ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք

Մարտի 1-ը և հունիսի 12-ը ունեն մեկ ընդհանրություն. երկու դեպքում էլ մեղավորը Փաշինյանն է. Մամիջանյան

Ներքաղաքական

«Ինձ առաջարկվել էր այսօր խոսել խորհրդարանական դիվանագիտությունից, բայց շատ բարդ է խոսել մի բանի մասին, ինրը գոյություն չունի։ Էդ Փաշինյանն ա կարողանում խոսել բաներից, որոնք գոյություն չունեն»,- այս մասին  Սբ․ Աննա եկեղեցու բակում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Նրա համոզմամբ՝ խորհրդարանական դիվանագիտությունն ուղղված է Փաշինյանի իշխանությունը պահելուն։

«Նրանք դիվանագիտներ չեն, Փաշինյանի աթոռապահներն են։ Այն բոլոր զեկույցներն ու գործողումները, որոնք արվում են,միտված են մեկ բանի՝ գնալ աշխարհում խաբել ու ասել, որ Հայաստանում բոլորը Փաշինյանի հետ համաձայն են, որևէ խնդիր չեն տեսնում Արցախի ու Հայաստանի հողերի հանձման։ Հետո էլ խաբել, որ Հայաստանում ժողովրդավարություն է»,- ասաց նա՝ նկարագրելով այսօրվա իշխանության խորհրդարանական դիվանագիտությունը։

Մամիջանյանը նշեց, որ Մարտի 1-ը և հունիսի 12-ը ունեն մեկ, խիստ առանցքային ընդհանրություն:

«Երկու պարագայում զոհերի, մարդկային վնասների, առողջությանը պատճառված վնասների մեղավորը Նիկոլ Փաշինյանն է. Մարտի 1-ին՝ որպես ցուցարար, հունիսի 12-ին՝ որպես վարչապետի աթոռին նստած մարդ»,-հայտարարեց Մամիջանյանը։
 
Պատգամավորն ասաց նաև, որ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները համատեղ նախաձեռնելու են հունիսի 12-ին ոստիկանության կողմից կիրառված գործողությունները քննող ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծում։
 
 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ