«ԱՄԵՆԱԴԺՎԱՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՌՈՒՍ ՄԱՐԶԻԿԻ ՀԵՏ ԳՈՏԵՄԱՐՏՆ ԷՐ».ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԳԱԳԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Սպորտ
Վերջերս Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի Մ17 տարեկանների ընտրանին Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտված Եվրոպայի առաջնությունում երկրորդ տեղն է գրավել։ Պատանի ազատ ոճայիններին հաջողվել է նվաճել 6 մեդալ, որից 1 ոսկե և 5 բրոնզե։
Iravunk. com - ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու բացառիկ զրույց ունեցել Եվրոպայի նորընծա չեմպիոն, ծնունդով Լոռու մարզի Դսեղ գյուղից ԳԱԳԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ։
- Շնորհավորում ենք, Գագիկ, հաղթանակի առթիվ։
- Շատ շնորհակալ եմ։ Հանդես եկա 55 կգ քաշային կարգում։ Մեկնարկային գոտեմարտի ժամանակ բացարձակ առավելությամբ 10։0 հաշվով հաղթեցի Մակեդոնիայի ներկայացուցչին, ապա 6։0 հաշվով մաքուր հաղթանակ տարա վրացի ըմբիշի հանդեպ։ Կիսաեզրափակչում 10։0 հաշվով պարտության մատնեցի ազգությամբ բուլղարացի մրցակցիս, իսկ ահա եզրափակչում ոսկե մեդալի համար թեժ պայքարում 9։3 հաշվով կարողացա հաղթել ռուս մարզիկին։ Ամենադժվարը նրա հետ գոտեմարտը տրվեց, քանի որ ռուս մարզիկը անցած տարվա Եվրոպայի չեմպիոնն էր, բավականին ուժեղ մարզիկ է, ուստի պատասխանատվությունը ինձ մոտ շատ մեծ էր։ Շատ ուրախ եմ, որ իմ այսքան տարիների քրտնաջան աշխատանքը տվեց իր արդյունքը։ Հաղթանակս նվիրում եմ իմ հայ ազգին։
- Շնորհակալություն, Գագիկ, մեզ ժամանակ տրամադրելու համար։
- Ես էլ շատ զգացված եմ ուշադրության համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ


