Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

100 օր` անազատության մեջ

Իրավական

Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարել է պաշտպանության կողմի բողոքն ու 44- օրյա պատերազմի մասնակից, քաղակտիվիստ Սամվել Վարդանյանի տնային կալանքը փոխել է վարչական հսկողության (գործով անցնող անձանց հետ շփում չունենալու պայմանով): Այս մասին տեղեկացնում է իրավապաշտպան ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ եւ նշում, որ ուժի մեջ են նաեւ 7 մլն դրամի չափով գրավն ու բացակայելու արգելքը:

Այսպիսով` Սամվել Վարդանյանի անազատությունը տեւեց ուղիղ 100 օր: Հիշեցնենք, որ նա միջադեպ էր ունեցել ավտոբուսում` ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ, ապա բերման ենթարկվել ու ճանապարհին էլ խոշտանգվել իրավապահների կողմից: Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը, որը 2018 թվականին ակտիվորեն մասնակցել է Նիկոլ Փաշինյանի իշխանափոխությանը, ավելին՝ ըստ մամուլում շրջանառվող լուրերի, «դըմփ-դըմփ-հու» անող թմբուկահար է եղել, վերջին դատական նիստի ժամանակ եւս երեք ամսով երկարացրել էր Ս. Վարդանյանի տնային կալանքը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ