Զելենսկու պաշտոնական լուսանկարում նրա քունքի վրա տարօրինակ նշան են նկատել Ինչու Ուկրաինան չխափանեց Կարմիր հրապարակում շքերթը Կապի մեջ կլինենք, շնորհակալ եմ այցի համար․ Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ) «Ռեալը» նոր գլխավոր մարզիչ կունենա Կիևը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսին մասնակցելուց հրաժարվելու համար Պուտինն ընդհանրապես ոչ ոքի ոչինչ պարտական չէ․ Լուկաշենկո Պուտինը և Թրամփն օգնականների միջոցով շնորհավորանքներ են փոխանակել Հաղթանակի օրվա կապակցությամբ. Կրեմլ Հռոմի Պապի գահակալության արարողությունը կկայանա մայիսի 18-ին Կիմ Չեն Ընը մայիսի 9-ին ՌԴ դեսպանատուն է ժամանել նվերով Նախաձեռնում ենք Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց. Հովիկ Աղազարյան

Երբեք չեմ լսել, որ աշխարհի որևէ երկրի ղեկավար 29 օրյա արձակուրդ գնա․ Հարութ Սասունյան

Թեմա

Նիկոլ Փաշինյանի գրասենյակը զարմանալիորեն հայտարարեց, որ նա երկարատև արձակուրդ է մեկնում հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 12-ը: Ավելի ցնցող է, որ Հայաստանի մի քանի այլ պաշտոնյաներ որոշել էին միաժամանակ արձակուրդ գնալ՝ երկիրը թողնելով առանց բարձրագույն ղեկավարության:

 

Ես ոչ մի մտահոգություն չէի ունենա, եթե Փաշինյանը մեկ կամ նույնիսկ երկու շաբաթ տևողությամբ արձակուրդ մեկներ։ Ամեն մարդ, ժամանակ առ ժամանակ, հանգստի կարիք ունի: Սակայն երկրի բարձրագույն ղեկավարի գրեթե մեկ ամիս արձակուրդում լինելն անհավատալի է: Ես երբեք չեմ լսել, որ աշխարհի որևէ երկրի ղեկավար 29 օրյա արձակուրդ գնա:

 

Բացի աշխատավայրում վարչապետի բացակայության ապշեցուցիչ երկարատևությունից, ես այլ երեք մտահոգություններ ունեմ.

 

1) Թվում է, թե տարրական հասկացողություն չունեն, որ երկրի մի քանի ղեկավարներ միաժամանակ չեն կարող բացակայել աշխատավայրից: Ի՞նչ կլիներ, եթե, Աստված մի արասցե, պատերազմ սկսվեր կամ այլ լուրջ արտակարգ իրավիճակ ստեղծվեր։ Սովորաբար, երբ որևէ երկրի ղեկավար ժամանակավորապես բացակայում է, նրա տեղակալը կատարում է իր գործառույթները, բայց՝ ոչ Հայաստանում: Հայաստանի մի քանի լրատվամիջոցներ հաղորդեցին, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը պետք է փոխարինի վարչապետին նրա բացակայության ժամանակ, նույն ժամանակահատվածում ինը օրով արձակուրդ է մեկնել: Բարեբախտաբար, կա երկրորդ փոխվարչապետ, որը կկատարի վարչապետի պարտականությունները: Բացի այդ, խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը որոշել է հուլիսի 16-ից օգոստոսի 5-ը 20 օրով արձակուրդ գնալ: Նրան կփոխարինեն փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը (հուլիսի 16-22-ը) և փոխխոսնակ Հակոբ Արշակյանը (հուլիսի 23-ից օգոստոսի 5-ը)։ Արձակուրդում են նաև ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը (10 օրով) և արտգործնախարար Արարատ Միրզոյանը (մինչև հուլիսի 22-ը):

 

2) Եթե Շվեյցարիայի ղեկավարներն օրերով, շաբաթներով կամ նույնիսկ ամիսներով բացակայեին իրենց աշխատավայրերից, ապա ոչ մի վատ բան տեղի չէր ունենա, քանի որ նրանց երկիրը գտնվում է աշխարհի խաղաղ հատվածում: Ցավոք, Հայաստանը գտնվում է անկայուն տարածաշրջանում, որտեղ մշտական սպառնալիքներ կան Ադրբեջանի կողմից։ Հայաստանի ղեկավարները պետք է մշտապես զգոն լինեն և ջանասիրաբար աշխատեն լուծելու երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրները։ Այս պայմաններում նրանց երկարատև և միաժամանակյա արձակուրդ գնալն անխոհեմություն է և անպատասխանատվություն:

3) Ի վերջո, Փաշինյանը նախորդ ամիս հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Ինչո՞ւ նա պետք է հետո շրջվեր և մեկ ամսով արձակուրդ գնար: Արդյոք նա չպե՞տք է իր աշխատավայրում լիներ, եթե, մի հրաշքով, նախագահ Ալիևը համաձայներ ստորագրել նման պայմանագիր, որը, իմ կարծիքով, ոչ միայն անօգուտ է, այլև հակասում է Հայաստանի շահերին: Ալիևը խելամտորեն ձգձգում է խաղաղության պայմանագրի ստորագրումը, որպեսզի անվերջ զիջումներ կորզի Հայաստանից․․․

Թեև ամբողջ ղեկավարության բացակայությունը լուրջ վտանգ է ներկայացնում որևէ երկրի համար, սակայն բազմաթիվ հայեր այնքան էլ մտահոգված չեն: Ընդհակառակը, նրանք ուրախ են, որ ղեկավարները հեռու են աշխատավայրից, ուստի նրանք ավելի քիչ վնաս կհասցնեն երկրի շահերին: Հանրության որոշ անդամներ հույս ունեն, որ այդ ղեկավարները կմնան մշտական արձակուրդում և չեն վերադառնա իրենց պաշտոններին:

 

Որոշ ընթերցողներ կարծում են, որ ես չափազանց քննադատաբար եմ վերաբերվում Փաշինյանին: Թեև ճիշտ է, որ ոչ ոք կատարյալ չէ, սկսած ինձանից, սակայն վարչապետը մեծ ջանքեր է գործադրում կոպիտ սխալներ ու անհիմն հայտարարություններ անելու համար, որոնք ծիծաղելի կլինեին, եթե այդպիսի լուրջ հետևանքներ չունենային: Նման հարյուրավոր օրինակներ են գալիս մտքիս։ Նշենք միայն վերջին օրինակը, երբ հուլիսի 14-ին Բեռլինում վարչապետն իր տիկնոջ հետ ներկա էր ՈւԵՖԱ-ի ֆուտբոլի առաջնության խաղին:

 

Սոցիալական ցանցերով տարված Փաշինյանը պարբերաբար իր բոլոր ելույթները, հանդիպումները և այցելությունները հրապարակում է Facebook-ում, TikTok-ում, Instagram-ում, Twitter-ում (X) և YouTube-ում։ Ի տարբերություն աշխարհի այլ ղեկավարների, նա շրջում է մեկ կամ երկու բջջային հեռախոս ձեռքին։

 

Բեռլինում ֆուտբոլային խաղի ժամանակ նա իր բջջային հեռախոսը դրել է իր առջև և նկարահանել իր դեմքը և ոչ թե խաղը, տեսահոլովակին ավելացնելով 31-ամյա ամերիկացի երգչուհի Թինաշեի տարօրինակ երգը: Վիքիպեդիայում «Nasty» («Գարշելի») երգը նկարագրվում է որպես R&B («Ռիթմ և բլյուզ») և ռիթմիկ փոփ երգ, որում Թինաշեն «ռեփ է երգում» իր սեռական էներգիային համապատասխանող մեկին փնտրելու մասին, որին նա հերթականությամբ անվանում է իր «արտասովորն» և իր «գարշելին», միաժամանակ օգտագործելով մի քանի ռիսկային կրկնակի իմաստներ: Երգն ունի «ռոբոտային» հեշտ մտապահվող հատված, իսկ երկրորդ քառյակում Թինաշեն մանրամասնում է սեքսուալ ժամադրության մասին՝ երգելով․ «Շտապ, ազդրերս նստարանին են, ես ոչինչ չունեմ ներքևում, կարծես դու պատրաստվում ես գիշերել, կարծես թե ես պատրաստվում եմ փոխել քո կյանքը»։

Ինչո՞ւ է Հայաստանի վարչապետն իր տեսահոլովակին այդքան անպատշաճ երգ ավելացնում, որի տեքստում կա «գարշելի» բառը, և այդ «գարշելի» բառը կրկնվում է 59 անգամ։

Զարմանալի է, որ Փաշինյանի տեսահոլովակը «Nasty» երգի հետ մեկտեղ հաղորդվել է Լոս Անջելեսի Channel 5-ով։ Հեռուստատեսությամբ հեռարձակվող այդ հատվածի վերնագիրն էր՝ «Փաշինյանն ու կինը Բեռլինում՝ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչում լսում են «Nasty» երգը»։ Հեռուստաալիքը հարցրել է. «Ի՞նչ ընդհանուր բան կա 2024 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակչի, Թինաշեի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև»: Իմ պատասխանն է՝ բացարձակապես ոչինչ․․․

 

Channel 5-ը հայտնել է, որ Փաշինյանը TikTok-ում տեղադրել է երկրորդ տեսանյութը, որտեղ ցուցադրվում է հաղթանակի տոնակատարությունը ֆուտբոլային խաղի ավարտին՝ ևս մեկ անգամ ավելացնելով «Nasty» երգը։ Հեռուստաալիքը նշել է. «Հայտնի չէ, թե ինչու է նա ընտրել Crescenta Valley-ի միջնակարգ դպրոցի երբեմնի աշակերտուհու երգը որպես երկու տեսահոլովակների ֆոնային երաժշտություն։ Նաև, առաջին հերթին, հայտնի չէ, թե նա ինչպես է գտել այդ երգը»։

Գրեթե անհնար է բացատրել վարչապետի գործողություններն ու դրդապատճառները։ Միգուցե նա աշխատանք է փնտրում Հոլիվուդում, երբ այլևս վարչապետ չլինի:

Հարութ Սասունյան

http://www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի






Զելենսկու պաշտոնական լուսանկարում նրա քունքի վրա տարօրինակ նշան են նկատելԻնչու Ուկրաինան չխափանեց Կարմիր հրապարակում շքերթըԿապի մեջ կլինենք, շնորհակալ եմ այցի համար․ Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ)«Ռեալը» նոր գլխավոր մարզիչ կունենաԿիևը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսին մասնակցելուց հրաժարվելու համարՊուտինն ընդհանրապես ոչ ոքի ոչինչ պարտական չէ․ ԼուկաշենկոՊուտինը և Թրամփն օգնականների միջոցով շնորհավորանքներ են փոխանակել Հաղթանակի օրվա կապակցությամբ. ԿրեմլՀռոմի Պապի գահակալության արարողությունը կկայանա մայիսի 18-ինԿիմ Չեն Ընը մայիսի 9-ին ՌԴ դեսպանատուն է ժամանել նվերովՆախաձեռնում ենք Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց. Հովիկ ԱղազարյանԵս ու Հարութը այլևս միասին չենք. Արամ Մելիքյանի դուստրը խոսել է սիրելիից բաժանվելու պատճառի մասինՈւկրաինական անօդաչուն հարվածել է Բելգորոդի մարզի կառավարության շենքին, վիրավորվել է փոխնահանգապետըԱյս պահի դրությամբ ռшզմական էuկալացիայի մտադրության ազդակներ չունենք․ փոխարտգործնախարարՆորընտիր Հռոմի Պապն առաջին պատարագն է մատուցել Սիքստինյան կապելլայում Եղանակը՝ առաջիկա օրերինՌուսաստանը եղել է և կլինի անսասան խոչընդոտ նացիզմի, ռուսատյացության և հակասեմականության ջատագովների համար. ՊուտինՊապս մեզ սովորեցրեց, որ հայրենիքը սկսվում է տան շեմից, որ խոսքը պետք է ունենա կշիռ. Սուրեն ՊապիկյանԲաքվում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն արդեն 15 օր է՝ հացադուլ է անումԱլիևները մեկնել են ՇուշիՄԱԿ-ում մտահոգված են Բերբոքի «գռեհիկ ռուսատյացությամբ»Երկիրը իրենց հորական տունը չի, որ հանձնեն ու դրա դիմաց խաղաղություն ուզեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պետք է Փաշինյանին հեռացնել, բերել իրատեսական իշխանություն և պահպանել Հայաստանը ներկա իր սահմաններում. ԶուրաբյանԵռատոնը նշում ենք մրմուռը մեր սրտում. Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնալու է որպես կապիտուլյանտ. Էդուարդ ՇարմազանովՏիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն էր ապրիլին(տեսանյութ)Հաղթանակի ու խաղաղության օրվա կապակցությամբ ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՊուտինը մոտեցավ հայ վետերաններին, որոնք ներկա էին Հաղթանակին նվիրված զինվորական շքերթին (Video)Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. ՄիրզոյանՓաշինյանը՝ ադրբեջանական զորախմբի քայլքի ժամանակ (տեսանյութ)Մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալը Կարմիր հրապարակում հետևել է զորահանդեսինՊապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՆիկոլ Փաշինյանին Կարմիր հրապարակում կրկին Լուկաշենկոյի կողքին են նստեցրելՓաշինյանը Պուտինին հանդիպելիս շփոթվեց, այլ ուղղությամբ էր գնում«Ռոսիա 1»-ի լրագրողը Նիկոլ Փաշինյանին շփոթել է Ադրբեջանի ղեկավարի հետ (տեսանյութ)Այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ Արեւմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակըՈւնեմ խաղաղության ուղերձ և բոլորիս շնորհավորում եմ այսօրվա հետ կապված, նաև Շուշիի ազատագրման հետ կապված.Արման ՍարգսյանՌուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից․ ԿոպիրկինՄոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը (տեսանյութ)Ոնց որ թարս լիներ, էդ օրը մшյրը երեխшյի կոշիկը պինդ էր կшպել, հետք չկա. նոր մանրամասներՀավերժ փառք մեր հերոսներին.Հայտնի փաստաբանը Եռատոնի մասինՄինչև Նիկոլի իշխանազավթումը՝ ՀՀ֊ը շարժվում էր արժանապատիվ և պատերազմների չեզոքացման ճանապարհով. Արտակ ԶաքարյանԶատուլինն Ադրբեջանին հիշեցրեց քնած հայ սպային Սաֆարովի ձեռքով՝ կացնով սպանելու մասինՌուաստանում երբեք չեն մոռանա հայ ժողովրդի սխրանքները Հայրենական պատերազմում. դեսպանՏարադրամի փոխարժեքները մայիսի 9-ինՈվ է Պուտինի հորը մեդալ շնորհել Հայրենական մեծ պատերազմի ժամանակՍրբազան Հայր, համայնքապետ, ուժայիններ, բկ ղեկավարներ. Եռատոնը Արթիկում իրական տոնի է վերածվել. ՖՈՏՈՇԱՐՔՈչինչ անվերադարձ կորսված չէ, հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին․ Սերժ ՍարգսյանՀաղթանակի շքերթի համար ռազմական տեխնիկան ժամանել է հրապարակԱստղագուշակ մայիսի 9-ի համարՄիջազգային տիեզերակայանի տիեզերագնացները շնորհավորել են ռուսներին Հաղթանակի օրվա կապակցությամբՋուր հավաքեք․ ջուր չի լինելու
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top