⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնում ՊՍԺ, թե՞ «Արսենալ». Սուպերհամակարգիչը կանխատեսել է ՉԼ հաղթողին ԿՀՎ. Իրանը պահպանել է իր նախապատերազմյան բալիստիկ հրթիռների զինանոցի մոտ 70%-ը ԵՄ-ն պատրաստվում է Պուտինի հետ հնարավոր բանակցությունների, բայց չգիտի՝ ում ուղարկել. Financial Times «Ոսկե գնդակ-2026»-ի գլխավոր հավակնորդների վարկանիշը.Goal Մայր եկեղեցուց պետք չէ հեռանալ. Տեր Հուսիկ քահանա Գրիգորյան Ռուսական բանակը շարունակում է զանգվածաբար ոչնչացնել ուկրաինական լոկոմոտիվները (Տեսանյութ, ֆոտո) Այս իշխանությունները Եվրոպա չեն գնում, գնում են Թուրքիա. Էդուարդ Շարմազանով Նախարարներն ու մարզպետները գրեթե մեկ ամիս արձակուրդում կլինեն․ քարոզարշավ պետք է անեն

Վիզաների ազատականացումն ի՞նչ է բերելու այս երկրին. ոչ մի բան. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Ցնծության մեջ են իշխանավորները: Եվրոպական միության արտաքին հարաբերությունների խորհուրդը որոշում է կայացրել մեկնարկել Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսություն: Է՛լ արտգործնախարարության մակարդակով, է՛լ դեսպանների, ՔՊ-ականները շնորհակալություններ է, որ բաշխում են Եվրամիությանը: Մինչդեռ զարմանալիորեն անգամ «Տավուշը հանուն հայրենիքի» «Սրբազան պայքար» վերանվանված շարժման առաջնորդ Տ. ԲԱԳՐԱՏ արքեպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆՆ էլ, ով իր ելույթներում ու հարցազրույցներում խուսանավում էր Արեւմուտքի հասցեին մի թթու, կծու խոսք ասել, ահազանգում է. «Վիզաների ազատականացումն ի՞նչ է բերելու այս երկրին. ոչ մի բան: Ուղղակի մարդիկ հերթ չեն կանգնելու դեսպանատներում, բա ժողովրդագրությունն ի՞նչ է լինելու: Հենց իրենց ընտրողներն են առաջինը գնալու երկրից»:

Ի դեպ, ոմանց համար այդքան բաղձալի դարձած Եվրոպան, պարզվում է` իրականում, բառիս բուն իմաստով, «կռիսանոց» է ու «զիբիլանոց»: Ֆրանսիայի մայրաքաղաքի առնետների պոպուլյացիան, որը հումորով պատկերված է «Ռատատույ» հիթային մուլտֆիլմում, կատակ չէ քաղաքի բնակիչների համար եւ կարող է շփոթություն առաջացնել, երբ Փարիզում վառվեն օլիմպիական լույսերը: Այս մասին ապշելու հայտարարությամբ է հանդես եկել Փարիզի փոխքաղաքապետ ԱՆՆ-ՔԼԵՐ ԲՈՒՏԸ, որը պատասխանատու է հանրային առողջության համար: «Բոլոր օլիմպիական վայրերը եւ տոնակատարությունները վերլուծվել են (առնետների առկայության առումով) խաղերից առաջ»,- նշել է նա եւ մանրամասնել, որ քաղաքապետարանի կրծողների մասնագետներին ոչ միայն հրահանգվել է մանրակրկիտ մաքրում իրականացնել` սննդի մնացորդները հեռացնելու համար, որոնք կարող էին առնետներին դուրս հանել ստորգետնյա որջերից, այլեւ օբյեկտնների շուրջը փակել են կոյուղու խողովակների ելքերը:

Իսկ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի հետ ասոցացվող FLYONE ARMENIA ավիաընկերությունը կրկին իր «ռեպերտուարի» մեջ է: Մի շարք քաղաքացիներ ահազանգում են, որ Երեւան-Քիշնեւ-Երեւան չվերթի մի քանի տասնյակ ուղեւորներ չեն կարողացել մեկնել, քանի որ օդանավի փոփոխություն է եղել։ Մասնավորապես` Երեւանից Քիշնեւ մեկնող ուղեւորներից մեկը նշել է, որ իրեն եւ եւս շուրջ 50 ուղեւորի չի թույլատրվել օդանավ բարձրանալ, եւ որեւէ բացատրություն կամ հիմնավորում չի ներկայացվել։ Իհարկե, FlyOne Armenia ավիաընկերությունից հետո գտել են պարզաբանում եւ ներկայացրել ԶԼՄ-ներին, բայց փաստն այն է, որ շուրջ 5 տասնյակ քաղաքացիներ հայտնվել են, մեղմ ասած, անհարմար վիճակում: Ու զարմանալին այն չէ, որ կարող էին ինչ-ինչ խնդիրներ առաջանալ չվերթի ժամանակ, այլ այն, որ, չգիտես ինչու, միշտ խնդիրներ առաջանում են այս ավիաընկերության հետ, բայց FlyOne Armenia-ին շարունակում են հանդուրժել:

Ասացինք հանդուրժել, հիշեցինք ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ օրերս տեղի ունեցած Հայագիտական միջազգային կոնգրեսը: Ուրեմն` ՀՀ ԿԳՄՍ նախարարության թեթեւ ձեռքով դպրոցներում «Հայոց պատմություն» առարկան դառնում է ընդամենը «Հայաստանի պատմություն», իսկ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, որպես այդպիսին, առհասարակ առանձին այլեւս չի դասավանդվելու, իսկ ի՞նչ են անում մեր պատմաբանները, գիտնականներն ու հոգեւորականները, փոխանակ` ամենախիստ ձեւով պայքարեին այս ամենի դեմ ու թույլ չտային, գնում են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ նկարվելու եւ խոսելու հայագիտության մասին, որը վերացվում է այսօրվա իշխանավորների գործուն մասնակցությամբ: Գեթ մեկ խոսք այս մասին հնչե՞լ է կոնգրեսին: Համենայնդեպս, մեզ հայտնի չէ:

Զարմացած է «Իրավունք»-ը

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԱ. ՎԱԼԵՐԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՓՈՔՐ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՌԴ-ում ՀՀ դեսպանը հրավիրվել է Ռուսաստանի ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է փոխանցվելՊՍԺ, թե՞ «Արսենալ». Սուպերհամակարգիչը կանխատեսել է ՉԼ հաղթողինԿՀՎ. Իրանը պահպանել է իր նախապատերազմյան բալիստիկ հրթիռների զինանոցի մոտ 70%-ըԵՄ-ն պատրաստվում է Պուտինի հետ հնարավոր բանակցությունների, բայց չգիտի՝ ում ուղարկել. Financial Times«Ոսկե գնդակ-2026»-ի գլխավոր հավակնորդների վարկանիշը.GoalՄայր եկեղեցուց պետք չէ հեռանալ. Տեր Հուսիկ քահանա ԳրիգորյանՌուսական բանակը շարունակում է զանգվածաբար ոչնչացնել ուկրաինական լոկոմոտիվները (Տեսանյութ, ֆոտո)Այս իշխանությունները Եվրոպա չեն գնում, գնում են Թուրքիա. Էդուարդ ՇարմազանովՆախարարներն ու մարզպետները գրեթե մեկ ամիս արձակուրդում կլինեն․ քարոզարշավ պետք է անենՆոր տեսահոլովակԻ՞նչ լավ բան կարող ենք սպասել, սրանց ձեռքերը մինչեւ արմունկներն արյան մեջ են. ԱյվազյանԻնչ են կանխատեսում եվրոպացիները առաջիկա ընտրությունների վերաբերյալԷՄՄԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՀայաստանում կայացավ FINTECH360 միջազգային համաժողովըՏպավորությունն այնպիսին է, կարծես, բոլորը մնացել են 1995 թվականի քարոզարշավի մակարդակին. Արմեն ԲադալյանԵրեխայի նկատմամբ բռնությունը մեղք է ոչ միայն օրենքի, այլ նաև Աստծո առաջ. Հայտնի իրավապաշտպանը մանկապղծության դեպքի մասին«Երեխու կոկորդից բռնել է, ասել է՝ հորդ կսպшնեմ, մորդ կսպшնեմ, ո՞ւմ դիմենք, Թրամփի՞ն, անտեր երկիր է». վեդեցի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված