Դատի եմ տալու ու հալյուցինացիա առաջացնող մի տոննա սունկը կերցնելու եմ կալուգացի օլիգարխին. Փաշինյան Ucom-ը բարձրացնում է Unity փաթեթների ինտերնետի արագությունը ԵԼ/ԿԼ. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները 24 ժամ եմ տալիս՝ հորինեք, կմկմացեք, մոնտաժեք, թե ում ես նկատի ունեցել. Ալեն Սիմոնյանը՝ Նարեկ Կարապետյանին Օրվա խորհուրդ. Մայիսի 7 Երեխաներին ուժով, համոզելով անընդհատ փորձել են տարբեր մարդիկ նստեցնել իրենց մեքենաները. Մանկապղծության ահասարսուռ մանրանասները Երբ է վերջապես Թրամփն Իրանը «դժոխքի վերածելու» Իրանը պահանջում է ԱՄՆ-ի լիակատար կապիտուլյացիան, ինչը Թրամփի գիտակցությունը չի կարողանում ընկալել. Բրիտանական հետախուզության նախկին սպա «Աննախադեպ մասշտաբի ավերածություններ». Ուկրաինայիկան աղբյուրներ (Տեսանյութ) Bloomberg. Զելենսկին Երեւանում ԵՄ ղեկավարներին հայտնել է, որ սպասում է Ռուսաստանի խոշոր հարձակման

Ուրախ եմ Հայաստանի վերաբերյալ այս որոշման առնչությամբ, որի մասին ամիսներ շարունակ խնդրել եմ. Նատալի Լուազո

Թեմա

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամից 10 միլիոն եվրո տրամադրելու մասին Եվրոպական միության խորհրդի որոշման կապակցությամբ։ Այս մասին Նատալի Լուազոն գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Եվրոպական միությունն առաջին անգամ Հայաստանին աջակցություն է տրամադրում Եվրոպական խաղաղության հիմնադրամից։ Ուրախ եմ այս որոշման առնչությամբ, որի մասին ամիսներ շարունակ խնդրել եմ», - իր գրառմա մեջ նշել է Լուազոն։ 

Նախօրեին հաղորդվել էր, որ ԵՄ-ն առաջին անգամ Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին կտրամադրի 10 մլն եվրո։ Հայաստանի Հանրապետությանն աջակցելու համար տրամադրվելիք օգնության նպատակն է բարձրացնել Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունները և նպաստել ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության բարելավմանը:

Որոշումը կայացվել է Հայաստանի հետ ԵՄ գործընկերության շրջանակում և հիմնված է ընդհանուր արժեքների վրա, ուղղված է Հայաստանում և Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճման խթանմանը։ Այն նաև նպատակ ունի բարձրացնել Հայաստանի դիմադրողականությունը, արագացնել զինված ուժերի փոխգործունակությունը հետագայում երկրի կողմից միջազգային, այդ թվում՝ ԵՄ-ի կողմից կազմակերպված ռազմական առաքելություններին ու գործողություններին հնարավոր մասնակցության դեպքում։ Ըստ որոշման՝ աջակցությունը թույլ կտա գումարտակի չափով ստորաբաժանման համար ապահովել լիարժեք վրանային ճամբար:

«ԵՄ-ն հավատարիմ է Հայաստանի հետ համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերությունը ընդլայնելուն՝ հիմնված ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վրա և էլ ավելի ամրապնդելու հարաբերությունները բոլոր հարթություններում: Սա ներառում է արտաքին և անվտանգության քաղաքականության ոլորտում երկխոսության և համագործակցության ակտիվացում, որը ներառում է նաև անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականությունը»,-նշված է ԵՄ խորհրդի տարածած մամուլի հաղորդագրությունում։ 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Տարադրամի փոխարժեքները մայիսի 7-ինՓաշինյանն օրենքից դուրս ամեն միջոցի կդիմի, որ իշխանությանը հավակնող բոլոր ուժերին խաղից դուրս թողնի․ Տիգրան ԱբրահամյանՔԿ նախագահը Բագրատ Սրբազանի ձեռքով գրված թղթի մասով իր խոսքերից հրաժարվեց․ «Ձեզ մոլորեցրել են». Տեսանյութ«Սիմֆոնիկ նվագախումբը՝ Հանրայինի հետ լարվածության մասին․ արձագանք Լուսինե Թովմասյանի և Սմբատյանի շուրջ աղմուկին»Նախանձում է. Զախարովան պատասխանել է Ալեն Սիմոնյանի՝ Բելառուսին ուղղված քննադատությանըԴատի եմ տալու ու հալյուցինացիա առաջացնող մի տոննա սունկը կերցնելու եմ կալուգացի օլիգարխին. Փաշինյան Երևանի փոխքաղաքապետը ինքնաբացարկ է հայտնում․ ՔՊ ցուցակից դուրս է գալիս, որ փոխքաղաքապետ մնաԶելենսկին և Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքըՀՀ ժամանած Լատվիայի նախագահը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշակոթողինՊարո՛ն ընկեր Փաշինյան ջան, էս մարդիկ մի կենացը զոռով են հիշում, պռավի 2500 հարցը ո՞նց հիշենՄեքենայի մեջ մաhացած է հայտնաբերվել հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ ԿալոշյանըԱնդրանիկ Քոչարյանը «Մարտի 1-ի» մասին խոսելու փոխարեն թող 44-օրյայի զեկույցը մեզ ներկայացնի. ՕհանյանUcom-ը բարձրացնում է Unity փաթեթների ինտերնետի արագությունըՍիրելի' ընդդիմություն, ես ձեզ հաջորդ ԱԺ-ում չեմ կարոտի, միայն Արծվիկ Մինասյանին. Ռուբեն ՌուբինյանԻմ TikTok-ի և Instagram-ի ռուս հետևորդները խոստացել են, որ այս տարի այցելելու են անպայման ՀՀԵԼ/ԿԼ. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Կառավարության նիստ. ուղիղ24 ժամ եմ տալիս՝ հորինեք, կմկմացեք, մոնտաժեք, թե ում ես նկատի ունեցել. Ալեն Սիմոնյանը՝ Նարեկ ԿարապետյանինԻնչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը չհաղթեց 2021-ին և չի հաղթելու 2026-ին. Միքայել ՄինասյանԼարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված