Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության 5 անդամ մանդատը վայր է դրել

Ներքաղաքական

Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 5 անդամ վաղաժամկետ վայր է դրել մանդատները և դրանք փոխանցվում են ընտրական ցուցակի հաջորդ 5 անձանց՝ Անժելա Մաթևոսյանին, Նարեկ Բեգզադյանին, Վոլոդյա Հակոբյանին, Հայկ Ստեփանյանին և Պարգև Գևորգյանին։ Այդ մասին ավագանու այսօրվա արտահերթ նիստում ասել է նիստը նախագահող Վարդգես Սամսոնյանը՝ շնորհավորելով քպականներին։

 

Արտահերթ նիստկ նախաձեռնվել էր ՔՊ խմբակցության կողմից, որի օրակարգում մեկ հարց էր ընդգրկված՝ «Պետական շահերի պաշտպանության հայցեր ներկայացնելու մասին» որոշման նախագիծը, որով ՔՊ խմբակցությունն առաջարկվում է հայցով դիմել վարչական դատարան՝ Գյումրու նախկին քաղաքապետերի որոշումները՝ 24 հողի և շինության օտարման օրինականությունը վիճարկելու համար։

 

Հայցերը վերաբերում են 1998 թվականից կայացած որոշումներին, որոնք կայացվել են տարբեր քաղաքապետերի, այդ թվում՝ Սամվել Բալասանյանի եւ Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման ժամանակահատվածին։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ