«ԱՅԴ ՄԵԿ ՍԽԱԼԸ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԵՂԱՎ». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ԵՎՐՈՊԱՅԻ ՔԱՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԵՌԱԿԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցն ավարտվել է. այն տևել է ավելի քան 2 ժամ Մի կնոջը տեսա, հիմա մյուսին կտեսնեմ․Սիմոնյանը վստահ է, որ իր անունը տալով վախեցրել են բնակիչներին. տեսանյութ Տխմար, ա՛յ էշ․ Աննա Հակոբյանը շարունակում է անդրադառնալ իր մասին տարածվող լուրերին Նոր մանրամասներ.«Ռուգատկայով խփելու վարկած էլ կա». մահացու հարվածներ են հասցրել Պարգեւին «ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ, ՈՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ ՍՏԱՑՎԻ». ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆ Թրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ Ուկրաինայից Ռուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում) Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետ Թրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետ

Սիցիլիա դարձած իմ Հայաստան

Վերլուծություն

Սպանել է, սպանվել է, ինքնասպան է եղել, խոշոր ավտովթար է տեղի ունեցել, մահացել է, զոհվել է… Սրանք են դարձել օրվա լրահոսի առանցքային գլխագրերը, դե զենք-զինամթերք ու թմրանյութ հայտնաբերելը, պայթյուններն ու հրդեհներն էլ արդեն «սովորական» են դարձել: Ընդ որում՝ մի դեպքը մյուսից ավելի զարհուրելի է: Այլեւս հնարավոր չէ չնկատելու տալ, որ ինչ-որ բան մեր իրականությունում խախտվել է, ուղղակի, նորմալ չէ: Ձեւավորվել է մի հասարակություն, որ ոչ միայն քաղաքականությունից, այլ բոլորից ու ինքն իրենից էլ է զզվել եւ այնքան ագրեսիա է կուտակել իր մեջ, որ այն պարպելու համար իրար գլուխ են ուտում: Հակաքրիստոնեական եւ սատանիստական գերակտիվ քարոզը տալիս է իր պտուղները՝ հոգեւորից զրկված մարդիկ, պարզապես, ողջ-ողջ թաղվել են մահացու մեղքերի մեջ: Չարացել են, գազանացել, արյուն են տենչում, բայց երանի թե թշնամու արյուն տենչային, այլ ոչ թե` արյունակցի:

Ու ամենաողբերգականն այն է, որ, կարծես, ոչինչ էլ չի կատարվում. թե օրական քանի զոհ կա ու ինչ պայմաններում՝ օրվա եղանակի տեսության հետ էլ թերթում են ու անցնում: Թերեւս, այսպիսին պետք է լինի այն հասարակությունը, ինչպիսին ցանկանում էր հայ ժողովրդին տեսնել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, երբ դեռեւս 2018 թվականին հրահանգավորում էր հրաժարվել պատմական կաղապարներից ու հիշողությունից: Բայց  չէ՞ որ արձակագիր Հրանտ Մաթեւոսյանը զգուշացրել էր շատ ավելի վաղ. «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն՝ վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես եւ հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել...»:

Հենց մաթեւոսյանական դաժան համեմատության համատեքստում պետք է դիտարկել նաեւ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի «չարորակ նորմալություն» բանաձեւումը: Նա հարց է բարձրացնում. «Մեր իրողությունն ինձ համար անհասկանալի է, երբ դեռ մի քանի շաբաթ առաջվա բոցաշունչ ընդդիմադիրը, այսօր իր ամառային հանգստից ուծի-պուծի ֆոտոներ է հրապարակում, սեքսի սելֆիներ դնում, ինչ-որ բարձրաշխարհիկ միջոցառումներից սթորիներ, պետական պաշտոնյայի գրառում լայքում ու ընդհանրապես հաճելի թուլացած վիճակներում է, կարծես, հունիսի 12-ը ինչ-որ ուրիշ երկրում է կատարվել, Հայաստանն էլ 2014 թվականի օգոստոսի Հայաստանն է, էն որ մեր բանակն առանց մեկ կրակոցի Նախիջեւանի հետ սահմանին նոր դիրքեր է զբաղեցրել ու կախվել թշնամու գլխին...Այսպիսի երեւույթներից կոգնիտիվ դիսոնասն միայն ե՞ս եմ ապրում»։

ԱՆԱՐԽԻԱ ԵՎ ԱՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվ, իրոք, ամեն օր կոգնիտիվ դիսոնանս ենք ապրում: Օրինակ, ո՞վ կմտածեր, որ ընկերական շրջապատում «Ֆանֆան տյուլպան» մականունով հայտնի անչափահաս քույրերը, որոնց մոտից հայտնաբերվել են  ատրճանակներ, ասենք, լուրեր Սիցիլիայից չէ, այլ՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ տեղեկություններն են: Անչափահաս քույրերն արդարացել են՝ նշելով, թե գիշերով են փողոցում եւ իրենց ապահովության համար են կրում զենք: Մինչդեռ Հայաստանը ոչ վաղ անցյալում ամենաապահով ու անվտանգ երկրների շարքում էր, որտեղ գիշերով զբոսնելուց վախեր չկային: Օրերս էլ իրավապահները ահազանգ էին ստացել, որ Չարենցավանում խնջույքի ժամանակ մարդիկ իրար են ծեծում։ Արդյունքում, իրավապահները գնացել են դեպքի վայր ու սկսվել է իրարանցում։ Խնջույքի մասնակիցները ծեծել են ոստիկանության պաշտոնյաներին, նրանցից մեկը փորձել է փախուստի դիմել, Աբովյանի ոստիկանապետ Էդմոնդ Այվազյանը փորձել է կանխել ու կանգնեցնել մեքենան, սակայն նրան, մեքենային կախված, 20 մետր քարշ տալով տարել են։ Իսկ Գառնիի ոստիկանապետ Հրաչ Աթաբեկյանին բազմաթիվ հարվածներ են հասցրել։ Կան մեծ թվով ձերբակալվածներ: Այս մասին լուրերով ողողված է շաբաթվա ամբողջ մամուլը: Կամաց-կամաց հասնում ենք ամերիկյան արգելված թաղամասերի պատմությանը, որտեղ ոստիկանությունն անգամ չի կարողանում մուտք գործել՝ գողական ու կրիմնալ բարքերով պայմանավորված: Ու մինչ գրում ենք այս տողերը, հայտնի դարձավ, որ Թումանյան փողոցում «Մերսեդես»-ի վարորդը վիճաբանել է ինքնագլոր վարող քաղաքացու հետ, քաշքշել են իրար, հետո 20-ամյա վարորդը կրակել է՝ այն էլ օրը ցերեկով, քաղաքի ամենաբանուկ փողոցում: Մի քանի օր առաջ էլ Երեւանի Արամ Խաչատրյան փողոցում տղամարդը կանգնեցրել է նույն հատվածով երթեւեկող 35-ամյա տուժողի ավտոմեքենան, ապա մոտենալով դիմացի ուղեւորի հատվածին՝ բաց պատուհանից չորս կրակոց է արձակել նրա ուղղությամբ: Այսպիսի տասնյակներով դեպքեր կարելի է հիշատակել, այդ թվում այն, ինչ տեղի ունեցավ հուլիսի 17-ին Երեւան-Սեւան ավտոճանապարհի Սեւանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում: Հնչած կրակոցների հետեւանքով Սեւանի ավագանու «Սարգիս Մուրադյան» դաշինքի անդամ Արսեն Աֆիյանը կյանքից զրկվեց: Կրակոցներն ամենուր են՝ հանգստյան գոտիներում, ձորերում, քաղաքի կենտրոնում: Էլ չասենք՝ ընտանիքներում տեղի ունեցող սպանությունների ու դանակահարությունների մասին: Օրինակ` նույն հուլիսի 17-ին ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Կապան քաղաքի հանգստի կենտրոններից մեկում դանակահարել են հորը, հորաքրոջ ամուսնուն եւ հորեղբորը: Պարզվել է, որ նշված վայրում հանգստացող երկու խմբերի միջեւ վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում էլ մասնակիցներից մեկը մարմնական վնասվածքներ է պատճառել Քաջարան քաղաքի երեք բնակիչների, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:

Ահա սա է այն սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտը, որ բերեց այս իշխանությունը մեր երկրի գլխին: Աջ ու ձախ զենքեր ունենալն ու աբստրակտ այն կիրառելը առնվազն հուշում է, որ երկրի պատկան մարմիններն իրենց տեղում չեն, եթե չասենք, որ տիրում է անարխիա եւ անիշխանություն: Ու համատարած այս կրիմինալին, միացել են նաեւ Հայաստանում գտնվող օտարերկրացիները: Բերենք ընդամենը մեկ օրինակ բազմաթիվ դեպքերից. հուլիսի 19-ին կրակոցներ են արձակել ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնում: Պարզվել է, որ Աբովյան քաղաքում մի օտարերկրացի խնդրել է զանգահարել 1-02 եւ ասել, որ ոստիկան մոտենա: Ահազանգով մեկնած ոստիկանության աշխատակիցը ահազանգի վերաբերյալ պարզաբանումներ իրականացնելու նպատակով Կոտայքի բաժին է հրավիրել նշված օտարերկացուն, ով, օգտվելով հերթապահի օգնականի զբաղվածությունից ու անուշադրությունից, նախնական տվյալներով՝ ինքնասպանություն գործելու նպատակով, վերցրել է հերթապահ մասի սեղանի տակ գտնվող «AKM» տեսակի ինքնաձիգը եւ այն բերել մարտական վիճակի։ «Այդ նկատելով` ոստիկանության 2 աշխատակից փորձել է ինքնաձիգը վերցնել վերջինիս մոտից, սակայն այդ ընթացքում անձը կրակահերթ է արձակել, այնուհետեւ փողը մոտեցնելով իրեն՝ կրկին կրակահերթ է արձակել»,- նշել է ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը եւ տեղեկացրել, որ օտարերկրացին եւ ոստիկանության երկու աշխատակիցները ստացել են մարմնական վնասվածքներ՝ ոստիկաններից մեկի մատն է վնասվել, մյուսի ձեռքի ափը, իսկ օտարերկրացին հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի աջ մասի շրջանում: Ու այս ամենի ֆոնին սարկազմ է թվում Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայտարարությունը, թե՝ «Երեւանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ ու ապահով քաղաք»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






«ԱՅԴ ՄԵԿ ՍԽԱԼԸ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԵՂԱՎ». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ԵՎՐՈՊԱՅԻ ՔԱՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԵՌԱԿԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՊուտինի և Թրամփի հեռախոսազրույցն ավարտվել է. այն տևել է ավելի քան 2 ժամՄի կնոջը տեսա, հիմա մյուսին կտեսնեմ․Սիմոնյանը վստահ է, որ իր անունը տալով վախեցրել են բնակիչներին. տեսանյութՏխմար, ա՛յ էշ․ Աննա Հակոբյանը շարունակում է անդրադառնալ իր մասին տարածվող լուրերինՆոր մանրամասներ.«Ռուգատկայով խփելու վարկած էլ կա». մահացու հարվածներ են հասցրել Պարգեւին«ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ, ՈՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ ՍՏԱՑՎԻ». ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆԹրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ ՈւկրաինայիցՌուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում)Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետԹրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետՈ՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներովԱրտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video)Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.amՀայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա ԿոստանյանՌուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում»Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանըՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ ԳեւորգյանԱյրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունիցՏեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունըԼավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցում կլինիՄարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. ԲաբուխանյանԼևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն ՍիմոնյանԿովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՅանա Զախարովա. արվեստագետի հոգու գույները… Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջըԿայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսըԼեհաստանը կդառնա ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Ռուսաստանի դեմ պայքարում․ NIԱմենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցինԹող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք, եթե մեր առաջադրած վարչապետի թեկնածու Մարուքյանին կողմ չլինեն. ԱսլանյանՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրըՍերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի ՀայաստանԽաղաղությունը երեխաների լեզվով՝ պարզ, մաքուր, անկեղծԱվինյանը հայտարարեց, թե աղբահանության դիմաց մինչ այս չվճարելու համար տուգանք չի լինելու, բայց ուղեվարձ չվճարելու դեպքում կլինիՄակրոնը դիմել է ՊուտինինՍուրեն Պապիկյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը (տեսանյութ)Պուտինն առավելություն ունի և զիջումների չի գնա Թրամփի հետ բանակցություններում․ Bloomberg«Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի շուրջ որևէ քննարկում չկա. ԳրիգորյանՄտածել, թե եվրոպացին գալու է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծի, մանկամտություն է․ ՔոչարյանՓողի գողը գո՞ղ ա, հողի գողը գո՞ղ չի. քանդելու ենք բոլոր ապօրինի շինությունները. ԱվինյանԳազ չի լինելուԵրևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի նիստըՆոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները«Ինտերը» կարեւոր միավորներ կորցրեց «Լացիոյի» դեմ խաղում(տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top