Նախկին ընկերոջն է դանակահարել. Բացառիկ մանրամասներ Ռանչպարում 17-ամյա աղջկա կողմից իրականացված դանակահարության գործով
Քրեական
Նախօրեին տեղեկություն տարածվեց, որ Ռանչպար գյուղի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ 17-ամյա երիտասարդին խոհանոցային դանակով հարվածել է Ռանչպար գյուղի 18-ամյա բնակչուհին:
Ռանչպար համայնքի վարչապան ղեկավար Վահանը Ա.-ն անդրադառնալով կատարվածին նախ նշեց, որ իրավիճակը արդեն հարթվել է, ապա անդրադառնալով կատարվածին նշեց.
-Կենցաղային հարցերի շուրջ վեճ է եղել իրականում: Իրար չեն հասկացել, դանակահարվողը 17 տարեկան աղջկա նախկին ընկերն է եղել, ում հետ էլ եղել է վեճը: Աղջիկը նոր էր կարծեմ ամուսնացել, նախկին ընկերն էլ ինչ-որ խնդիրներ էր ստեղծում: