⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... «Գերանի» հրթիռային անօդաչուները ամբողջ օրը հարձակվել են Կիևի մոտ գտնվող էներգետիկ ենթակառուցվածքների վրա Ինչ են հուշում Կիեվի կամուրջներին հասցվող ինտենսիվ հարվածները Մոսկվայի հերթական պայմանը Փաշինյանին Սելարայանը ունի հայկական արյուն ու գենետիկա, նա իր պարտքն արդեն կատարել է. Մելիքյան Ցավեցրին ու նեղացրին Մխիթարյանին. Մելիքյանը` Հենրիխ Մխիթարյանի` Հայաստանի հավաքականից հեռանալու մասին «Վերջապես...».AS պարբերականը` Ռանոսի նորամուտի և առաջին գոլի մասին. Ռուսասական ուժերը շատ կարեւոր բնակավայր գրավեցին Զապորոժեի արեւելքում Կրթո՞ւմ են երեխաներին, թե՞ դատարկում են գյուղերը Թրամփը«փոքր գին» համարեց Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի ոչնչացումը Իրանի հետ պատերազմի ժամանակ

Մոսկվայի վերջին առաջարկը Նիկոլին

Միջազգային

­Դեռ ան­ցած տար­վա հոկ­տեմ­բե­րից, երբ չկա­յա­ցավ հնգա­կողմ ձե­ւա­չա­փով Գ­րա­նա­դա­յի` Ա­լիե­ւի եւ Նի­կո­լի հան­դի­պու­մը՝ Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի հրա­ժար­վե­լու պատ­ճա­ռով, ար­դեն ակն­հայտ էր, որ Նի­կո­լը հայտն­վել է գնա­լով խո­րա­ցող փա­կու­ղա­յին վի­ճա­կում: Ա­ռա­վել եւս, որ գրե­թե ան­մի­ջա­պես էլ Ա­լիե­ւը հայ­տա­րա­րեց, որ հրա­ժար­վում է ա­րեւմտ­յան հար­թա­կի միջ­նոր­դութ­յու­նից, սա­կայն պատ­րաստ է «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» շուրջ բա­նակ­ցել Մոսկ­վա­յի միջ­նոր­դութ­յամբ կամ ա­ռանց ո­րե­ւէ միջ­նոր­դի:

ԻՆՉ ՎԻՃԱԿՈՒՄ Է ՆԻԿՈԼԸ

Դ­րան հա­ջոր­դած այս ողջ ժա­մա­նա­կաշր­ջա­նում, թեեւ Ա­լիե­ւին տար­հա­մո­զե­լու բա­ցա­հայտ եւ ստվե­րա­յին տար­բեր փոր­ձեր ե­ղան: Սա­կայն Վա­շինգ­տո­նում վեր­ջերս կա­յա­ցած Բ­լին­քե­նի միջ­նոր­դութ­յամբ Բայ­րա­մով-Միր­զո­յան եւ Լոն­դո­նում չկա­յա­ցած Ա­լիեւ-­Փա­շին­յան հան­դի­պում­նե­րը ե­կան հեր­թա­կան ան­գամ հաս­տա­տե­լու, որ Ա­լիեւն իր հի­շա­տակ­ած տես­լա­կա­նից, ինչ­պես քա­նիցս են­թադ­րե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք, չի հրա­ժար­վում:

Ու հենց այս­տեղ էլ Նի­կո­լի խո­րա­ցող փա­կու­ղու ողջ ի­մաստն է: Մի կող­մից, Ա­լիե­ւը շա­րու­նա­կա­կան եւ խո­րա­ցող ճնշում­նե­րի մի­ջո­ցով Նի­կո­լին փոր­ձում է ստի­պել՝ գնալ իր մատ­նան­շած բա­նակ­ցա­յին ուղ­ղութ­յամբ: Դ­րան գու­մար­վե­ցին  ռու­սա­կան ա­ճող ճնշում­նե­րը՝ մո­տա­վո­րա­պես այս ուղ­ղութ­յամբ՝ ան­թույ­լատ­րե­լի է մեզ հետ քա­ղա­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը փչաց­նել, սա­կայն մեր հաշ­վին փող աշ­խա­տել, կողմ­նո­րոշ­վեք: Եվ այս ֆո­նին էլ՝ ոչ պա­կաս լուրջ ճնշում էր Ա­րեւ­մուտ­քի դիր­քո­րո­շու­մը. այդ­պես էլ չեն կա­րո­ղա­նում լու­ծել «Խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» հար­ցը՝ Նի­կո­լին թող­նե­լով քա­ղա­քա­կան ի­մաս­տով «օ­դից կախ­ված» վի­ճա­կում: Ո­րե­ւէ լուրջ քայլ չեն կա­տա­րում նաեւ տնտե­սա­կան ուղ­ղութ­յամբ:

Ա­հա մո­տա­վո­րա­պես այս վի­ճա­կում էլ ձա­խող­վե­ցին «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» հետ կապ­ված ա­րեւմտ­յան վեր­ջին փոր­ձե­րը՝ վա­շինգ­տոն­յան եւ լոն­դոն­յան հան­դի­պում­նե­րի ձա­խող­ման տես­քով: Իսկ սրան զու­գա­հեռ ըն­թա­ցող նե­րա­մե­րիկ­յան ի­րո­ղութ­յուն­նե­րը Նի­կո­լի այս փա­կու­ղա­յին վի­ճա­կի «դա­գա­ղի վեր­ջին մեխն» են: Այ­սինքն, ի՞նչ կլի­նի ԱՄՆ-ում, Նի­կո­լի «հին տա­նի­քը» կպահ­պան­վի, ե­թե հրաշ­քով՝ ա­յո, ա­պա ի՞նչ տես­քով, դա ի՞նչ հե­տե­ւանք­ներ է խոս­տա­նում: Այ­սինքն, Կա­մա­լա Հա­րի­սի իշ­խա­նութ­յան դեպ­քում կով­կաս­յան հար­թա­կում նույն կուր­սը Վա­շինգ­տո­նը կշա­րու­նա­կի՞: Կամ ե­թե «փլուզ­վի»՝ Թ­րամ­փի իշ­խա­նութ­յան գա­լու արդ­յուն­քում, ի՞նչ մե­խա­նիզմ է «նոր» Վա­շիգ­տո­նը փոր­ձե­լու ա­ռաջ տա­նել մաս­նա­վո­րա­պես հայ-ադր­բե­ջա­նա­կան, հայ-թուր­քա­կան, վեր­ջա­պես՝ հայ-ռու­սա­կան ուղ­ղութ­յուն­նե­րով եւ այլն՝ այս պա­հին ա­ռա­վել քան ա­նո­րոշ է: «Լա­վա­գույն» դեպ­քում, ե­թե «տա­նի­քը» պահ­պան­վի նո­րաց­ված տես­քով, Հա­րի­սը գա իշ­խա­նութ­յան եւ բայ­դեն­յան կուր­սը փոր­ձի շա­րու­նա­կել, է­լի մո­տա­վո­րա­պես մեկ տար­վա չափ հայ-ադր­բե­ջա­նա­կան գոր­ծըն­թա­ցով հա­զիվ թե Վա­շինգ­տո­նում զբաղ­վող լի­նի: Ա­ռա­վել եւս, որ այս ուղ­ղութ­յամբ Վա­շին­գտո­նի նշա­նա­կած վե­րա­կա­ցուն՝ Մակ­րոնը, իր հեր­թին հի­մա Նի­կո­լի ժա­մա­նա­կը չու­նի՝ սե­փա­կան ծան­րա­գույն խնդիր­նե­րի պատ­ճա­ռով: Ու մեծ հարց է, թե այդ մեկ տար­վա ըն­թաց­քում Նի­կո­լը կա­րո՞ղ է գործ­նա­կա­նում ա­ռանց Ա­րեւ­մուտ­քի օգ­նութ­յան, շա­րու­նա­կել օ­դից կախ­ված թող­նել «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» թե­ման, հաշ­վի առ­նե­լով նաեւ Ա­լիե­ւի ա­ճող ճնշում­նե­րը: Իսկ մեկ տա­րուց ար­դեն մտնե­լու է ընտ­րա­կան փուլ, եւ այն­պի­սի ծանր բե­ռո՞վ, ինչ­պի­սին է «Խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը». մեղմ ա­սած, շատ վտան­գա­վոր է:

ԻՆՉ ԵԼՔ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՄՈՍԿՎԱՆ

­Մի խոս­քով, շատ նման է, որ Նի­կո­լի հա­մար խո­րա­ցող փա­կու­ղին ար­դեն վե­րած­վել է սո­վո­րա­կան ցայտ­նո­տի, եւ պետք է հենց այս պա­հին վերջ­նա­կան ո­րո­շում կա­յաց­նել: Այն է՝ նստում եւ սպա­սում ես Ա­րեւ­մուտ­քում ի­րա­վի­ճա­կի հստա­կեց­մա­նը, ընդ ո­րում` ու­նե­նա­լով միան­գա­մայն ռեալ սպա­սե­լիք, որ այդ հստա­կե­ցումն ա­մե­նե­ւին էլ քո օգ­տին չի լի­նե­լու: Եվ երկ­րո­րդը՝ ա­րագ տե­ղա­փոխ­վում ես ռու­սա­կան բա­նակ­ցա­յին հար­թակ, նաեւ այն հույ­սով, որ Ա­րեւ­մուտ­քում խառն են եւ քեզ­նով զբաղ­վե­լու ժա­մա­նակ եւ զբաղ­վող­ներ այս պա­հին չկան:

Երկ­րորդ տար­բե­րա­կը, ի­հար­կե, ա­վե­լի տրա­մա­բա­նա­կան տեսք ու­նի, թեեւ երբ խոս­քը Նի­կո­լի կող­մից կա­յաց­վող ո­րո­շում­նե­րի մա­սին է, տրա­մա­բա­նութ­յուն աս­վա­ծը, մեղմ ա­սած, հա­րա­բե­րա­կան ի­մաստ ու­նի: Բայց ա­մեն դեպ­քում, նման է, որ Մոսկ­վա­յում եւս մտա­ծում են ռեալ տրա­մա­բա­նութ­յա­նը հա­մա­պա­տաս­խան, հա­մե­նայն­դեպս, նա­խօ­րեին ե­ղավ հեր­թա­կան ա­ռա­ջար­կը՝ Ռու­սաս­տա­նը պատ­րաստ է իր հար­թա­կը տրա­մադ­րել Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի միջեւ բա­նակ­ցութ­յուն­նե­րի հա­մար: Ըստ ՌԴ ԱԳՆ պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Մա­րիա Զա­խա­րո­վա­յի. «Ռու­սաս­տա­նը եւս պար­տա­վոր­վել է շա­րու­նա­կե­լու հնա­րա­վոր ա­ջակ­ցութ­յուն ցու­ցա­բե­րել գոր­ծըն­թա­ցին։ Այ­սինքն՝ մեր մո­տե­ցու­մը ոչ միայն կա­յուն է, դա ար­ձա­նագր­ված է նաեւ մեր երկ­րի ստո­րագ­րած փաս­տաթղ­թում։ Ն­ման օգ­նութ­յան ծա­վալն ու ձեւը պետք է ըն­դու­նե­լի լի­նեն բա­նակ­ցող կող­մե­րից յու­րա­քանչ­յու­րի հա­մար՝ ըստ ձեռքբեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի, Մոսկ­վան բազ­միցս ըն­դու­նել է ադր­բե­ջա­նա-հայ­կա­կան բա­նակ­ցութ­յուն­նե­րի փու­լե­րը խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի նա­խագ­ծի շուրջ։ Մենք պատ­րաստ ենք դա ա­նել»:

Ա­վե­լին. «Մենք նաեւ մեր դաշ­նա­կից­նե­րի միջեւ հա­վա­սա­րակշռ­ված խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի կնքու­մը որ­պես տա­րա­ծաշր­ջա­նում ան­քակ­տե­լի անվ­տան­գութ­յան եւ կա­յուն տնտե­սա­կան զար­գաց­ման ճար­տա­րա­պե­տութ­յան կա­ռուց­ման նա­խա­պայ­ման ենք »: Ի­մաս­տը մո­տա­վո­րա­պես սա է՝ Ա­լիե­ւը պետք է զսպի իր ա­վե­լորդ ա­խոր­ժա­կը, Նի­կո­լը՝ ա­րեւմտ­յան ուղ­ղութ­յամբ խա­ղե­րը: Արդ­յուն­քում, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, հնա­րա­վորութ­յուն կա, որ առ­կա տա­րա­ձայ­նութ­յուն­նե­րը երկ­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րին հա­մա­պա­տաս­խան շու­տա­փույթ կլուծ­վեն, եւ «հայ-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կար­գա­վոր­ման այլ ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով ո­լորտ­նե­րում հա­ջող ա­ռա­ջըն­թաց կգրանց­վի»:

­Կարճ ա­սած, ՌԴ ԱԳՆ-ն­ ա­ռա­ջար­կում է վե­րա­դառ­նալ Ռու­սաս­տան, Ադր­բե­ջան, Հա­յաս­տան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի դաշտ՝ հա­վաս­տիաց­նե­լով, որ այդ դեպ­քում հնա­րա­վոր է ա­րագ եւ հա­վա­սա­րակշռ­ված «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» հաս­նել: Հաշ­վի առ­նե­լով, որ միա­ժա­մա­նակ այս թե­մա­յին անդ­րա­դար­ձավ նաեւ ՌԴ նա­խա­գա­հի խոս­նա­կը, կա­րե­լի է են­թադ­րել, որ ՌԴ ԱԳՆ-ի այս նոր ա­ռա­ջարկն ի­րա­կա­նում գա­լիս է Կ­րեմ­լից: Ա­մեն դեպ­քում, Պես­կո­վը զգու­շաց­նում է Նի­կո­լին. «Հա­յաս­տանն ինք­նիշ­խան եր­կիր է, ինքն է ընտ­րում փոխ­գոր­ծակ­ցութ­յան ա­ռաջ­նա­հերթ ու­ղի­նե­րը։ ՀՀ-ն մեր դաշ­նա­կիցն է, եղ­բայ­րա­կան եր­կիր։ Մենք չէինք ցան­կա­նա, որ նրան փնտրտուք­նե­րը տա­նեին այն ճա­նա­պար­հով, ո­րը ժա­մա­նա­կին ընտ­րել էր Կի­եւի ռե­ժի­մը… Ռու­սաս­տա­նը մտա­դիր է զար­գաց­նել հա­րա­բե­րութ­յուն­նե­րը Հա­յաս­տա­նի հետ»: Հա­մե­մա­տութ­յունն Ուկ­րաի­նա­յի հետ, ի­հար­կե, ա­ռա­վել քան ծանր մե­սիջ է: Թե­րեւս, նաեւ պետք է գու­մա­րել հայ­կա­կան գյուղմ­թերք­նե­րի ար­տա­հան­ման հետ կապ­ված հայտ­նի խնդիր­նե­րը, ո­րը նույն­պի­սի մե­սիջ էր, որ դա կա­րող է շատ ա­րագ տա­րած­վել այլ ո­լորտ­նե­րով:

Ն­կա­տենք նաեւ, որ գրե­թե ան­մի­ջա­պես ե­ղավ նաեւ Բաք­վի ար­ձա­գան­քը, որն իր հեր­թին է ակ­նար­կում, որ այս ողջ պատ­մութ­յունն այս պա­հին հենց այն­պես, օ­դից չըն­կավ: Ա­ռա­վել եւս, որ Բաք­վի պա­տաս­խա­նը հնչեց­վեց ռու­սա­կան լրատ­վա­մի­ջո­ցին՝ ՏԱՍՍ-ին տված Ադր­բե­ջա­նի ԱԳՆ-ի պա­տաս­խա­նի տես­քով: Այս­պես, ըստ մա­մու­լի քար­տու­ղար Այ­խան Հա­ջի­զա­դեի՝ Ադր­բե­ջա­նը միշտ պատ­րաստ է ե­ղել Հա­յաս­տա­նի հետ բա­նակ­ցութ­յուն­նե­րին Ռու­սաս­տա­նում եւ­ այլ վայ­րե­րում: Ու նկա­տենք, որ սա միան­գա­մայն հա­մա­հունչ է Ա­լիե­ւի հի­շա­տակ­ած հայ­տա­րա­րութ­յա­նը՝ պատ­րաստ է բա­նակ­ցել ռու­սա­կան հար­թա­կում, իսկ ա­րեւմտ­յան միջ­նոր­դութ­յու­նը չի ըն­դու­նում:

­Շատ նման է, որ այս ա­մե­նը Մոսկ­վա­յից Նի­կո­լին ուղղ­ված մի վեր­ջին ա­ռա­ջարկ է՝ գնա­հա­տել ամ­բող­ջա­կան ի­րա­վի­ճա­կը՝ այն, ինչ կա­տար­վում է Ա­րեւ­մուտ­քում, եւ ինչ ա­ռա­ջար­կում է Մոսկ­վան, եւ վերջ­նա­կան ո­րո­շում կա­յաց­նել: Ընդ ո­րում` հնա­րա­վո­րինս «դեմ­քը փրկե­լով»: Եվ հաշ­վի առ­նե­լով, որ այս պա­հին Մոսկ­վան Հա­րա­վա­յին Կով­կա­սում կա­յուն ի­րա­վի­ճակ ստեղ­ծե­լու հար­ցում շտա­պե­լու խնդիր ու­նի, կա­րե­լի է նաեւ են­թադ­րել, որ պաշ­տո­նա­կան Ե­րե­ւանն այս դեպ­քում ժա­մա­նակ ձգե­լու հնա­րա­վո­րութ­յուն պար­զա­պես չու­նի՝ ա­րա­գո­րեն կհա­ջոր­դեն միան­գա­մայն կոնկ­րետ քայ­լեր: Մ­նա­ցածն ար­դեն Նի­կո­լի ո­րո­շե­լիքն է:

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...«Գերանի» հրթիռային անօդաչուները ամբողջ օրը հարձակվել են Կիևի մոտ գտնվող էներգետիկ ենթակառուցվածքների վրաԻնչ են հուշում Կիեվի կամուրջներին հասցվող ինտենսիվ հարվածներըՄոսկվայի հերթական պայմանը ՓաշինյանինՍելարայանը ունի հայկական արյուն ու գենետիկա, նա իր պարտքն արդեն կատարել է. Մելիքյան Ցավեցրին ու նեղացրին Մխիթարյանին. Մելիքյանը` Հենրիխ Մխիթարյանի` Հայաստանի հավաքականից հեռանալու մասին«Վերջապես...».AS պարբերականը` Ռանոսի նորամուտի և առաջին գոլի մասին. «ԱՅՍՔԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՎ ՄԵԶ ԿՐԿԻՆ ՉԻ ԱՋԱԿՑՈՒՄ ԿԳՄՍ-Ն». ՄՈՒԱՅԹԱՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՏԱԿ ԲՐՈՒՏՅԱՆԹուրքիան Ուկրաինային ՀՕՊ համակարգ է մատակարարելՊԱՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՎ ԵՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵԱ-ՈՒՄՅունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՌուսասական ուժերը շատ կարեւոր բնակավայր գրավեցին Զապորոժեի արեւելքումԿրթո՞ւմ են երեխաներին, թե՞ դատարկում են գյուղերըԹրամփը«փոքր գին» համարեց Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի ոչնչացումը Իրանի հետ պատերազմի ժամանակԵթե շներ չունեք՝ հաչալ սովորեք․ ԶԱՐՄԱՆՔԶապորոժեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկը ենթարկվել է հարձակմանԱրսեն Թորոսյանին շնորհվել է պատվավոր բայղուշի կոչում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԵրկրի գլխավոր ընդդիմություն չդարձան, հավակնում են գլխավոր դեղագործի տիտղոսինՅունիբանկն աջակցեց AGBU Global Run-ի անցկացմանն աշխարհի 22 քաղաքներումԴատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված