդիպումը վերածվում է հոգեբանական լարված պայքարի. ուշադրության կենտրոնում այն հարցն է, թե ինչ մութ կողմեր կարող են թաքնվել քաղաքավարության եւ ընդհանուր ընդունված նորմերի դիմակի հետեւում։ Այս մասին է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը համալրած նոր ներկայացումը՝ բեմադրված ԱՐՍԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ կողմից՝ Յասմինա Ռեզայի վերոնշյալ ստեղծագործության հիման վրա: Ռուսական թատրոնը այս թատերաշրջանի առաջնախաղերը ամփոփեց հենց այս ներկայացումով, ինչի մասին էլ «Իրավունք»-ը զրուցել է բեմադրիչի հետ:

«2008 ԹՎԱԿԱՆԻՑ ՍԻՐԱՀԱՐՎԵԼ ԵՄ ԱՅՍ ԳՈՐԾԻՆ. ԵԿԱՎ ԺԱՄԸ, ՈՒ ԲԵՄԱԴՐԵՑԻ»

— Արսեն, այս բեմադրությամբ ի՞նչ էիք ուզում փոխանցել հանդիսատեսին, հատկապես, որ նույն հանդիսատեսը կարողացավ դերասանների հետ նույն հարթության վրա լինել՝ հենց բեմում դիտելով ներկայացումն ու վերապրելով այն, ինչ դերասաններն էին ներկայացնում:

— Ես ինձ թույլ չեմ տալիս մարդկանց ինչ-որ բան սովորեցնել, իրենց ծնողը չեմ: Պիեսի տեքստում հեղինակն արդեն իսկ շատ բան է տվել հանդիսատեսին: Իմ խնդիրը եղել է հասկանալ տեքստը եւ տեսլականս ներկայացնել՝ ներառելով այդ շրջանակի մեջ դերասաններին ու աշխատել: Ներկայացման մեջ տարբեր թեմաներ են արծարծվում, լիքը ասելիք կա: Բայց ես ոչ թե կոնկրետ մեսիջ եմ փորձել փոխանցել հանդիսատեսին, այլ ավելի շատ ցանկացել եմ կիսվել իմ տպավորություններով, զգացողություններով եւ վերաբերմունքով, որն ունեմ «Սպանդի աստվածը» պիեսի նկատմամբ: Ամենակարեւորը` ուզում էի չկորցնել թեթեւությունը, որովհետեւ շատ լուրջ թեմաների մասին է բարձրաձայնվում պիեսում: Փորձել եմ չափի զգացումը պահել՝ ե՛ւ հումորի ե՛ւ լուրջ մտքերը հանդիսատեսին հասցնելու իմաստով: Այս ստեղծագործության մեջ կա բազմաշերտ խաղ, որն ինձ համար շատ հետաքրքիր էր բեմադրել:

— Ի դեպ, Յասմինա Ռեզան ժամանակակից դրամատուրգներից ամենաշատ բեմադրված հեղինակների շարքում է: Ինչո՞ւ որոշեցիք հենց նրա պիեսը բեմադրել:

— Այս պիեսը 2008 թվականից ուզում եմ բեմադրել, բայց միշտ մտածում էի, որ պետք է հասունանա ճիշտ ժամանակը: Կարծում եմ՝ հասունություն է պահանջում ռեժիսորի համար, որպեսզի կարողանաս այս պիեսը ճիշտ հասցնես հանդիսատեսին: 2008 թվականից սիրահարվել եմ այս գործին. եկավ ժամը, ու բեմադրեցի:

«ՎՍՏԱՀ ԷԻ, ՈՐ ՄԻՆԱՍ ԱՍՐՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՅԴ ԲԵՌՆ ԻՐ ՎՐԱ ԿՐԵԼ»

— Դուք հրավիրյալ ռեժիսոր եք ռուսական թատրոնում, ինչպե՞ս ստացվեց համագործակցությունը, եւ ինչո՞ւ որոշեցիք հենց այս թատրոնում բեմադրություն անել:

— Մի ներկայացումից հետո՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհիներից Լիլյա Մուկուչյանի հետ էի ծանոթացել: Նա ինձ հարցրեց, թե՝ կուզե՞ս բեմադրություն անել ռուսական թատրոնում: Ու սկսեցինք իրար հետ պիեսներով փոխանակվել: Ես իրեն ուղարկեցի այս պիեսն, ու կանգնեցինք հենց այս գործի վրա: Այդ խոսակցությունից, երեւի, մոտ տարիուկես անցավ, ու որոշեցինք սկսել փորձերը: Այնպես որ, կարելի է ասել, դրդապատճառը Լիլյա Մուկուչյանն է եղել, որ ես հանեցի դարակից այս պիեսը:

— Նկատեցինք, որ ներկայացման մեջ կար նաեւ հրավիրված դերասան: Ինչպե՞ս ընտրվեց դերասանական կազմը:

— Մինաս Ասրյանին 2003 թվականից գիտեմ: Մենք գրեթե տարեկիցներ ենք: Ես տեսել էի իր խաղը «Փոքր թատրոն»-ում, եւ դեռ այն ժամանակ նկատվում էր, թե ինչ շնորհք ունի: Հետո նրան չեմ տեսել բեմում: Բայց երբ հրավիրեցի այս ներկայացման մեջ դեր ստանձնելու, վստահ էի, որ նա կարող է այդ բեռն իր վրա կրել: Ինչ վերաբերում է մյուս դերասաններին, բոլորը ռուսական թատրոնից են: Մանվել Խաչատրյանին գիտեի եւ պատկերացնում էի, թե ինչ երանգի դերասան է: Հայարփի Զուռնաչյանի հետ ծանոթ չէի, մի քանի ներկայացում նայեցի, որպեսզի դերասան ընտրեի եւ վերջում ընտրեցի նրան: Դե իսկ Լիլյա Մուկուչյանի հետ, արդեն ասացի, թե ինչպես ենք ծանոթացել: Առաջին իսկ օրվանից, երբ սկսել ենք տեքստը կարդալ, ամեն ինչ սահուն է ընթացել: Շեշտը դրել ենք հաճույք ստանալու վրա: Խոսքն ինքնանպատակ հաճույքի մասին չէ, այլ այն իր մեջ քրտնաջան աշխատանք էր պարունակում: Բայց այդ քրտնաջան աշխատանքը մենք համեմում էինք ծիծաղով:

— Չնշեցիք խամյակի դերակատարին, որը եւս, կարծես թե, ռուսական թատրոնի դերասաններից չէ… Ինչպես նաեւ էկրաններից երեւացող երեխաներին:

— Այո, խամյակի դերակատարը Մնջախաղի թատրոնից է: Իմ հարազատ եղբայրն է: Իսկ երեխաներն իմ պատանեկության երկու ընկերների տղաներն են, որոնց միշտ իմ աչքի առաջ տեսել եմ, եւ իրենց հետ հեշտ էր աշխատել:

«ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱԽՎԱԾ Է ՔՈ ՃԱՇԱԿԻ, ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՈՒ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԻ ՀԵՏ, ԻՆՉԸ ՀԱՆՐԱՅՆԱՑՆԵԼԸ ՀՈՒԶԻՉ Է»

— Անդրադառնանք մինչեւ առաջնախաղն ընկած հատվածին, ինչպե՞ս էին ընթանում փորձերը, եւ հեշտությա՞մբ էիք գտնում բեմադրական լուծումներ:

— Ստեղծման ընթացքը հետաքրքիր էր, լուծումները փնտրտուքների արդյունքում են առաջացել: Ամենակարեւորը՝ երեխայի «էնտուզիազմով» ենք աշխատել: Եթե դու չափի զգացում ունես, որպես մարդ, որպես մասնագետ, իմ կարծիքով՝ այդ ոգեւորվածության միջից կարողանում ես ընտրել արդեն այն մտահղացումները, որոնք հետո հայտնվեցին ներկայացման մեջ:

— Ի՞նչ տվեց այս ներկայացումը Ձեզ, եւ Դուք ի՞նչ տվեցիք այս ներկայացմանը:

— Կարծում եմ՝ ամեն մասնագետ ինքն իր մասնագիտության մեջ ունի կասկածներ՝ իր վրա, անալիքի վրա: Հստակ սահմաններ չկան, ամեն ինչ կախված է քո ճաշակի, գիտելիքների ու աշխարհայացքի հետ: Ու դա հանրայնացնելը հուզիչ է: Եվ այդ կասկածների վրա աշխատելը շատ կարեւոր է, որպեսզի գիտակցես՝ որտեղ ես ճիշտ հասկացվում, որտեղ՝ ոչ: Այդ իմաստով ինձ մեծ բան է տվել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. ԿարապետյանՏիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ ՄոսկվաՈվքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանըՄահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր ՊետրոսյանըՀ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված