ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք

Ադրբեջանցիները Կիրանց չեն «վերադառնալու», այլ` Երեւան. Բենիամին Մաթեւոսյան

Թեմա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, անդրադառնալով ադրբեջանցիների «վերադարձին», ասում է, որ Հայաստանի իշխանություններից որոշման տեսքով եւ քաղաքական կամքի դրսեւորման արձագանքին է սպասում: Ինչ է սա նշանակում, մանրամասնում է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի վերլուծաբան, քաղաքագետ ԲԵՆԻԱՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ:

— Կախված նրանից, թե դեպքերն ինչպես կզարգանան, Ադրբեջանը հաջորդը դնելու է իր համայնքի անվտանգության ապահովման հարցը: Հիշենք, որ գրեթե նույնանման պատրվակով 50 տարի առաջ թուրքերը ներխուժեցին Կիպրոս, մի մասը գրավեցին: Երբ խոսում ենք ադրբեջանցիների «վերադարձի» պահանջների մասին, պետք է հասկանանք, որ ադրբեջանցիները Կիրանց չեն «վերադառնալու»: Իրենք «վերադառնալու են» Երեւան` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Ես, ցավոք, տեսնում եմ, որ մեր հասարակության զգալի հատվածը չի հասկանում, որ խնդիրները, որոնց մասին մենք խոսում ենք, բոլորին են վերաբերում: Այսինքն, այնպես չէ, որ Կիրանցի դպրոցի երեխան 30 մետրի վրա ադրբեջանցի է տեսնելու, իսկ Երեւանում Սարյան փողոցի երեխաներն ադրբեջանցի չեն տեսնելու: Եվ հաշվի առնելով, որ ՀՀ իշխանությունները Ալիեւի լավագույն գործընկերներն են Հայաստանում, զարմանալի չի լինի, որ Երեւանում էլ մարդը գնա դպրոց առ դպրոց եւ չի ասի, թե պետք է ադրբեջանցիներին ընդունենք, հակառակ դեպքում` պատերազմ կլինի:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ